Առակներ 30։1-33

30  Յակէեան Ագուրի խօսքերը. այսինքն այն մարգարէական պատգամը, որ նա ասեց Իթիէլին, Իթիէլին եւ Ուքալին:  Յիրաւի ես ամեն մարդից աւելի թանձրամիտ եմ, եւ մարդկային խոհեմութիւն չ’ունիմ.  Եւ իմաստութիւն չեմ սովորել, եւ Ամենասուրբի գիտութիւնը չ’գիտեմ:  Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. արդեօք գիտե՞ս:  Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. Նա ասպար է իրան ապաւինողների համար:  Չ’աւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցե քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս:  Քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արգիլեր ես դեռ չ’մեռած.  Ունայն եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից, աղքատութիւն եւ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ:  Չ’լինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. եւ չ’լինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը: 10  Մի ծառայից իր Տիրոջ մօտ մի ՛ բամբասիր, որ քեզ չ’անիծէ եւ դու յանցաւոր գտնուիս: 11  Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում: 12  Ազգ կայ որ իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած: 13  Ազգ կայ որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում: 14  Ազգ կայ, որ ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են, որ աղքատներին ուտէ երկրիս վերայից, եւ տնանկներին՝ մարդկանց միջիցը: 15  Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նոյնպէս եւ երեք են որ չեն կշտանում, եւ չորս են որ չեն ասիլ Հերիք է. 16  Գերեզմանը եւ ամուլ արգանդը, երկիրը որ ջրով չի կշտանալ, եւ կրակը որ չի ասիլ Հերիք: 17  Այն աչքը որ իր հօրը կ’ծաղրէ եւ կ’անարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը: 18  Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում. 19  Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ: 20  Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել: 21  Երեք բանի տակին դողում է երկիրը, եւ չորս բան կայ, որոնց նա չէ կարող տանել. 22  Ծառան՝ երբոր թագաւորէ, եւ յիմարը՝ երբոր հացով կշտանայ. 23  Ատելի կինը՝ երբոր ամուսնանայ, եւ աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնայ: 24  Չորս բան կայ, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են. 25  Մրջիւնները որ մի զօրաւոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում: 26  Ճագարները որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժումն են շինում: 27  Մարախները թագաւոր չ’ունին, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը: 28  Մողէսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թագաւորական պալատներումն է նա: 29  Երեք են որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին. 30  Առիւծը որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բան երեսից ետ չի դառնալ: 31  Միջապինդը*, եւ նոխազը, եւ թագաւորը որի զօրքը իր հետն է: 32  Եթէ յիմարութիւն արիր հպարտանալովդ, կամ եթէ մի չար բան մտածեցիր՝ ձեռքդ դիր բերանիդ. 33  Որովհետեւ կաթի ծեծելուց կոգի դուրս կ’գայ, եւ քիթը ծեծելուց արիւն դուրս կ’գայ. եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կ’գայ:

Ծանոթագրություններ

30։31 Կամ՝ երիվարը, և կամ՝ եղնիկը։