Դանիել 10։1-21

10  Պարսից Կիւրոս թագաւորի երրորդ տարին խօսք յայտնուեցաւ Դանիէլին, որի անունը Բաղդասար էր կոչվում, եւ խօսքը ճշմարիտ էր եւ զօրքը մեծ. եւ նա հասկացաւ խօսքը եւ տեղեկութիւն ունէր տեսիլքի համար։  Այն օրերը ես Դանիէլս սուգի մեջ էի երեք եօթնեակ օրեր.  Ախորժելի հաց չ’կերայ եւ միս ու գինի չ’մտաւ բերանս, եւ բնաւ չ’օծուեցայ մինչեւ որ երեք եօթնեակ օրերը լրացան։  Եւ առաջի ամսուայ քմանեւչորսերորդ օրը ես մեծ գետի՝ այսինքն Տիգրիսի եզերքին էի.  Եւ աչքերս բարձրացրի ու տեսայ, եւ ահա մէկ մարդ՝ կտաւ հագած եւ մէջքը գօտի կապած Ոփազի ոսկիից.  Եւ նորա մարմինը ոսկեքարի նման էր, եւ նորա դեմքը կայծակի երեւոյթին պէս եւ աչքերը կրակի բոցերի պէս եւ նորա բազուկներն ու ոտները փայլուն պղնձի տեսքի նման, եւ նորա խօսքերի ձայնը ամբոխի ձայնի պէս։  Եւ մինակ ես Դանիէլս էի տեսնում այս տեսիլքը, եւ այն մարդիկը՝ որոնք ինձ հետ էին, տեսիլքը չէին տեսնում, այլ մեծ երկիւղ ընկաւ նորանց վերայ եւ փախան թաքուստը։  Եւ ես մինակ մնացի եւ տեսայ այս մեծ տեսիլքը, եւ ինձանում զօրութիւն չ’մնաց, եւ իմ վայելչութիւնը փոխուեցաւ ապականութեան, եւ ես էլ ոյժ չ’ունեցայ։  Եւ լսեցի նորա խօսքերի ձայնը, եւ երբոր նորա խօսքերի ձայնը լսեցի, ես թմրած եղայ ընկայ երեսիս վերայ, եւ երեսս գետինն էր։ 10  Եւ ահա մի ձեռք դպաւ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկներիս եւ ձեռքերիս թաթերի վերայ, 11  Եւ ասեց ինձ. Ով Դանիէլ՝ ցանկալի մարդ, հասկացիր այն խօսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ քեզ մօտ ուղարկուեցայ. եւ նա այս խօսքը ինձ հետ խօսելիս՝ ես կանգնեցի դողալով։ 12  Եւ նա ինձ ասեց. Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, քո խօսքերը լսուել են, եւ ես եկայ քո խօսքերի համար։ 13  Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. եւ ահա Միքայելը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։ 14  Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։ 15  Եւ նա այսպես խօսքեր ինձ հետ խօսելիս, ես երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։ 16  Եւ ահա մարդի որդու նմանութիւնով մէկը դպաւ շրթունքներիս, եւ ես բերանս բաց արի եւ խօսեցի եւ ասեցի իմ առաջը կանգնողին. Ով տէր իմ այս տեսիլքով ետ դառան դէպի ինձ իմ ցավերը, եւ ես էլ ոյժ չ’ունեցայ։ 17  Եւ ի՞նչպէս պիտի կարողանայ այս իմ տիրոջ ծառան խօսել այս իմ տիրոջ հետ. որովհետեւ ինձանում հիմակուանից ոյժ չ’կայ, եւ ինձանում շունչ չ’մնաց։ 18  Եւ կրկին դպավ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը եւ ինձ զօրացրեց. 19  Եւ ասեց. Մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղութիւն քեզ, զօրացիր, զօրացիր. եւ նա ինձ հետ խօսելիս ես զօրացայ եւ ասեցի. Թող խօսէ տէրս, որովհետեւ ինձ զօրացրիր։ 20  Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու. եւ ես դուրս եկած ժասանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։ 21  Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածը, եւ մէկը չ’կայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ բացի ձեր իշխան Միքայէլիցը։

Ծանոթագրություններ