Ամոս 3։1-15

3  Լսեցէք այս խօսքը, որ Տէրը ասում է ձեր մասին, ով Իսրայէլի որդիք, այն բոլոր ազգատոհմի համար, որ վեր բերի Եգիպտոսի երկրից, ասելով.  Միայն ձեզ եմ ճանաչել երկրի բոլոր ազգատոհմերից, դորա համար ձեզ պիտի պատժեմ ձեր ամեն անօրէնութիւնների համար:  Մի՞թէ երկուսը կ’գնան միասին, եթէ համաձայնուած չ’լինեն:  Մի՞թէ առիւծը կ’մռնչէ անտառումը, եթէ որս չունենայ. մի՞թէ առոյգ առիւծը ձայնը կ’հանէ իր որջիցը, եթէ մի բան որսած չ’լինի:  Մի՞թէ վայր կ’ընկնի թռչիւնը երկրի վերայ վարմի մէջը, եթէ նորա համար լարող եղած չ’լինի:  Կամ եթէ փող փչուի քաղաքում, եւ ժողովուրդը չի՞ վախենալ, կամ չարիք կ’լինի՞ մի քաղաքում, որ Տէրը չ’լինի արած այն:  Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին:  Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ:  Հրատարակեցէք Ազովտոսի պալատների վերայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ պալատների վերայ, եւ ասեցէք. Ժողովուեցէք Սամարիայի սարերի վերայ, եւ մտիկ արէք նորա միջի շատ խռովութիւններին: 10  Եւ չ’գիտեն ուղղիւթիւն անել, անսում է Տէրը, իրանց պալատներումը զրկանք ու յափշտակութիւն դիզողները: 11  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Թշնամի՜, եւ այն էլ երկրի շուրջը. եւ նա պիտի իջեցնէ քեզանից քո ոյժը, եւ քո պալատները պիտի կողոպտուին: 12  Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ հովիւն է ազատում առիւծի ձեռքից երկու ոլոքներ եւ մի ականջի բլթակ, այնպէս էլ պիտի ազատուին Իսրայէլի որդիքը, որոնք բնակվում են Սամարիայումը՝ բազմոցի անկիւնի վերայ եւ դամասկեայ անկողնի վերայ: 13  Լսեցէք եւ վկայեցէք Յակոբի տանը, ասում է Տէր Եհովան՝ Զորնաց Աստուածը. 14  Այն օրը երբոր կ’բերեմ Իսրայէլի յանցանքների պատիժը իր վերայ, եւ կ’պատժեմ Բեթէլի սեղանները. Նայն ժամանակ կ’կոտրուին սեղանի եղջիւրներն ու գետինը կ’ընկնեն: 15  Եւ ես կ’ջարդեմ ձմերային տունը եւ ամարային տունը, եւ կ’կորչեն փղոսկրյա տուները, եւ բնաջինջ կ’լինեն մեծամեծ տները, ասում է Տէրը:

Ծանոթագրություններ