Ամոս 2։1-16
2 Այսպէս է ասում Տէրը. Մովաբի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նա այրեց Եդովմի թագաւորի ոսկորները կիր շինեց.
2 Բայց կրակ պիտի գցեմ Մովաբի վերայ, եւ պիտի լափէ Կարիօթի պալատները, եւ պիտի աղաղակով մեռնէ Մովաբը, աղմուկով եւ փողի ձայնով:
3 Եւ պիտի փչացնեմ դատաւորը նորա միջիցը, եւ նորա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ իրան հետ, ասում է Տէրը:
4 Այսպէս է ասում Տէրը. Յուդայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը, եւ նորա պատուրիանքները չը պահեցին. այլ նորանց մոլորեցրին իրանց սուտերը, որոնց ետևից գնացել էին իրանց հայրերը.
5 Բայց ես կրակ պիտի գցեմ Յուդայի մէջ, եւ պիտի լափէ Երուսաղէմի պալատները:
6 Այսպէս է ասում Տէրը. Իսրայէլի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք արդարը ծախեցին փողով, եւ տնանկը՝ մի զոյգ կօշիկի.
7 Որոնք փափաքում են երկրի հողին աղքատների գլխին, որոնք չքաւորների ճանապարհը ծռում են, եւ մարդն ու իր հայրը միեւնոյն աղջկան մօտ են գնում, որպէս զի պղծեն իմ սուրբ անունը:
8 Եւ գրաւ դրուած հանդերձների վերայ են պառկում, ամեն մի սեղանի կշտին. եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը.
9 Բայց ես բնաջինջ արի Ամոհացիին նորանց առաջին, որի բարձրութիւնը եղեւնիների բարձրութեան պէս էր, եւ որ պինդ էր կաղինիների նման. եւ ես փչացրի իր պտուղը իր վերայից, եւ նորա արմատները՝ տակիցը:
10 Եւ ես ձեզ վեր հանեցի Եգիպտոսի երկրիցը, եւ ձեզ ման ածեցի անապատումը քառասուն տարի, ժառանգէիք Ամոհացիների երկիրը:
11 Եւ ձեր որդկանցից մարգարէներ վեր կացրի եւ ձեր երիտասարդներից ուխտաւորներ, ապա այսպէս չէ՞ , ով Իսրայէլի որդիք, ասոմ է Տէրը:
12 Սակայն դուք ուխտաւորներին գինի խմեցրիք, եւ մարգարէներին պատուիրեցիք՝ ասելով. Մի մարգարէանաք:
13 Ահա ես ձեզ վայր պիտի ճնշեմ, ինչպէս որ ճնշում է որաներով լիքը սայլը:
14 Եւ փախյչելը կկորչի արագընթացիցը. Եւ զօրաւորին չի քաջացնիլ նորա ոյժը եւ տղամարդը չի ազատիլ իր անձը:
15 Եւ աղեղ բռնողը չի դիմանալ, եւ իր ոտներով թեթեւը չի պրծնիլ, եւ ձի հեծածը չի ազատիլ իր անձը:
16 Եւ տղամարդիկների մէջ քաջասիրտը մերկ պիտի փախչի այն օրը, ասում է Տէրը: