Դանիել 7։1-28

7  Բաբիլոնի Բաղդասար թագաւորի առաջի տարին Դանիէլն երազ տեսաւ, եւ իր անկողնումն՝ իր գլխի տեսիլքները. յետոյ գրեց երազը. գլխաւոր բանը ասեց։  Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։  Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մեկզմէկից։  Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր . եւ տեսնում էի տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։  Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մեջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։  Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մեջքին չորս թռչունի թեւեր կային. եւ չորս գլուխ ուներ գազանը. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։  Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ մեծ ատամներ ունէր, եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրենից առաջ եղող բոլոր գազաններիցը. եւ տասը եղջիւր ուներ։  Ես մտիկ էի տալիս այն եղջիւրներին, եւ ահա մի ուրիշ փոքր եղջիւր դուրս եկաւ նորանց մեջ, եւ այն առաջի եղջիւրներից երեքը խլուեցան նորա առաջիցը. եւ ահա մարդի աչքերի պէս աչքեր կային այդ եղջիւրի վերայ եւ մի մեծ մեծ բաներ խոսող բերան.  Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուր ասրի պէս՝ նորա աթոռը կրակի բոց, նորա անիւները վառուած կրակ։ 10  Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջիցը. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան. 11  Ես տեսնում էի այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը եւ տրուեցաւ կրակի բոցին։ 12  Եւ միւս գազաններիցը առնուեցաւ նորանց իշխանութիւնը, եւ նորանց տրուած էր եղել մի կենաց երկարութիւն մինչեւ մի ժամ եւ ժամանակ։ 13  Ես տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մոտեցրին նորան։ 14  Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։ 15  Ես Դանիէլս վշտացայ սրտովս իմ միջումը, եւ իմ գլխի տեսիլքները ինձ խռովեցրին։ 16  Ես մոտեցայ կանգնածներից մէկին եւ հարցրի այս բոլոր բաների իսկութիւնը. եւ նա ասեց ինձ եւ բաների մեկնութիւնը իմացրեց ինձ։ 17  Այս չորս մեծ գազանները՝ չորս թագաւորներ են վեր կենալու երկրիցը։ 18  Իսկ թագաւորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 19  Յետոյ ուզեցի չորրորդ գազանի իսկութիւնն իմանալ, որ ամենիցը տարբեր էր եւ խիստ ահեղ, ատամները երկաթի եւ եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս. 20  Եվ նորա գլխի վերայ տասը եղջիւրների մասին, եւ այն միվսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս եղիջւրը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խոսող բերան. եւ նորա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։ 21  Եւ տեսնում էի, եւ այն եղջիւրը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նորանց հաղթեց։ 22  Մինչեւ որ եկաւ Հինաւուրցը եւ իրաւունքը տրուեցաւ Բարձրեալի սուրբերին, եւ ժամանակը հասաւ որ սուրբերը առնեն թագաւորութիւնը։ 23  Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ։ 24  Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու. 25  Եւ Բարձրեալի դեմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ։ 26  Բայց ատեանը պիտի նստէ, եւ նորա իշխանութիւնը պիտի վեր առնեն, որ փչացնեն եւ կորցնեն իսպառ։ 27  Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի Բարձրեալի սուրբերի ժողովրդին. նորա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան ծառայեն եւ հնազանդեն։ 28  Մինչեւ այստեղ է խոսքի վերջը. ինձ Դանիէլիս շատ խռովեցնում էին խորհուրդները, եւ գոյնս փոխուեցաւ իմ վերաս, եւ խօսքը պահեցի իմ սրտումը։

Ծանոթագրություններ