Գաղատացիներ 6։1-18

6  Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս:  Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք:  Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է:  Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ.  Որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ:  Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով:  Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ:  Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ:  Եւ չ’ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք: 10  Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին: 11  Տեսէք թէ ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռովը: 12  Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. միայն որ Քրիստոսի խաչի համար չ’հալածուին: 13  Որովհետեւ այն թլփատուածներն իրանք էլ օրէնքը չեն պահում. այլ կամենում են որ դուք թլփատուիք, որ ձեր մարմնովը պարծենան: 14  Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին: 15  Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, բայց նոր արարածը: 16  Եւ այն ամենն որ այս կանոնի համեմատ են վարվում, խաղաղութիւն լինի նորանց վերայ եւ ողորմութիւն, եւ Աստուծոյ Իսրայէլին վերայ: 17  Սորանից յետոյ թող մէկը չ’աշխատեցնէ ինձ. որ ես կրում եմ Տէր Յիսուսի վէրքի նշաններն իմ մարմնի մէջ: 18  Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եղբարք, ձեր հոգու հետ լինի. Ամէն.

Ծանոթագրություններ