Առակներ 18։1-24

18  Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է:  Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կ’յայտնէ:  Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կ’գայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը:  Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, բղխող գետ է իմաստութեան աղբիւրը:  Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար:  Յիմարի շրթունքը կռիւի մէջ կը մտնեն, եւ նորա բերանը ծ՜եծ է կանչում:  Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար:  Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը:  Իր գործումը թոյլ լինողն էլ փչացնողի եղբայրն է: 10  Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում: 11  Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը: 12  Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը: 13  Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ: 14  Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։ 15  Խոհեմ սիրտը գիտութիւն կ’շահէ. եւ իմաստունների ականջը գիտութիւն կ’որոնէ: 16  Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին: 17  Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը դուրս է գալիս եւ քննում նորան: 18  Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է: 19  Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. եւ վէճերը բերդի նիգերին են նման: 20  Մարդիս բերանի պտղիցը կ’կշտանայ նորա փորը. Նա կ’կշտանայ իր շրթունքների արդիւնքիցը: 21  Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը: 22  Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել: 23  Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում: 24  Բարեկամներ ունեցող մարդը վնաս կ’քաշէ*, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է:

Ծանոթագրություններ

18։24 Կամ՝ բարեկամութիւն անելու է։