Առակներ 14։1-35

14  Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան:  Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան:  Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց:  Արջառ չ’լինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է:  Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կ’փչէ ստախօս վկան:  Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չ’կայ. բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար:  Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի:  Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է:  Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ: 10  Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ: 11  Ամբարիշտների տունը կ’կործանուի, բայց ուղիղների վրանը կ’ծաղկի: 12  Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են: 13  Ծիծաղելիս էլ սիրտը կ’տրտմի, եւ նորա՝ այսինքն ուրախութեան վերջը սուգ է: 14  Խոտորած սիրտը կ’կշտանայ իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից: 15  Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը: 16  Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում: 17  Բարկասիրտը յիմարութիւն կ’գործէ, եւ նենգամիտը կ’ատուի: 18  Անմիտները յիմարութիւն կ’ժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կ’պսակուին: 19  Կ’խոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին: 20  Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են: 21  Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան: 22  Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար: 23  Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում: 24  Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կ’մնայ: 25  Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կ’փչէ: 26  Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի: 27  Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար: 28  Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է: 29  Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում: 30  Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին: 31  Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. բայց Նորան պատուողը տնանկին կ’ողորմէ: 32  Ամբարիշտը դուրս կ’անուի իր չարութեան համար. բայց արդարը ապաւէն ունի իր մահումը: 33  Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների սրտինը կ’իմացուի: 34  Արդարութիւնը կ’բարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին: 35  Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. եւ նորա բարկութիւնը կ’լինի նախատինք բերողի վերայ:

Ծանոթագրություններ