Առակներ 28։1-28

28  Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են:  Երկրի յանցանքի պատճառովը շատ կ’լինեն նորա իշխանները. բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կ’դիմանայ:  Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չ’ունի:  Օրէնքը ձգողները կ’գովեն ամբարիշտներին, բայց օրէնքը պահողները կ’զայրանան նորանց:  Չար մարդիկ իրաւունքը չեն հասկանալ, բայց Տիրոջը խնդրողները բոլոր բաները կ’հասկանան:  Լաւ է իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։  Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կ’ամաչեցնէ իր հօրը:  Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան:  Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է: 10  Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կ’ընկնի. բայց արդարները բարիք պիտի ժառանգեն: 11  Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կ’քննէ. 12  Արդարները ուրախանալիս փառքը մեծ կ’լինի. բայց անզգամները բարձրանալիս մարդ կ’թագչուի: 13  Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ: 14  Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կ’ընկնի: 15  Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը: 16  Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կ’լինի. իսկ ագահութիւնն ատողը օրերը կ’երկարացնէ: 17  Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կ’փախչի. թող նորան չ’բռնեն: 18  Կատարելութեամբ վարուողը կը փրկուի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կ’ընկնի: 19  Ով որ իր երկիրը գործէ հացով կ’կշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կ’կշտանայ աղքատութիւնով: 20  Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ: 21  Երեւպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ: 22  Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չ’գիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ: 23  Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կ’գտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը: 24  Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է: 25  Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կը գրգռէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’պարարտանայ: 26  Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ’պրծնի: 27  Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար: 28  Ամբարիշտները բարձրանալիս մարդ կ’թագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կ’շատանան:

Ծանոթագրություններ