Գործեր 3։1-26

3  Պետրոսն ու Յովհաննէսը գնում էին միասին տաճարը իններորդ ժամի աղոթքին:  Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում, տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար:  Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից:  Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր:  Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից:  Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ:  Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը:  Վեր թռաւ, կանգնեց եւ ման էր տալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստծուն օրհնելով:  Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր: 10  Եւ ճանաչում էին նորան, որ սա էր, որ ողորմութեան համար նստում էր տաճարի Գեղեցիկ դռանը. եւ լցուեցան երկիղով եւ զարմանքով այն եղածի համար: 11  Եւ քանի որ այն բժշկուած կաղը Պետրոսին եւ Յովհաննէսին բռնած էր, բոլոր ժողովուրդը վազեց նորանց մօտ այն սրահը, որ Սողոմոնի սրահ էր կոչվում՝ զարմացած: 12  Երբոր Պետրոսը տեսաւ, պատասխանեց ժողովրդին. Ով Իսրայէլացի մարդիկ, ի՞նչու էք զարմացել սորա վերայ, կամ մե՞զ վերայ ինչու էք սաստիկ նայում, իբր թէ մենք մեր զօրութիւնովը եւ քաջութիւնովն արած լինինք, որ դա ման գայ. 13  Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, փառաւորեց իր Որդի* Յիսուսին. որին դուք մատնեցիք, եւ ուրացաք Պիղատոսի առաջին երբոր նա վճռեց՝ որ արձակէ նորան: 14  Եւ դուք այն Սուրբին եւ Արդարին ուրացաք, եւ խնդրեցիք որ մի մահապարտ մարդ շնորհէ ձեզ: 15  Իսկ կեանքի Առաջնորդին սպանեցիք, որին Աստուած մեռելներից յարութիւն տուաւ. որի վկաներն ենք մենք: 16  Եւ նորա անունի հաւատքովը սորան ՝ որ տեսնում էք եւ ճանաչում էք, նորա անունը հաստատեց. եւ նոյն հաւատքը՝ որ նորանով է՝ այս առողջութիւնը տուաւ դորան ձեր ամենի առաջին: 17  Եկ հիմա, եղբարք, գիտեմ, որ անգիտութեամբ արիք՝ ինչպէս ձեր իշխաններն էլ: 18  Բայց Աստուած, ինչ որ առաջուց բոլոր մարգարէների բերանովը պատմեց՝ Քրիստոսի չարչարուելու համար, այնպէս էլ կատարեց: 19  Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին. 20  Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան. եւ նա ուղարկէ առաջուց ձեզ համար քարոզուած Յիսուս Քրիստոսին. 21  Որին երկինքը պէտք է ընդունի, մինչեւ այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խօսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ: 22  Որովհետեւ Մովսեսը հայրերին ասեց, թէ Ձեր Տէր Աստուածը մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրների միջիցը ինձ նման, նորան լսեցէք ամեն բանի համար՝ ինչ որ խօսի ձեզ: 23  Եւ կ’լինի, որ ամեն անձն՝ այն մարգարէին չ’լսէ, նա ժողովրդի միջիցը թող սատակուի: 24  Եւ բոլոր մարգարէները որ Սամուելից սկսած մարգարէացան, այս օրերը պատմեցին: 25  Դուք էք այն մարգարէների որդիքը՝ եւ այն ուխտի, որ Աստուած հաստատեց, եւ Աբրահամին ասեց. Եւ քո զաւակովը պիտի օրհնուին երկրի բոլոր ազգերը: 26  Աստուած առաջ ձեզ համար վերկացրեց իր Որդի Յիսուսին, եւ նորան ուղարկեց՝ որ նա ձեզ օրհնէ, որ ամեն մէկը ետ դառնաք ձեր չարութիւններիցը:

Ծանոթագրություններ

3։13 Կամ՝ ծառայ։