Առակներ 21։1-31

21  Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կ’դարձնէ:  Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է:  Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը:  Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։  Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում:  Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է:  Ամբարիշտների բռնութիւնը քարշ կ’տայ իրանց. որովհետեւ չեն ուզում իրաւունք անել:  Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է:  Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ: 10  Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ: 11  Ծաղրողը տուժելիս միամիտը կ’իմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կ’ստանայ: 12  Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ*: րշտի տան վերայ, ամբարիշտները չարութեան համար կործանուելիս։ 13  Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կ’կանչէ, եւ պատասխան չի գտնիլ: 14  Գաղտնի ընծան բարկութիւնը կը հանգեցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը: 15  Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց սոսկում՝ չարագործների համար: 16  Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կ’իջնէ: 17  Կարօտութիւն կ’ունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ: 18  Արդարի համար անզգամը փրկանք կ’դառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը: 19  Լաւ է բնակուիլ ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ: 20  Ցանկալի գանձ եւ իւղ կ’գտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կ’տայ նորան: 21  Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կ’գտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ: 22  Իմաստունը վեր կ’ելնէ զօրաւորների քաղաքը, եւ կ’կործանէ նորանց ապաւինած ամրութիւնը: 23  Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ’պահէ: 24  Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում: 25  Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել: 26  Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում: 27  Ամբարիշտների զոհը պիղծ է. մանավանդ երբոր չար խորհրդով մատուցանեն: 28  Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կ’խօսէ: 29  Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը: 30  Չկայ իմաստութիւն, չկայ հանճար, չկայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ: 31  Ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար. բայց փրկութիւնը Տէրիցն է:

Ծանոթագրություններ

21։12 Կամ՝ Արդարը դիտում է ամբարշտի տան վերայ, ամբարիշտները չարութեան համար կործանուելիս։