Դանիել 5։1-31

5  Բաղդասար թագաւորը մեծ հացկերոյթ արաւ իր մեծամեծներից հազարի համար, եւ այն հազարի առաջին գինի խմեց։  Բաղդասարը, երբոր գինին ճաշակել էր, հրամայեց որ բերեն այն ոսկի եւ արծաթի անօթները, որոնք վեր էր առել նորա հայր* Նաբուքոդոիոսորը Երուսաղէմի տաճարիցը, որ խմեն նորանցով թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։  Այն ժամանակ բերին այն ոսկի անօթները, որ վեր էին առուել Երուսաղէմում եղող Աստծոյ տաճարիցը, եւ նորանցով խմեցին թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։  Գինին խմեցին եւ գովեցին ոսկի եւ արծաթի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին։  Նոյն ժամումը դուրս եկան մարդի ձեռքի մատեր եւ գրեցին աշտանակին հանդէպ թագաւորական պալատի ծեփի վերայ, եւ թագաւորը տեսաւ այն ձեռքի թաթը որ գրում էր։  Այն ժամանակ իր գոյնը փոխուեցաւ, եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին, եւ նորա մէջքի յօդերը լուծվում էին, եւ նորա ծունկերը մեկզմեկու էին խփվում։  Թագաւորը աղաղակեց ուժով, որ բերեն հմայողներին, Քաղդեաներին եւ բաղդ նայողներին. թագաւորը պատասխանեց և ասեց Բաբիլոնի իմաստուններին. Ով որ կարդայ այս գրուածքը եւ մեկնութիւնը ինձ իմացնէ, նա ծիրանի պիտի հագնէ եւ ոսկի մանեակ նորա պարանոցին , եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան պիտի լինի։  Այն ժամանակ եկան թագաւորի բոլոր իմաստունները, բայց չ’կարողացան գրուածքը կարդալ եւ մեկնութիւնը իմացնել թագաւորին։  Այն ժամանակ Բաղդասար թագաւորը սաստիկ խռովեցաւ, եւ նորա գոյնը փոխուեցաւ նորա վերայ, եւ նորա մեծամեծները սարսափեցին։ 10  Թագուհին խնջոյքի տունը եկաւ թագաւորի եւ նորա մեծամեծների խոսքի պատճառովը. թագուհին պատասխանեց եւ ասեց. Արքայ, յաւիտեան կաց, քո խորհուրդները քեզ չ’խռովեցնեն եւ գոյնդ չ‘փոխուի։ 11  Քո թագաւորութեան մէջ մի մարդ կայ, որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. եւ քո հոր օրերումը լոյս եւ հանճար եւ աստուածների իմաստութեան պէս իմաստութիւն գտնուեցաւ նորանում, եւ հայրդ Նաբուքոդոնոսոր թագաւորը նորան մոգերի, հմայողների, Քաղդէաների, բաղդ նայողների գլխաւոր դրաւ՝ քո հայրը, ով թագաւոր։ 12  Որովհետեւ մի գերազանց հոգի եւ գիտութիւն եւ հանճար կայ նորանում երազներ մեկնելու, խրթնաբանութիւնները յայտնելու եւ կնճիռներ լուծելու, այդ Դանիէլումը, որի անունը թագաւորը Բաղդասար դրաւ. թող կանչուի Դանիէլը եւ նա կիմացնէ մեկնութիւնը։ 13  Այն ժամանակ Դանիէլը տարուեցաւ թագաւորի առաջին. թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Դո՞ւ ես Դանիէլը այն հրեայ գերիներից, որոնց իմ հայր թագաւորը բերաւ Հրէաստանից։ 14  Եւ ես լսել եմ քո մասին թէ աստուածների հոգի կայ քեզանում, եւ լոյս ու հանճար եւ գերազանց իմաստութիւն կայ քեզ մոտ. 15  Եւ հիմա իմ առաջին իաստուններ, հմայողներ բերուեցան, որ այս գրուածքը կարդային եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնէին. բայց չ’կարողացան իմացնել այս խօսքի մեկնությունը. 16  Եւ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնութիւնեւ կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրուածքը եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնել, ծիրանի կը հագնես եւ ոսկի մանեակ՝ պարանոցիդ վերայ. եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան կ’լինես։ 17  Այն ժամանակ Դանիէլը պատասխանեց եւ ասեց թագաւորի առաջին. Պարգեւներդ քեզ լինեն, եւ ընծաներդ ուրիշի տուր. իսկ ես կ’կարդամ գրուածքը թագաւորի համար մեկնութիւնը կ’իմացնեմ իրան։ 18  Դու, ով թագաւոր, Բարձրեալն Աստուած թագաւորութիւն եւ մեծութիւն եւ փառք ու պատիւ տուաւ քո հօրը՝ Նաբուգոդոնոսորին։ 19  Եւ այն մեծութիւնից, որ տուել էր նորան, բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզունեցը դողում եւ վախենում էին նորա առաջին. որին որ ուզում էր՝ սպանում էր՝ ապրեցնում էր, եւ որին որ ուզում էր՝ բարձրացնում էր, եւ որին որ ուզում էր՝ ցածացնում էր։ 20  Բայց նորա սիրտը հպարտացաւ եւ նորա հոգին խստացաւ ամբարտաւանութեամբ, նա ընկաւ իր թագաւորութեան աթոռիցը, եւ նորա պատիվը առնուեցաւ նորանից։ 21  Եւ մարդկանց որդիների միջից արտաքսուեցավ, նորա սիրտը անասունների պէս եղաւ, եւ նորա բնակութիւնը վայրի էշերի հետ էր, արջառների պէս խոտ էին ուտեցնում նորան, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը, մինչեւ որ իմացավ որ Բարձրեալ Աստուածն է տիրում մադկանց թագաւորութեան վերայ,եւ որին որ ուզում է՝ դնում է նորա վերայ։ 22  Եւ դու նորա որդի, Բաղդասար, չ’խոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր. 23  Այլ եկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքնու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում .բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր. 24  Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկուեցաւ նորա առաջից, եւ այս գրուածքը նկարվեցաւ։ 25  Եւ այս է այն նկարուած գրուածքը. ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ 26  Այս է խոսքի մեկնութիւնը. Մանէ, Աստուած համարել է քո թագաւորութիւնը եւ նորան վերջացրել. 27  Թեկեղ, կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար. 28  Փարես, բաժանուեցաւ քո թագաւորութիւնը եւ տրուեցաւ Մարաց եւ Պարսից։ 29  Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, եւ Դանիէլին ծիրանի հագցրին, եւ ոսկի մանեակ՝ նորա պարանոցին, եւ մունետիկ կանչել տուին նորա մասին, որ երրորդ իշխան լինի թագաւորութեան մեջ։ 30  Նոյն գիշերը Քաղդեաների Բաղդասար թագաւորը սպանուեցաւ։ 31  Եւ Մարաց Դարեհը առաւ թագաւորութիւնր ՝ երբոր վաթսուներկու տարեկանի չափ էր։

Ծանոթագրություններ

5։2 Տես հմր. 11, 13։ բ Թագ. 9:7։ բ Մն. 15:16։ Երեմ. 27:7՝ «նախահայր»։