Ամոս 6։1-14

6  Վա՜յ Սիօնումն ապահով նստողներին, եւ Սամարիայի սարի վերայ վսահացնողներին, ազգերի գլխաւոր նշանաւորներին, որնց մօտ գալիս է Իսրայէլի տունը:  Անցէք Քաղանէ եւ տեսէք, եւ այնտեղից գնացէք մեծ Եմաթը, եւ Փղշտացիների Աէթը իջէք. Մի՞թէ լաւ են այս թագաւորութիւններից, կամ նորանց սահմանները մե՞ծ է ձեր սահմանից:  Վա՜յ նորանց որ չար օրը հեռի են համարում, եւ մօտեցնում բռնութեան աթոռը,  Որ պառկում են փղոսկրեայ անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից՝ որթերը:  Որ խաղ են ասում տաւիղի ձայնակցութեամբ, Դաւիթի նման նուագարաններ հնարում:  Որ բաժակներովը գինի են խմում, եւ գլխաւոր իւղով օծվում, եւ չեն ցաւում Յովսէփի բեկման վերայ:  Դորա համար հիմա պիտի գերի գնան առաջի գերիների հետ. եւ պիտի հեռանայ խրախճացողների զուարճանքը:  Երդուել է Տէր Եհովան իր անձովը՝ ասում է Զօրաց Տէր Աստուածը, ես զզվում եմ պարծանքիցը , եւ ատում եմ նորա պալատները, եւ պիտի մատնեմ քաղաքն ու իր լիութիւնը:  Եւ եթէ լինի որ մէկ տան տասը մարդ մնալու լինեն, նորանք էլ պիտի մեռնեն: 10  Եւ վեր պիտի առնէ նորան իր հօրեղբայրը եւ նորա այրողը, որ ոսկորները դուրս տանէ տանիցը, եւ պիտի ասէ տան մէջ եղողին. Էլ կա՞յ մարդ. եւ նա պիտի ասէ. Ոչ. Նա էլ պիտի ասէ. Լռիր, որովհետեւ Տիրոջ անունը յիշել չ’կայ: 11  Որովհետեւ ահա Տէրը հրամայում է, եւ նա պիտի փշուր փշուր անէ մեծ տունը, եւ փոքր տունը կոտրատէ: 12  Մի՞թէ ձիները ապառաժի վերայ կը վազեն, կամ թէ նա եզներով կ’հերկուի՞. Որ դուք դառնութեն եք փոխել իրաւունքը, եւ արդարութեան պտուղը՝ օշինդրի: 13  Դուք ոչինչ բանով ուրախացողներդ, որ ասում էք. Ահա մեր ուժովը մեզ համար եղջիւրներ առանք: 14  Որովհետեւ ահա, ով Իսրայէլի տուն, ես ձեզ վերայ մի ազգ եմ վեր կացնում, ասում է Եհովայ Զօրաց Աստուածը, որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչեւ անապատի հեղեղատը:

Ծանոթագրություններ