Ամոս 8։1-14

8  Այսպէս ցոյց տուաւ ինձ Տէր Եհովան , եւ ահա մի կողով ամառային պտուղ.  Եւ ասեց. Դու ի՞նչ ես տեսնում, ով Ամովս. Եւ ես ասացի՝ մի կողով ամառային պտուղ. Եւ Տէրն ինձ ասեց. Վերջը եկել է իմ Իսրայէլ ժողովրդի վերայ, այլեւս չեմ անց կենալ միւսանգամ նորա մօտով:  Եւ պիտի ողբան տաճարի երգերը այն օրը, ասում է Տէր Եհովան. շա՜տ դիակներ, ամեն տեղ ձգուած՝ լուռ:  Լսեցէք այս, ով դուք տնանկին կլանողներ, եւ երկրի աղքատներին փչացնելու ցանկացողներ.  Որ ասում էք. Ե՞րբ է անցնելու ամսագլուխը, որ ցորեն վաճառաշահենք, եւ շաբաթը՝ որ բանանք հացի շտերմարանները, որ փոքրացնենք արդուն եւ մեծացնենք սիկղը, եւ նենգենք խարդախութեան կշիռքը:  Որ փողով ծախու առնենք աղքատներին, եւ տնանկներին մի զոյգ կոշիկով. եւ ցորենի խոտանովը շահավաճառուենք.  Տէրը երդում արաւ Յակոբի մեծ վայելչութիւնովը, թէ նորան բոլոր գործերը յաւիտեան չեմ մոռանալու:  Մի՞թէ այս բանին վերայ երկիրը չէ դողալ, եւ սուգ բռնել ամեն նորանում բնակողը. եւ վեր պիտի գնայ Նեղոսի պէս նորա ամենը, եւ պիտի քշուի եւ ոռոգուի Եգիպտոսի Նեղոսի պէս:  Այն օրը պիտի լինի, ասում է Տէր Եհովան, որ արեգակը մար եմ մտցնելու կէս օրին, եւ խաւարեցնելու եմ երկրի համար լոյս օրին: 10  Եւ ձեր տօները պիտի սուգի դարձնեմ, եւ ձեր բոլոր երգերը՝ ողբի. եւ ամեն մէջքի վերայ քուրձ պիտի դնեմ, եւ ամեն գլխի վերայ՝ կնտութիւն, եւ պիտի անեմ ինչպէս մէկ հատիկի սուգ, եւ նորա վախճանը դառնութեան օրուայ պէս: 11  Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու: 12  Եւ պիտի թափառեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք, եւ նորանք պիտի ման գան Տիրոջ խօսքը որոնելու համար, եւ պիտի չ’գտնեն: 13  Այն օրը պիտի նուաղեն գեղեցիկ կոյսերը եւ երիտասարները ծարաւով. 14  Որոնք երդնում են Սամարիայի յանցանքովը եւ ասում. Կենդանի է քո աստուածը, ով Դան, եւ կենդանի է Բերսաբէէի ճանապարհը. նորանք պիտի ընկնեն եւ այլեւս վեր չ’կենան:

Ծանոթագրություններ