Ամոս 5։1-27

5  Լսեցէք այս խօսքը, որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն:  Ընկաւ, այլեւ վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չ’ունի:  Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մ’նայ հարիւր, եւ հարիւր դուրս բերեղումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար:  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. Ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք:  Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. Որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ*:  Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք, որ նա չ’յարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չ’ունենայ.  Դուք որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս.  Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւոտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. Որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի վերայ, նորա անունը Եհովայ է:  Որ եւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ եւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս: 10  Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից: 11  Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. Դուք սրբատաշ քարից տներ կ’շինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կ’տնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ: 12  Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ: 13  Դորա համար իմաստունը այն ժամանակ պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու: 14  Բարութիւն որոնեցէք, եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կ’լինի, ինչպէս որ ասել էք: 15  Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին: 16  Դորա համար այսպէս է ասում Տէրը՝ Զօրաց Եհովայ աստուածը, ամեն հրապարակներում ողբ պիտի լինի, եւ ամեն փողոցներում վա՜յ վա՜յ պիտի ասեն, եւ երկրագործին պիտի սուգի կանչեն, եւ ողբի՝ ողբ գիտացողներին: 17  Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ եսպիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը: 18  Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պէտք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս: 19  Ինչպէս որ մարդ կ’փախչէ առիւծի բերանից, եւ արջը կ’հանդիպէ նորան. Կամ տունը կ’մտնէ ու ձեռքը կ’կռնեցնէ պատին, եւ օձը կ’կծէ նորան. 20  Ահա Տիրոջ խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ ունի նա: 21  Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը: 22  թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ: 23  Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չ’լսեմ տաւիղններիդ եղանակը: 24  Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս: 25  Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն: 26  Այք դուք կրեցիք ձեր Մողոքի վրանը եւ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար: 27  Ուրեմն ձեզ գերի անել պիտի տամ Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, որի անունը Զօրաց Աստուած է:

Ծանոթագրություններ

5։5 Եբր. դառնայ Աւեն։