Առակներ 16։1-33

16  Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը:  Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. բայց Տէրն է հոգիները կշռողը:  Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կ’հաստատուին քո խորհուրդները:  Տէրն ստեղծել է ամենը իր նշանակութեան համար. բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար:  Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ* նորանք անմեղ չեն համարուելու:  Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կ’քաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կ’հեռանայ չարիցը:  Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կ’հաշտեցնէ նորա հետ:  Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի:  Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը Տէրն է հաստատում: 10  Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չ’սխալուի նորա բերանը դատաստանում: 11  Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը: 12  Թագաւորներին զզուելի է չարագործութիւնը, որովհետեւ աթոռը արդարութիւնով կ’հաստատուի: 13  Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կ’սիրեն: 14  Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. բայց իմաստուն մարդը նորան կ’մեղմացնէ: 15  Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը վերջի անձրեւի ամպին նման: 16  Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է: 17  Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կ’լինի: 18  Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին: 19  Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ: 20  Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կ’գտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան: 21  Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կ’կոչուի. եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կ’աւելացնէ: 22  Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է: 23  Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում: 24  Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին: 25  Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են: 26  Աշխատող անձն իրան համար է աշխատում. որովհետեւ բերանը պահանջում է նորանից: 27  Անպիտան մարդը չարութիւն կ’փորէ. եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ: 28  Խոտորնակ մարդը կռիւ կ’հնարէ, եւ քսուն մտերիմներին կ’բաժանէ: 29  Անօրէն մարդը կ’խաբէ իր ընկերին, եւ նորան կ’տանէ չար ճանապարհով: 30  Կ’խփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում: 31  Փառաց պսակ է ալեւորութիւնը. արդարութեան ճանապարհում կ’գտնուի: 32  Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը: 33  Ծոցն է գցվում վիճակը, բայց Տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը:

Ծանոթագրություններ

16։5 Կամ՝ թէեւ ձեռք ձեռքի միաբանին՝