Ամոս 9։1-15

9  Տիրոջը տեսայ սեղանի վերայ կանգնած, որ ասեց. Զարկ խոյակին որ սերմերը դողան, եւ նորանց փշրիր նորանց ամենի գլխի վերայ. եւ նորանց մնացորդին սրով պիտի սպանեմ. նորանցից մի փախստական պիտի չ’փախչէ, եւ նորանցից մէկ պրծնող պիտի չ’պրծնէ:  Եթէ նորանք ծակեն՝ դժոխքն անցնեն, այնտեղից էլ իմ ձեռքը նորանց պիտի առնէ. եթէ երկինքն էլ ելնեն, այնտեղից էլ պիտի իջեցնեմ նորանց:  Եւ եթէ Կարմեղոսի գլխին թաքչուին, այնտեղից պիտի փնտռեմ եւ առնեմ նորանց, եւ եթէ իմ աչքի առաջին ծովի խորքումը ծածկուին, այնտեղից էլ օձին պիտի հրամայեմ, եւ նա պիտի կծէ նորանց:  Եւ եթէ նորանք գերի գնան իրանց թշնամիների առաջին, այնտեղից սուրին պիտի հրամայեմ եւ նա պիտի սպանէ նորանց. եւ իմ աչքը պիտի դնեմ նորանց վերայ չարիքի համար, եւ ոչ թէ բարիքի համար:  Եւ Զօրաց Եհովայ Տէրը պիտի դիպչի երկրին, եւ նա պիտի հալուի, եւ բոլոր նորանում բնակուողները պիտի սուգ անեն, եւ նա վեր պիտի գնայ Նեղոսի պէս նորա բոլորը, եւ պիտի հեղեղուի Եգիպտոսի Նեղոսի պէս:  Նա որ երկնքումն է շինում իր վերնատները, եւ նորա կամարը երկրի վերայ հաստատում. նա որ կանչում է ծովի ջրերը եւ նորանց թափում է երկրի երեսի վերայ. Եհովա է նորա անունը:  Մի՞թէ դուք Եթէովպացիների որդկանց պէս չէք ինձ համար, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէրը, չէ՞ որ Իսրայէլին վեր հանեցի Եգիպտոսի երկրից, եւ Փղշտացիներին՝ Կափթորից, եւ Ասորիներին՝ Կիրից:  Ահա Տէր Եհովայի աչքերը այդ մեղաւոր թագաւորութեան վերայ է. եւ ես նորան պիտի փչացնեմ երկրի երեսի վերայից. միայն թէ բոլորովին պիտի չ’փչացնեմ Յակոբի տունը, ասում է Տէրը:  Որովհետեւ ահա ես հրամայում եմ, եւ պիտի մաղեմ ամեն ազգերի մէջ Իսրայէլի տունը. ինչպէս որ մաղով կ’մաղուի, որ մի հատ վայր չ’ընկնեէ երկրի վերայ: 10  Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում են Մեզ չի հասնիլ եւ մեր առաջը չի գալ չարիքը: 11  Այն օրը պիտի կանգնեցնեմ Դաւիթի ընկած խորանը, եւ պիտի նորոգեմ նորա պատռուացքները, պիտի կանգնեցնեմ նորա քանդուացքները եւ նորան պիտի շինեմ ինչպէս վաղեմի օրերումը. 12  Որպէսզի նորանք ժառանգեն Եդովմի մնացորդը, եւ այն բոլոր ազգերը, որոնց վերայ կը յիշուի իմ անունը, ասում է Տէրը՝ այս բաներն անողը: 13  Ահա օրեր պիտի գան, ասում է Տէրը, որ հերկողը կ’հասնէ հնձողին, եւ խաղող կոխողը՝ սերմ ցանողին. եւ սարերը քաղցու կ’կաթեցեն, եւ բոլոր բլուրները կը հալուին: 14  Եւ ես ետ կ’դարձնեմ իմ Իսրայէլ ժողովրդի գերութիւնը, եւ նորանք պիտի շինեն աւերակ քաղաքները, եւ բնակուեն, եւ այգիներ պիտի տնկեն եւ խմեն նորանց գինին, եւ պարտեզներ պիտի շինեն եւ ուտեն նորանց պտուղները: 15  Եւ ես պիտի տնկեմ նորանց իրանց երկրի վերայ, եւ նորանք այլ եւս պիտի չ’պոկուին իրանց երկրի վերայից, որ տուել եմ իրանց, ասում է Տէրը՝ քո Աստուածը:

Ծանոթագրություններ