Դանիել 4։1-37

4  Նաբուգոդոնոսոր թագաւոր. բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են բոլոր երկրի վերայ, շատանայ ձեր խաղաղութիւնը։  Այն նշանները եւ հրաշքները, որ ինձ հետ արաւ Բարձրեալ Աստուածը, հաճոյ է երեւում իմ առաջին յայտնել ձեզ,  Նորա նշանները որքան մեծ են. եւ նորա հրաշքները ո՜րքան զօրաւոր են. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նորա իշխանութիւնը մնում է դարէ ցդար։  Ես Նաբուգոդոնոսորս հանգիստ էի իմ տանը, եւ զուարճանում էի իմ պալատումը.  Երազ տեսայ, որ ինձ վախեցրեց, եւ խորհուրդներ ունէի անկողնիս վերայ, եւ գլխիս տեսիլքները ինձ խռովեցրին։  Եւ ինձանից հրաման դուրս եկաւ, որ իմ առաջին բերեն Բաբիլոնի բոլոր իմաստուններին, որ ինձ յայտնեն երազի մեկնութիւնը։  Այն ժամանակ եկաւ մգերը, հմայողները, Քաղդէաները եւ բաղդ նայողները, եւ ես երազը ասեցի նորանց առաջին. բայց նորանք ինձ չ’իմացրին մեկնութիւնը։  Եւ վերջապէս եկաւ առաջիս Դանիէլը, որի անունն է Բաղդասար՝ իմ աստուծոյ անուան պէս, եւ որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. եւ ես ասացի երազը նորա առաջին.  Ով Բաղդասար՝ մոգերի իշխան, որովհետեւ գիտեմ որ սուրբ աստուածների հոգին կայ քեզանում եւ ոչ մի գաղտնիխ քեզ նեղութիւն չի տալ. երազիս տեսիլքները, որ տեսայ, սա ձ, եւ նորա մեկնութիւնը ասիր։ 10  Եւ իմ գլխի տեսիլքները անկողնիս վերայ սա էր. տեսնում էի, եւ ահա մի ծառ երկրի մէջ եւ նորա բարձրութինը մեծ էր։ 11  Այն ծառը մեծանում էր եւ զօրանում, եւ նորա բարձրութինը հասաւ երկնքին, եւ նա տեսնվում էր մինչեւ բոլոր երկրի ծայրը։ 12  Նորա տերեւները գեղեցիկ էին եւ նորա պտուղները առատ էին եւ նորա տակին հովանավորվում էին դաշտի գազանները եւ նորա ոստերի վերայ բնակվում էին երկնքի թռչունները, եւ նորանից էր կերակրվում ամեն մարմին։ 13  Ես տեսնում էի իմ գլխի տեսիլքներումն անկողնիս վերայ, եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջաւ երկնքիցը։ 14  Նա կանչեց ուժով եւ այսպէս ամեց. Ծառը կտրեցէք, եւ ոստերը կտորեցէք տերեւները թօթափեցէք, եւ պտուղները ցրուցէք. գազանները փախչեն նորա տակից եւ թռչունները նորա ոստերիցը։ 15  Բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապանքով, դաշտի խոտերի մէջ, եւ երկնքի ցօղովը թրջուի, եւ նորա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մէջ. 16  Նորա սիրտը մարդկութիւնից փոխուի, եւ նորան անասունի սիրտ տրուի, եւ նորա վերայով եօթը ժամանակ անց կենան։ 17  Պահապանների վճռովն է պատգամը, եւ սրբերի խօսքովը՝ խնդիրքը. որպեսզի ապրողներն իմանան թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն, եւ մարդկանց անարգին դնում է նորա վերայ։ 18  Աս երազը տեսայ ես Նաբուքոդոնոսոր թագաւորս .իսկ դու, Բաղդասար, ասիր մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մնկնութիւնը. բայց դու կարող ես, որովհետեւ քեզանում սուրբ աստուածների հոգին կայ։ 19  Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր, մէկ ժամ հիացած մնաց եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ով Բաղդասար, երազը եւ մեկնութիւնը թող քեզ չխռովեցնէ։ Բաղդասարը պատասխանեց եւ ասեց. Ով Տեր իմ, երազը քեզ ատողների՜ն եւ նորա մեկնութիւնը քո թշնամիների՜ն։ 20  Այն ծառը որ տեսար, որ մեծացավ եւ ուժովցավ եւ նորա բարձրութիւնը հասավ երկնքին, եւ նա տեսնվում էր բոլոր եկրումը, 21  Եւ նորա տերեւները գեղեցիկ եւ պտուղը առատ էր, եւ կերակուր կար նորա վերայ ամենի համար. նորա տակին բնակվում էին դաշտի գազանները,եւ նորա ոստերի վերայ կենում էին երկնքի թռչունները. 22  Նա դու ես, ով թագավոր, որ մեծացար եւ ուժովացար եւ քո մեծութիւնը բարձրացաւ եւ հասավ երկնքին, եւ քո իշխանութիւնը հասավ երկրի ծայրը։ 23  Եւ որ թագաւորը մի պահապան եւ սուրբ տեսաւ իջնելիս երկնքից որ ասեց. Կտրեցէք ծառը, եւ աւերեցէք նորան, բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը, եւ երկաթի ու պղնձի կապերով լինի, դաշտի խոտերումը մնայ, եւ երկնքի ցողովը թրջուի, եւ դաշտի գազանների հետ լինի նորա բաժինը, մինչեւ որ եօթը ժամանակ անց կենան նորա վերայ. 24  Սա է մեկնութիւնը, ով թագավոր, եւ Բարձրեալի վճիռն է այդ, որ հասել է իմ տեր թագաւորին։ 25  Եւ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի անասունների հետ խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ երկնքի ցողովը թրջուելու ես. եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ, մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ տալիս է այն։ 26  Եւ որ ասեցին թէ մնայ ծառի արմատի բունը, դա է որ քո թագաւորութիւնը պէտք է վերահաստատուի քեզ համար այն պատճառով որ հասկացած կլինես որ իշխողը երկնքումն է։ 27  Դորա համար , ով թագաւոր, թող իմ խրատը քեզ հաճոյ երեւայ, եւ քո մեղքերը արդարութիւնով դէն գցիր*,եւ քո անօրէթիւնները՝ աղքատներին ողորմելով. եթէ երկայն պէտք է լինի* քո խաղաղությիւնը։ 28  Այս ամենը պատահեց Նաբուքոդոնոսոր թագաւորին։ 29  Տասնեւերկու ամսից յետոյ նա ճեմում էր թագաւորական պալատի վերայ որ Բաբելոնումն է։ 30  Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը իմ մեծութեան փառքի համար։ 31  Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ եմ ասում, ով Նաբուքոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից։ 32  Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակչութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։ 33  Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուքոդոնոսորի վերայ. եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպես արծիվներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս։ 34  Եւ այն օրերից յետոյ ես Նաբուքոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանությիւն է եւնորա թագաւորությունը դարէ ցդար։ 35  Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զորքովը, եւ երկրի բնակիչներովը, եւ մեկը չ’կայ որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում։ 36  Այն ժամանակ խելքս ինձ վերայ եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վերայ. եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստատուեցայ իմ թագաւորութեան վերայ, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցավ ինձ։ 37  Արդ ես Նաբուքոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրնղաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։

Ծանոթագրություններ

4։27 Կամ՝ քաւիր։
4։27 Կամ՝ թերևս երկայն լինի։