Դանիել 12։1-13

12  Եւ այն ժամանակ վեր կ’կենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. եւ նեղութեան ժամանակ կ’լինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կ’ազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։  Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։  Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսի պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։  Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։  Եւ ես Դանիէլս տեսայ, եւ ահա երկու ուրիշը կանգնել էին, մէկը գետի այս ափին՝ միւսը գետի այն ափին։  Եւ ասեց այն կտաւ հագած մարդին, որ գետի ջրերից վեր էր. Մինչեւ ե՞րբ է այս սքանչելեաց վերջը։  Եւ ես լսեցի, որ այն կտաւ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ եւ ձախ ձեռքը բարձրացրեց դէպի երկինքը եւ երդում արաւ յաւիտեանս կենդանի եղողովը, թէ մի ժամանակ, երկու ժամանակներ եւ կէս. եւ երբոր վերջանայ սուրբ ժողովրդի ձեռքի փշրուիլը, այս ամենը պիտի կատարուի։  Եւ ես լսեցի, բայց չ’հասկացայ, եւ ասեցի. Ով Տէր իմ, ի՞նչ պիտի լինի սորանց վերջը.  Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ 10  Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ’հասկանայ. բայց իմաստունները պիտի հասկանան։ 11  Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։ 12  Երանի նորան որ կ’սպասէ եւ կ’հասնէ հազար երեք հարիւր երեսունեւհինգ օրուան։ 13  Բայց դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր, եւ կ’կանգնես օրերի վերջին քո վիճակումը։

Ծանոթագրություններ