Գործեր 18։1-28

18  Սորանից յետոյ Պօղոսն Աթէնքից բաժանուեց եկաւ Կորնթոս:  Եւ մի Հրէա գտաւ՝ անունը Ակիւղաս, ազգով Պոնտացի, եւ նորա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղօդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռովմիցը հեռանան. եւ նորանց մօտ գնաց:  Եւ որովհետեւ արհեստակից էր, մնաց նորանց մօտ եւ բան էր անում. որովհետեւ արհեստով վրանակար էին:  Եւ խօսում էր ժողովարանումն ամեն շաբաթ օր եւ Հրէաներին եւ Յոյներին համոզում էր:  Եւ երբոր Շիղան եւ Տիմոթէոսն իջան Մակեդոնիայից, Պօղոսը հոգովը վառվում էր վկայելով Հրէաներին թէ Յիսուսն է Քրիստոսը:  Եւ երբոր նորանք հակառակում էին եւ հայհոյում, հանդերձները թօթափեց եւ ասեց նորանց. Ձեր արիւնը ձեր գլուխը, ես անպարտ եմ, այսուհետեւ հեթանոսներին եմ գնում:  Եւ այնտեղից գնաց մտաւ մէկի տունը՝ որի անունը Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որ նորա տունը ժողովարանի կից էր:  Կրիսպոս ժողովրդապետնը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան:  Եւ Տէրն ասեց գիշերումը տեսիլքով Պօղոսին, Մի վախենար՝ այլ խօսիր՝ եւ լուռ մի կենար: 10  Որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ ոչ ով քեզ դէմ չի կենալ՝ քեզ վնասելու. որովհետեւ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքումը: 11  Եւ այնտեղ մէկ տարի եւ վեց ամիս նստեց՝ եւ նորանց սովորեցնում էր Աստուծոյ խօսքը: 12  Եւ երբոր Գաղիոնը փոխանորդ բդեշխ էր Աքայիայումը, Հրէաները միաբան վեր կացան Պօղոսին վերայ, որ նորան տանեն ատեանը. 13  Ասելով, թէ Սա օրէնքին հակառակ հրապուրում է մարդկանց Աստուած պաշտել: 14  Եւ երբոր Պօղոսն իր բերանը ուզում էր բանալ Գաղիոսը Հրէաներին ասեց. Ով Հրէաներ, եթէ մի անիրաւութիւն կամ մի չար նենգութիւն լիներ, ինձ արժանի էր որ լսէի: 15  Բայց եթէ խնդիրը խօսքի եւ անունների եւ ձր օրէնքի համար է, դուք ինքներդ տեսէք. որովհետեւ այդպիսի բաների դատաւոր չեմ ուզում լինել: 16  Եւ նորանց հանեց դատաստանիցը: 17  Եւ բոլոր յոյները Սոսթենէս ժողովրդապետին բռնեցին եւ ատեանի առաջին ծեծում էին. եւ Գաղիոնը սորանց համար ոչինչ հոգս չէր անում: 18  Բայց Պօղոսը տակաւին շատ օրեր մնալուց յետոյ, եղբայրներիցը հրաժարուելով, նաւով գնում էր դէպի Սիւրիա. եւ Պրիսկիղան եւ Ակիւղասն նորա հետ, Կենքրայումը գլուխը խուզեց. որ ուխտ ունէր: 19  Եւ երբոր հասաւ Եփեսոս, նորանց այնտեղ թողեց, եւ ինքը ժողովարանը մտնելով Հրէաների հետ խօսում էր: 20  Եւ երբոր նորանք աղաչում էին նորաան՝ որ շատ ժամանակ այնտեղ մնայ, յանձը չ’առաւ: 21  Բայց նորանցից հրաժարեց եւ ասեց. Անպատճառ պէտք է ես առաջիկայ տօնը Երուսաղէմումն անեմ*. Աստուծոյ կամքովը դարձեալ ձեզ մօտ կ’դառնամ. եւ Եփեսոսիցը վերկացաւ, 22  Եւ իջաւ Կեսարիա, վեր ելաւ, եւ բարեւ տուաւ եկեղեցուն, եւ վայր եկաւ Անտիոք: 23  Եւ այնտեղ մի ժամանակ մնալուց յետոյ , դուրս եկաւ՝ որ կարգով ման գայ Գաղատացիների աշխարհքումը եւ Փռիւգիայումը, բոլոր աշակերտները հաստատելով: 24  Եւ մի Հրէայ՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախօս մարդ՝ եկաւ հասաւ Եփեսոս, որ զօրաւոր էր Գրքերովը: 25  Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր. բայց միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր: 26  Սա էլ սկսեց ժողովարանումը համարձակ խօսել. եւ երբոր Ակիւղասն ու Պրիսկիղան նորանից լսեցին, նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան: 27  Եւ երբոր նա կամեցաւ գնալ Աքայիա, եղբայրները քաջալերելով գրեցին աշակերտներին, որ նորան ընդունեն. երբոր նա այնտեղ հասաւ, հաւատացեալներին շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը: 28  Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ Գրքերիցը ցոյց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է:

Ծանոթագրություններ

18։21 Ոմանք չ’ունին։