Դանիել 3։1-30

3  Նաբուգոնոսոր թագաւորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. նորան կանգնեցրեց Դուրայի դաշտումը Բաբիլոնի գաւառումը։  Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորը ուղարկեց որ հաւաքեն կուսիակալներին, նախարարներին եւ կառավարիչներին, գլխաւոր դատաւորներին, գանձապետներին, խորհրդականներին, օրէնսգէտներին եւ գաւառների բլոր իշխաններին, որ գան Նաբուգոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին։  Այն ժամանակ ժողովուեցան կուսակալները, նախարարները եւ կառաւարիչները, գլխաւոր դատաւորները, գանձապէնտները, խորհրդականները, օրէնսգէտները եւ գաւառների բոլոր իշխանները Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին, եւ կանգնեցին այն արձանի առաջին, որ կանգնեցրել էր Նաբուգոնոսորը։  Եւ մունետիկը կանչում ր ուժով. Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր եւ լեզուներ,  Երբոր լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագաւոր։  Եւ ով որ չ’ըկնէ եւ երկրպագութիւն չ’անէ, իսկոյն պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջ։  Ուրեմն երբոր լսեցին բոլոր ժողովուրդները փողի, սրնգի, քնարի, տաւիղի, եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնում էին բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագաւորը։  Այս պատճառով այն ժամանակին մոտեցան մի քանի Քաղդէացի միարդիկ եւ չարախօսութիւն արին Հրէաներից.  Խօսեցին եւ ասեցին Նաբուգոնոսոր թագաւորին. 10  Յաւիտեան կաց, արքայ. Դու, ով թագաւոր, հրաման արիր որ ամեն մարդ, որ լսէ փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնէ եւ երկրպագութիւն անէ ոսկէ արձանին. 11  Եւ ով որ չ’ընկնէ եւ երկրպագութիւն չ’անէ, պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։ 12  Մի քանի հրեայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբալոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուիածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։ 13  Այն ժամանակը Նաբուգոնոսորը սրտմտութեամբ եւ բարկութեամբ հարմայեց որ բերեն Սեդարքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ այն ժամանակը բերին այն մարդկանցը թագաւոր առաջին։ 14  Նաբուգոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։ 15  Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. բայց եթէ երկրպագութիւն չ’անէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. եւ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։ 16  Եւ Սեդրակը, Միսիաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չ’ունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոնոսոր։ 17  Ահա մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։ 18  Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։ 19  Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց , որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։ 20  Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնաքովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։ 21  Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։ 22  Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը. 23  Եւ իայս երեք մարդիկը՝ Սեդրակը, Միսիաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջ կապուած։ 24  Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ 25  Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում ՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. եւ վնաս չ’կայ նորանց վերայ. եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։ 26  Այն ժամանակ մոտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, Բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։ 27  Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլքի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ։ 28  Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպեսզի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։ 29  Եւ ինձանից հրաման է դուրս գալիս , որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յոշոտուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ, որովհետեւ չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել։ 30  Այն ժամանակ թագաւորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը։

Ծանոթագրություններ