Առակներ 17։1-28

17  Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով:  Իմաստուն ծառան կ’տիրէ նախատինք բերող որդիի վերայ. եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կ’առնէ:  Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է:  Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին:  Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, ձախորդութեան վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ:  Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը:  Տխմարին չի վայելիլ բարձրախօս շրթունքները, ո՞ւր մնաց որ ազնուականին՝ ստախօս շրթունքը:  Ընծան պատուական քար է ունեցողին համար. ուր որ էլ դառնայ՝ յաջողվում է:  Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կ’բաժանէ: 10  Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին: 11  Միշտ ապստամբութիւն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամաւոր կ’ուղարկուի նորան: 12  Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ: 13  Լաւութեան փոխարեն ով որ չարութիւն հատուցանէ նորա տանիցը չարիքը չի հեռանալ: 14  Ջրի արձակման նման է կռիւի սկիզբը. բայց վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր: 15  Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը: 16  Ի՞նչ պէտք է յիմարի ձեռքին իմաստութիւն առնելու գինը, քանի որ խելք* չ’ունի: 17  Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած: 18  Պակասամիտ մարդը ձեռքը երաշխաւորութեան կ’տայ, եւ գրաւ կ’լինի իր ընկերի առաջին: 19  Յանցանքը սիրող է կռիւ սիրողը, իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս: 20  Ծուռ սրտի տէրը բարութիւն չի գտնիլ, եւ լեզուն ծռողը չարութեան մէջ կ’ընկնի: 21  Յիմարը տրտմութիւն է իր ծնողի համար, եւ տխմարի հայրը չի ուրախանալ: 22  Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դէղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ: 23  Ամբարիշտը կաշառքը ծոցիցն առնում է, որ ծռէ իրաւունքի ճանապարհները: 24  Իմաստութիւնը հասկացողի առաջին է, բայց յիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը: 25  Յիմարի որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար: 26  Արդարի վերայ էլ տուգանք դնել լաւ չէ, նաեւ իշխաններին ծեծել՝ ուղղութեան համար: 27  Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է: 28  Յիմարն էլ լռելով իմաստուն կ’համարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ:

Ծանոթագրություններ

17։16 Կամ՝ սիրտ։