Դանիել 2։1-49

2  Եւ Նաբուգոդոնոսորի թագաւորութեան երկրորդ տարին Նաբուգոդոնոսոր երազներ տեսաւ եւ խռուեցաւ նորա հոգին. եւ նորա քունը գնաց նորա վերայից։  Եւ թագաւորը հրամայեց կանչել մոգերին եւ հմայողներին եւ կախարդներին ու Քաղդէաներին, որ թագաւորին պատմեն նորա երազները. իւ նորանք եկան ու կանգնեցին թագաւորի առաջին։  Եւ թագաւորն ասեց նորանց. ես մի երազ տեսայ, եւ իմ հոգին խռովուեցաւ, որ իմանամ այն երազը։  Եւ Քաղդէները ասեցին թագաւորին Քաղդէարէն. Թագաւոր, յաւիտեան կաց, ասիր երազը քո ծառներին, եւ մենք իմացնենք մեկնութիւնը։  Թագաւորը պատաստխանեց եւ ասեց Քաղդէաներին. Խօսքը* դուրս է եկել ինձանից, եթէ ինձ չ’իմացնէք երազը եւ նորա մեկնութիւնը, կտոր կտոր պիտի յոշատուիք, եւ ձեր տները աղբանոց պիտի դառնան։  Բայց եթէ երազը եւ նորա մեկնութիւնը իմացնէք, ինձանից պարգեւներ, տուրքեր եւ ծանր պատիւ կ’ստանաք. ուրեմն երազն ու նորա մեկնութիւնը իմացրէք ինձ։  Նորանք կրկին անգամ պատասխանեցին եւ ասեցին. Թագաւորը թող ասէ երազը իր ծառաներին, եւ մենք կ’իմացնենք նորա մեկնութիւնը։  Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ էք որոնում, որովհետեւ տեսնում էք որ խօսքը* դուրս է եկել ինձանից։  Իսկ եթէ ինձ չ’իմացէք երեզը, ձեզ համար մէկ դատավճիռ կայ. որովհետւ դուք որոշել էք սուտ եւ ապականեալ բան խօսելու իմ առաջին, մինչեւ որ ժամանակը փոխուի. ուրեմն ասեցէք ինձ երազը, եւ ես կ’իմանամ թէ դուք ինձ նորա մեկնութիւնն էլ կ’ասէք։ 10  Քաղդէաները պատասխանեցին թագաւորի առաջին եւ ասեցին. Երկրի վերայ մարդ չ’կայ, որ կարողանալ թագաւորի բանը իմացնել. եւ դորա համար էլ ոչ մի թագաւոր՝ մեծ եւ իշխան սորա նման բան չէ պահանջած ոչ մի մոգից, հմայողից եւ Քաղդէայից։ 11  Եւ այն բանը որ թագաւորը պահանջում է դժուար է, եւ մի ուրիշը չ’կայ, որ թագաւոր առաջին իմացնէ այն բացի աստուածներից, որոնց բնակութիւնը մսեղէնների մէջ չէ։ 12  Սորա համար թագաւորը սրտմտեցաւ եւ շատ բարկացաւ եւ հրամայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին։ 13  Եւ հրամանը դուրս եկաւ, եւ իմաստունները կոտորվում էին. եւ որոնեցին Դանիէլին եւ նորնա ընկերներին որ նորանց սպանեն։ 14  Այն ժամանակ Դանիէլն իմաստութեամբ եւ խօհեմութիեամբ խօսեց թագաւորի դահճապէտ Արիովքի հետ, որ դուրս էր եկել Բաբիլոնի իմաիստուններին կոտորելու. 15  Խօսեց եւ ասեց թագաւորի իշխան Արիովքին. Ի՞ինչու համար է այս խիստ հրամանթ թագաւորի կողմից. այն ժամանակ Արիովքը իմացրեց բանը Դանիէլին։ 16  Եւ Դանիէլը մտաւ եւ խնդրեց թագաւորից որ ժամանակ տրուի իրան, եւ նա մեկնութիւնը կ’իմացնէ թագաւորին։ 17  Այն ժամանակ Դանիէլը գնաց տուն, եւ բանը իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայէլին եւ Ազարիային, 18  Որ ողորմութիւն խնդրեն երկնքի Աստուածանից այս գաղտնիքի մասին, որ չ’կոտորուին Դանիէլը եւ նորա ընկերները Բաբիլոնի մնացած իմաստունների հետ։ 19  Այն ժամանակ գիշերուայ տեսիլքում յայտնուեցաւ Դանիէլին այն գաղտնիքը. եւ Դանիէլն օրհնեց երկնից Աստուծուն։ 20  Դանիէլը խօսեց եւ ասեց. Օրնեալ լնինի Աստուծոյ անունը յիաւիտենից մինչեւ յաւիտեան, որ իմաստութիւնն ու զօրութիւնը նորանն է։ 21  Եւ նա է ժամանակներն ու ժամերը փոխողը, թագորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը. նա է տալիս իմաստութիւն իմաստուններին, եւ հանճիար՝ գիտնականներին։ 22  Նիա է խոր եւ ծածուկ բաներ յայտնողը, որ գիտէ մութի մէջ եղածը, եւ լոյսը նորա հետ է բնակվում։ 23  Քեզ, ով իմ հայրերի Աստուած, օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստութիւն եւ զօրութիւն տուիր ինձ, եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագաւորի բանը մեզ իմացրիր։ 24  Վաս որոյ Դանիէլը մտաւ Արիովքի մօտ, որին թագաւորը նշանակել էր բաբիլոնի իմաստուններին կորցնելու համար. գնաց եւ այսպէս ասեց նորան. Բաբսիլոնի իմաստուններին մի կորցնիր. ինձ թագաւորի առաջը տար, եւ ես իմացնեմ մեկնութիւնը թագաւորին։ 25  Այն ժամանակ Արիովքը շտապելով Դանիէլին թագաւորի առաջը տարաւ եւ նորան այսպէս ասեց թէ Մի մարդ եմ գտել Յուդայի գիերիներից, որ պիտի իմացնէ մեկնութիւնը թագաւորին։ 26  Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանէելին, որի անունը Բաղդասար էր. Կարո՞ղ ես արդեօք ինձ իմացնել իմ տեսած երազը եւ նորա մեկնութիւնը։ 27  Դանիէլը պատասխանեց թագաւորի առաջին եւ ասէց. «Այդ գաղտնիքը որ թագաւորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը եւ բաղդ նայողները թագաւորին իմացնել». 28  Բայց կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը. քո երազը եւ գլքիդ տեսիլքը քո անկողնի վերայ սաէ. 29  Դու, ով թագաւոր, խորհրդածութիւններ էիր անում քո անկողնիդ վերայ թէ սորանից յետոյ ինչ պիտի լինի, եւ գաղտնիքներ յայտնողը քեզ իմացրեց թէ ինչ պիտի լինի։ 30  Եւ ինձ, ոչ թէ ամեն ապրողներից աւելի իմաստութիւն ունենալուս համար, այլ նորա համար որ մեկնութիւնը իմացուի թագաւորին, եւ որ գիտենաս քո սրտի խորհուրդները։ 31  Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. եւ նորա երեւոյթը ահաւոր էր։ 32  Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից. 33  Սրուինքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից 34  Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։ 35  Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար. բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։ 36  Սա է երազը, եւ նորա մեկնութիւնն ասենք թագաւորի առաջին։ 37  Դու, ով թագաւոր, թագաւորաց թագաւոր ես, որովհետեւ երկնից Աստուածը քեզ թագաւրութիւն, կարողութիւն, զօրութիւն եւ պատիւ է տուել. 38  Եւ ամեն տեղեր ուր որ մարդկանց որդիք են բնակվում՝ դաշտի դաշտի գազանները եւ երկնից թռչունները քո ձեռքն է տուել, եւ քեզ իշխան է դրել նորանց ամենի վերայ. դու ես նորա այն ոսկի գլուխը։ 39  Եւ քեզանից յետոյ վեր է կանալու մի ուրիշ թագարւութիւն քեզանից ցած. եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կ’տիրէ բոլոր երկրին։ 40  Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կ’լինի երկաթի նման. ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այն ամենը կոտրատող երկաթի նման կ’փշրէ եւ կ’կոտրէ։ 41  Եւ որ տեսար ոտները եւ մատները՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։ 42  Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, եւ մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։ 43  Եւ որ դու տեսար երկաթը խառնուած տղմուտ կաւի հետ, սաէ՝ թէ նորանք խառնուելու են մարդկանց սերունդի հետ, բայց մէկզմէկ պիտի չ’կպչեն. ահա ինչպէս երկաթը չի խառնուիլ կաւի հետ։ 44  Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։ 45  Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթըեւ ոսկին. մեծ Աստուածը իմացրեց թագաւորին, թէ սորանից յետոյ ինչ է լինելու. եւ երազը հաստատ է եւ մեկնութիւնը ստոյգ։ 46  Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ընկաւ իր երեսի վերայ, եւ Դանիէլին երկրպագութիւն արաւ, եւ ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց որ մատուցեն նորան։ 47  Թագաւորը պատասխանեց Դանիէլին եւ ասեց. Յիրեւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստունածը եւ թագաւորների Տէրը եւ գաղտնիքներ յայտնողը. որովհետեւ դու կարողացար յայտնել այս գաղտնիքը։ 48  Այն ժամանակ թագաւորը մեծացրեց Դանիէլին եւ շատ մեծ պարգեւներ տուաւ նորան, եւ նորան իշխան դրաւ Բաբիլոնի բոլոր գաւառի վերայ, եւ Բաբիլոնի բոլոր իմաստունների վերայ՝ գլխաւոր իշխան։ 49  Եւ Դանիէլը խնդրեց թագաւորից, եւ նշանակեց Բաբիլոնի գաւառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին. եւ Դանիէլը թագաւորի դռանն էր լինում։

Ծանոթագրություններ

2։5 Կամ՝ բանը և կամ՝ հրամանը։
2։8 Կամ՝ բանը և կամ՝ հրամանը։