Գործեր 15։1-41

15  Եւ Հրէաստանից ոմանք իջել էին եղբայրներին սովորեցնում էին որ Եթէ չ’լփատուիք Մովսէսի սովորութեանը պէս, չէք կարող փրկուիլ:  Եւ Պօղոսը եւ Բառնաբասը նորանց հետ բաւական հակառակութիւն եւ վեճ անելուց յետոյ, վճռեցին որ Պօղոսը եւ Բառնաբասը եւ նորանցից մի քանիսն այն խնդրի համար վեր գնան Երուսաղէմ առաքեալների եւ երեցների մօտ:  Նորանք էլ եկեղեցուցը ճանապարհ գցուեցան, եւ Փիւնիկէի եւ Սամարիայի միջովն անցնելով պատմում էին հեթանոսների դառնալը, եւ մեծ ուրախութիւն էին անում բոլոր եղբայրներին:  Եւ երբոր հասան Երուսաղէմ, եկեղեցուցը եւ առաքեալներիցը եւ երէցներիցըն ընդունուեցան, եւ պատմեցին ինչ բաներ որ Աստուած իրանց հետ արաւ:  Փարիսեցիների աղանդից մի քանի հաւատացեալներ վերկացան եւ ասում էին, թէ Պէտք է թլփատել դորանց եւ պատուիրել որ Մովսէսի օրէնքը պահեն:  Եւ առաքեալները եւ երէցները ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար:  Եւ շատ քննութիւն լինելուց յետոյ Պետրոսը վերկացաւ եւ նորանց ասեց. Մարդիկ եղբարք, դուք գիտէք, որ առաջին օրերից ձեր միջումն Աստուած ընտրեց որ իմ բերանովը հեթանոսներն աւետարանի խօսքն լսեն եւ հաւատան:  Եւ սրտագէտ Աստուածը վկայութիւն տուաւ նորանց, Սուրբ Հոգին տալով նորանց ինչպէս եւ մեզ:  Եւ ոչինչ խտրութիւն չ’արաւ նորանց եւ մեր մէջ, հաւատքով սրբելով նորանց սրտերը: 10  Եւ հիմա ի՞նչու էք Աստուծուն փորձում, որ մի լուծ դնէք աշակերտների վզի վերայ, որ ոչ մեր հայրերը եւ ոչ մենք կարողացանք տանել: 11  Այլ հաւատում ենք որ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքովը կ’ապրենք ինչպէս նորանք էլ: 12  Եւ բոլոր բազմութիւնը լռեց, եւ լսում էին Բառնաբասին եւ Պօղոսին որ պատմում էին թէ Աստուած որչափ նշաններ եւ հրաշքներ արաւ նորանց ձեռովը հեթանոսների մէջ: 13  Եւ երբոր նորանք լռեցին, Յակոբոսը պատասխանեց եւ ասեց. Մարդիկ եղբարք, ինձ լսեցէք: 14  Շմավոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց այց արաւ, որ հեթանոսներիցը ժողովուրդ առնէ իր անունի համար: 15  Եւ սորա հետ միաբանվում են մարգարէների խօսքերը. ինչպէս էլ գրուած է. 16  Սորանից յետոյ կ’դառնամ՝ եւ Դաւթի վայր ընկած բնակարանը կ’շինեմ՝ եւ կ’կանգնեցնեմ նորան. 17  Որ մարդկանց մնացածները Տիրոջը խնդրեն. եւ այն բոլոր հեթանոսները՝ որոոց վերայ իմ անունը կոչուած է, ասում է Տէրը. նա որ այս բոլորն անում է: 18  Յաւիտենից հետէ յայտնի է Տիրոջը իր բոլոր գործերը: 19  Նորա համար ես էլ յարմար եմ համարում, նեղութիւն չը տալ նորանց՝ որ հեթանոսներից են դառնում դէպի Աստուած: 20  Բայց որ թուղթ գրուի նորանց, որ ետ քաշուին կուռքերի պղծութիւններից, եւ պոռնկութիւնից. եւ խեղդուածից եւ արիւնից: 21  Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից հետէ ամեն քաղաքներում իրան քարոզիչներ ունի եւ ժողովարանների մէջ ամեն շաբաթ օր կարդացվում է: 22  Այն ժամանակ հաճոյ երեւեցաւ առաքեալներին եւ երէցներին բոլոր եկեղեցու հետ , որ իրանցից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ, Բարսաբայ կոչուած Յուդային, եւ Շիղային՝ որ գլխաւոր մարդիկ էին եղբայրների մէջ. 23  Եւ նորաց ձեռովը գրեցին այս բանը. Առաքեալներս եւ երէցներս եւ եղբայրներս, Անտիոքի եւ Սիւրիայի եւ Կիլիկիայի մէջ լինող եղբայրներիդ՝ որ հեթանոսներից էք, ողջոյն: 24  Որովհետեւ լսեցինք, որ ոմանք մեր միջից դուրս գալով խռովեցրին ձեզ խօսքերով եւ ձեր անձերը խախտեցին, ասելով որ թլփատուիք եւ օրէնքը պահէք. որոնց մենք չ’հրամայեցինք. 25  Մեզ միաբան ժողովուածներիս հաճոյ երեւեցաւ, որ ընտրուած մարդիկ ուղարկենք ձեզ մօտ մեր սիրելիների՝ Բառնաբասի եւ Պօղոսի հետ. 26  Մարդիկ, որ իրանց անձերը մատնած են մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար: 27  Արդ Յուդային եւ Շիղային ուղարկեցինք. որ իրանք էլ խօսքով միեւ նոյն բանը պատմեն: 28  Որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ: 29  Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. ողջ կացէք: 30  Եւ սորանք արձակուեցան՝ եկան Անտիոք, եւ ժողովուրդը հաւաքեցին՝ եւ թուղթը տուին: 31  Եւ կարդալով ուրախացան այն մխիթարութեան համար: 32  Եւ Յուդան եւ Շիղան, որովհետեւ նորանք էլ մարգարէներ էին, շատ խօսքերով մխիթարեցին եւ հաստատեցին եղբայրներին: 33  Եւ մի ժամանակ կենալուց յետոյ, եղբայրներիցը խաղաղութիւնով ազատուեցան դէպի առաքեալները. 34  Եւ Շիղային հաճոյ երեւեցաւ՝ այնտեղ մնալ: 35  Բայց Պօղոսը եւ Բառնաբասը Անտիոքի մէջ մնում էին, եւ Տիրոջ խօսքը շատ ուրիշ բաների հետ սովորեցնում էին եւ աւետարանում: 36  Բայց մի քանի օրերից յետոյ Պօղոսն ասեց Բառնաբասին. Դառնանք եւ այցելութիւն անենք մեր եղբայրներին ամեն քաղաքներում, որոնց մէջ Տիրոջ խօսքը քարոզեցինք, տեսնենք թէ ինչպէս են: 37  Եւ Բառնաբասը կամենում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ վեր առնել: 38  Բայց Պօղոսն արժանի էր համարում, որ Պամփիւլիայի մէջ իրանցից ջոկուածին, եւ նորանց հետ գործի մէջ չ’եկածին իրանց հետ չ’առնեն: 39  Եւ այսպէս գժտութիւն եղաւ, մինչեւ որ ջոկուեցան իրարից. Բառնաբասը Մարկոսին առաւ եւ նաւով գնաց Կիպրոս: 40  Եւ Պօղոսը Շիղային ընտրեց ճանապարհ ելաւ, եղբայրներիցն Աստուծոյ շնորհքին յանձնուած: 41  Եւ ման էր գալիս Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը, եւ եկեղեցիները հաստատում էր:

Ծանոթագրություններ