Առակներ 10։1-32

10  Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է:  Անօրէնութեան գանձերը օգուտ չ’ունին, բայց արդարութիւնը ազատում է մահից:  Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բնայց խափանում է ամբարիշտների բաղձանքը:  Ծոյլ ձեռքով բանողը աղքատ է լինում. իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է:  Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է:  Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը:  Արդարների յիշատակը օրհնուած կ’լինի, բայց ամբարիշտների անունը կ’փտի.  Իմաստուն սիրտ ունեցողը կ’ընդունէ պատուէրը, բայց յիմար շրթունք ունեցողը կկործանուի:  Կատարելութեամբ վարուողը ապահով կ’գնայ. բայց իր ճանապարհները ծռողը կ’ճանաչուի: 10  Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի. 11  Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը: 12  Ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սերը ամեն յանցանքները կ’ծածկէ: 13  Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կ’գտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար: 14  Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման: 15  Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է: 16  Արդարի գործողութիւնը կեանքի համար է. ամբարշտի արդիւնքը մեղքի համար: 17  Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է: 18  Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է: 19  Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց շրթունքները զսպողը խելացի է: 20  Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է: 21  Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ: 22  Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ: 23  Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը: 24  Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. բայց արդարների փափագը տրվում է: 25  Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է. 26  Ինչպէս որ քացախն է ատամներին. եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար: 27  Տիրոջ երկիւղը կ’աւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կ’կարճանան: 28  Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կ’կորչի: 29  Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար: 30  Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ: 31  Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի: 32  Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն:

Ծանոթագրություններ