Գործեր 14։1-28

14  Եւ եղաւ Իկոնիոնումն որ նորանք միասին մտնում էին Հրէաների ժողովարանը, եւ այնպէս խօսում որ Հրէաներից եւ Յոյներից մեծ բազմութիւն հաւատացին:  Բայց չ’հաւատացող Հրէաները հեթանոսների սիրտերը գրգռեցին եւ չարացրին եղբայրների դէմ.  Եւ նորանք շատ ժամանակ այնտեղ մնացին համարձակ խօսելով Տիրոջ վերայ, որ վկայում էր իր շնորհաց խօսքին. եւ եւ նշաններ եւ հրաշքներ էր լինել տալիս նորանց ձեռովը:  Եւ տարաձայնութիւն եղաւ քաղաքի բազմութեան մէջ. եւ ոմանք Հրէաների կողմն էին, եւ ոմանք առաքեալների կողմը:  Երբոր հեթանոսները եւ Հրէաներն նորանց իշխաններովը նորանց վերայ յարձակին, որ նորանց նախատեն եւ քարկոծեն,  Նորանք իմացան՝ եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքները եւ նորանց շրջակայքը, 7   եւ այնտեղ աւետարանում էին: 8   Եւ Լիւստրայումը մի մարդ՝ ոտներով տկար՝ նստած էր, որ իր մօր որովայնիցը կաղ էր ծնուած, եւ երբեք ման եկած չէր: 9   Սա լսեց Պօղոսի խօսքերը. նա էլ նորա վերայ նայեց, եւ երբոր տեսաւ որ հաւատք ունի փրկուելու, 10   Մեծ ձայնով ասեց. Ոտներիդ վերայ ուղիղ կանգնիր. եւ նա ցատկելով՝ ման էր գալիս: 11   Եւ ժողովուրդը Պօղոսի արածը տեսնելով, իրանց ձայնը բարձրացրին Լիկայոներէն՝ եւ ասեցին. Աստուածները մարդկանց նման եղած վայր եկան մեզ մօտ: 12   Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, եւ Պօղոսին Հերմէս. որովհետեւ նա էր խօսքի առաջնորդը: 13   Բայց Դիոսի քուրմը՝ որ քաղաքի առաջին կար, ցուլեր եւ պսակներ բերաւ դռների մօտ եւ այն բազմութեան հետ՝ կամենում էր զոհ անել: 14   Եւ երբոր Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները լսեցին , իրանց հանդերձները պատառած՝ ամբոխի մէջ վազեցին, մեծ ձայնով կանչում էին, Եւ ասում. 15   Մարդիկ, այդ ի՞նչ էք անում. մենք էլ ձեզ նման կիրքեր ունեցող մարդիկ ենք. որ աւետարանում ենք ձեզ՝ այդպիսի ունայն բաներից ետ դառնալ դէպի կենդանի Աստուածը. որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է: 16   Որ անցած դարերումը թոյլ տուաւ ամեն հեթանոսներին՝ որ իրանց ճանապարհներովը գնան. 17   Թէպէտեւ ինքն իրան առանց վկայութեան չ’թողեց, բարերարութիւն անելով երկնքիցը տուաւ ձեզ անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով ձեր սրտերը լցնելով: 18   Եւ այս ասելով՝ հազիւ թէ ժողովուրդներին դադարեցրին, որ զոհ չ’անեն իրանց համար: 19   Եւ Անտիոքից եւ Իկոնիոնից Հրէաներ եկան՝ ժողովուրդներին համոզեցին եւ Պօղոսին քարկոծ անելով՝ քաղաքիցը դուրս քաշեցին, եւ կարծում էին թէ մեռած է: 20   Եւ երբոր աշակերտները նորան շրջապատեցին, վեր կացաւ մտաւ քաղաքը. եւ հետեւեալ օրը Բառնաբասի հետ դուրս եկաւ գնաց Դերբէ. 21   Այն քաղաքումն էլ աւետարանեցին, եւ շատերին աշակերտ շինեցին. եւ ապա ետ դառան Լիւստրա եւ Իկոնիոն եւ Անտիոք. 22   Աշակերտների սրտերը հաստատեցին, եւ յորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մէջ. եւ թէ շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը: 23   Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց հանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին: 24   Եւ Պիսիդիայի մէջ ման գալով եկան Պամփիւլիա: 25   Եւ երբոր Պերգէի մէջ Տիրոջ խօսքը խօսեցին, իջան Ատալիա: 26   Եւ այնտեղից նաւով գնացին Անտիոք, որ այն տեղից Աստուծոյ շնորհքին յանձնուած էին՝ այն գործի համար՝ որ կատարեցին: 27   Եւ երբոր եկան՝ ժողովեցին եկեղեցին պատմեցին ինչ որ Աստուած արաւ իրանց հետ, եւ թէ նա հեթանոսների համար հաւատքի դուռը բացաւ: 28   Եւ շատ ժամանակ այնտեղ մնացին աշակերտների հետ:

Ծանոթագրություններ