Դանիել 1։1-21

1  Յուդայի թագաւոր Յովակիմի թագաւորութեան երրորդ տարին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց նորան։  Եւ Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորին եւ Աստուծոյ տան անօթների մի մասը նորա ձեռքթ մատնեց, եւ նա նորանց տարաւ Սենաար երկիրը իր աստուծոյ տունը. եւ անօթները դրաւ իր աստուծոյ գանձատանը։  Եւ թագաւորն ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերնդից ու իշխանազուններից՝  Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադեմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գտիութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք, եւ նորանց սովորեցնէ Քաղդէացիների գիրն ու լեզուն։  Եւ թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. եւ յետոյ կանգնեն թագաւորի առաջին։  Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։  Եւ ներքնապէտը նորանց անուններ դրաւ. եւ Դանիէլին՝ Բաղդասար, Անանիային՝ Սեիդրաք, Միսայէլին՝ Միսաք եւ Ազարիային՝ Աբեդնագով։  Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չ’պղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չ’պղծէ։  Եւ Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին։ 10  Եւ ներքնապետը ասեց Դանիէլին. Ես վախենում եմ իմ Տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը. որովհետեւ ինչո՞ւ համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներիցը որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ։ 11  Եւ Դանիելն ասեց Մելսարին*, որին ներքնապետը դրել էր Դանիէլի, Անանաիայի, Միսաէլի եւ Ազարիայի վերայ։ 12  Աղաչում եմ՝ փորձիր ծառաներիդ մի տասն օր, եւ մեզ ուտելու համար ընդեղեն եւ խմելու համար ջուր տան. 13  Եւ երեւան քո առաջին մեր դէմքը եւ այն տղերանց դէմքը որ թագաւոր կերակուրներիցն ուտում են, եւ ինչպէս որ տեսնես, նորա համեմատ նրա ծառաներիդ հետ։ 14  Եւ նա լսեց նորանց այս բանի համար, եւ նորանց փորձեց տասն օր։ 15  Եւ տասն օրից յետոյ նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերկրիցը։ 16  Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղնէ էր տալիս։ 17  Եւ Աստուած այս չորս տղերանց գիտութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութինում եւ իմաստութինում, եւ Դանիէլը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ։ 18  Եւ այն օրերը վերջանալուց յետոյ, որ թագաւորը հրամայել էր նորանց բերել, այն ժամանակ ներքնապետը բերաւ նորանց Նաբուգոդոնոսորի առաջը։ 19  Եւ թագաւորը խօսեց նորանց հետ, եւ նորանցից մէկը չ’գտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս. եւ նորանք կանգնեցին թագաւորի առաջին։ 20  Եւ իմաստութեան գիտութեան վերաբերյալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերից ու հմայողներից։ 21  Եւ Դիանիէլը մնաց մինչեւ Կիւրոս թագաւորի առաջին տարին։

Ծանոթագրություններ

1։11 Սեղանապետին։