Առակներ 9։1-18

9  Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.  Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.  Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին.  Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. եւ պակասամիտին ասում է.  Եկեք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը:  Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը:  Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը:  Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չ’ատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կ’սիրէ:  Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կ’դառնայ. արդար մարդին սովորեցրու, եւ նա կ’աւելացնէ ուսումը: 10  Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար. 11  Որովհետեւ քո օրերն ինձանով կ’շատանան, եւ քո կեանքի տարիները կ’աւելացնես: 12  Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու: 13  Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կ’լինի, անմիտ է եւ մի բան չ’գիտէ. 14  Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ. 15  Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները. 16  Որ որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է, 17  Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի: 18  Բայց նա չ’գիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները: Արդարութեան օրհնութիւնը և անիրաւութեան անէծքը։ Սողոմոնի առակները։ Սողոմոնի առակները։

Ծանոթագրություններ