Առակներ 31։1-31

31  Լեմուէլ թագաւորի խօսքերը, այն պատգամը որով նորան խրատեց իր մայրը.  Ի՞նչ ասեմ, որդիս. ի՞նչ, ով հարազատ որդիս. ի՞նչ, ով իմ ուխտերի որդին.  Քո զօրութիւնը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագաւորներին:  Ով Լեմուել, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին:  Եթէ ոչ՝ կ’խմէ եւ կ’մոռանայ օրէնքը, եւ կ’ծռէ ամեն տառապեալի դատը:  Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին.  Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ տառապանքը այլ եւս չ’յիշէ:  Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար:  Բաց բերանդ, դատիր արդարութեամբ, եւ տես աղքատի եւ տնանկի դատը: 10  Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նորա գինը աւելի է քան թէ գոհարները: 11  Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ: 12  Նա նորան բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բորոր օրերումը: 13  Նա կ’որոնէ բուրդ եւ քթան, եւ կը գործէ իր ձեռքի յօժարութեամբը. 14  Նա վաճառականի նաւերի կ’նմանուի, հեռուից կ’գայ նորա հացը: 15  Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը: 16  Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում: 17  Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները: 18  Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. նորա ճրագը գիշերը չէ հանգչում: 19  Նա իր ձեռքը մեկնում է իլիկին, եւ իր ափովը՝ ճախարակը բռնում: 20  Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը, եւ ձեռքը մեկնում է տնանկին: 21  Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած: 22  Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի: 23  Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ: 24  Նա կտաւ է շինում եւ ծախում, եւ գօտի է տալիս վաճառականին. 25  Փառք եւ պատիւ է նորա հանդերձը, եւ ուրախ է ապագայ օրուայ համար: 26  Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ: 27  Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը: 28  Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան. 29  Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար. 30  Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. այն կինը, որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի: 31  Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան դռներումը:

Ծանոթագրություններ