Առակներ 20։1-30

20  Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ:  Թագաւորի սպառնալը առիւծի մռնչիւնին է նման. նորան գրգռողը մեղանչում է իր անձի դէմ:  Պատիւ է մարդիս համար կռիւից քաշուիլը, բայց ամեն յիմար կռուասէր է:  Ձմեռուայ պատճառով ծոյլը չի հերկիլ, հունձքին կ’մուրայ եւ չի ունենալ:  Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կ’հանէ:  Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց հաւատարիմ մարդին ո՞վ կ’գտնէ:  Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է. երանի՜ նորանից յետոյ նորա որդկանցը։  Թագաւորը դատաստանի աթոռի վերայ նստելիս իր աչքերովը ցրիւ է տալիս ամեն չարութիւնը:  Ո՞վ կարող է ասել թէ Սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքիցը: 10  Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը: 11  Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թե մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը: 12  Լսող ականջն ու տեսնող աչքը՝ երկուսն էլ Տէրն է անում: 13  Մի սիրիր քունը որ մի գուցէ աղքատանաս, աչքերդ բաց՝ հացով կշտացիր: 14  Վատ է՝ վատ է՝ կասէ առնողը. բայց երբոր կ’գնայ, այն ժամանակ կ’գովէ: 15  Կայ ոսկի եւ շատ գոհարեղէն. բայց պատուական գործիք են գիտուն շրթունքները: 16  Առ նորա հանդերձը, որ երաշխաւոր է դառել օտարին. եւ գրաւ պահիր նորան օտարների փոխարէն: 17  Քաղցր է մարդիս համար ստութեան հացը, բայց յետոյ բերանը լցվում է խիճով: 18  Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով. եւ խոհեմութեամբ արա պատերազմը: 19  Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր: 20  Ով որ իր հօրն ու մօրը անիծէ, նորա ճրագը կ’հանգչի մթին խաւարի մէջ: 21  Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ: 22  Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կ’ազատէ: 23  Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ: 24  Տէրիցն է մարդիս քայլերի յաջողութիւնը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը: 25  Որոգայթ է մարդիս համար անխորհրդաբար ասել, Նուէր. եւ ուխտելուց յետոյ կշռադատել: 26  Ամբարիշտներ ցրուող է իմաստուն թագաւորը, եւ նորանց վերայ դարձնում է անիւը: 27  Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է սրտի բոլոր ներսերը: 28  Ողորմութիւնը եւ ճշմարտութիւնը պահում են թագաւորին, եւ նա ողորմութիւնով կ’պահպանէ իր աթոռը: 29  Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը: 30  Հարուածի վէրքերը մաքրում են չարութիւնը, եւ ծեծելը՝ որ ազդում է մինչեւ սրտի ներսերը:

Ծանոթագրություններ