Գործեր 12։1-25

12  Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ:  Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբորը, սրով սպանեց:  Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վերայ Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղաջակերաց օրերն էր:)  Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին:  Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած:  Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինոււրների մէջ երկու շղթայով կապուած. եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին:  Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը:  Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ:  Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում: 10  Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ: 11  Եւ Պետրոսն ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը: 12  Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած աղօթք էին անում: 13  Եւ փողոցի դուռը որ թակեց, մի աղախին՝ անունը Հռովդէ մօտ եկաւ, որ ականջ դնէ. 14  Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է: 15  Նորանք էլ ասացին նորան՝ Գժուել ես. իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է: 16  Բայց Պետրոսը կանգնած դուռը ստեպ թակում էր. երբոր բաց արին, տեսան նորան եւ եւ զարմացան: 17  Եւ նա ձեռքով նշան արաւ նորանց որ լուռ կենան. եւ պատմեց նորանց, թէ ինչպէս Տէրը բանտիցն իրան հանեց. եւ ասեց. Այս բանը պատմեցէք նորանց, թէ Յակոբոսին եւ եղբայրներին. եւ դուրս եկաւ գնաց ուրիշ տեղ: 18  Եւ երբոր առաւօտ եղաւ՝ մեծ խռովութիւն կար այն զինուորների մէջ, թէ Պետրոսը ի՞նչ եղաւ: 19  Բայց Հերովդէսը երբոր նորան ուզեց եւ չ’գտաւ, պահապաններին քննեց եւ հրամայեց սպանել. եւ Հրէաստանիցն իջաւ Կեսարիա՝ եւ այնտեղ էր լինում: 20  Եւ Հերովդէսը շատ բարկացած էր Տիւրացիների եւ Սիդոնացիների վերայ. եւ նորանք միաբան եկան նորա մօտ. եւ Բղաստոսին՝ թագաւորի ներսի տան վերակացուին՝ համոզելով՝ խաղաղութիւն էին խնդրում. որովհետեւ նորանց երկիրը՝ արքունիքիցն էր կերակրվում: 21  Մի որոշուած օր, Հերովդէսը թագաւորական զգեստ հագած ատեանումը նստած էր, եւ հրապարակաւ ատենաբանում էր դէպի նորանց: 22  Եւ ամբոխն աղաղակում էր, թէ Դա Աստուծոյ ձայն է, եւ ոչ թէ մարդի: 23  Եւ իսկոյն Տիրոջ հրեշտակը զարկեց նորան, որովհետեւ Աստուծուն չ’տուաւ փառքը. եւ որդներով լցուեցաւ՝ մեռաւ: 24  Եւ Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում: 25  Բառնաբասն ու Սօղոսը իրանց պաշտօնը կատարելով Երուսաղէմիցը ետ դառան. եւ իրանց հետ էին առել Յովհաննէսին էլ, որ Մարկոս է կոչուած:

Ծանոթագրություններ