Դանիել 8։1-27

8  Բաղդասար թագաւորի թագաւորության երրորդ տարիումը մի տեսիլք երեւեցաւ ինձ Դանիէլիս, այն սկզբումը ինձ երեւցածիցը յետոյ։  Եւ ես տեսայ տեսիլքում. եւ եղաւ որ ես տեսնելիս՝ ես Եղամի գաւառումն եղող Շուշան մայրաքաղաքում էի. եւ տեսայ տեսիլքում որ ես Ուլայ գետի մօտ էի։  Եւ ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ, եւ ահա գետի կշտին մէկ խոյ կար կանգնած, եւ նա երկու եղջիւր ունէր, եւ այն եղջիւրները բարձր էին, մէկը միւսիցը աւելի բարձր էր, եւ այն բարձրը յետոյ վեր ելաւ։  Տեստայ՝ խոյը խփում էր դէպի արեւմուտք եւ դէպի հիւսիս եւ դէպի հարաւ, եւ ոչ մի գազան չէր կանգնում նորա առաջին եւ նորա ձեռիցն ազատող չկար. այլ նա անում էր իր հաճութեան պէս, եւ մեծացաւ։  Եւ երբոր ես մտածում էի, ոի այծերի քոշ եկաւ արեւմուտքից բոլոր երկրի երեսի վերայ, եւ գատնին չէր դպչում, եւ քօշը մի երեւելի եղջիւր ուներ իր աչքերի մեջտեղը։  Եւ նա տասաւ այն երկու եղջերաւոր խոյին, որ տեսել էի գետի կշտին կանգնած, եւ նորա վերայ վազեց իր զորության կատաղութիւնովը։  Եւ ես տեսայ նորան որ հասաւ խոյի մոտ, եւ դառնացած նորա վերայ՝ զարկեց խոյին եւ կոտրատեց նորա երկու եղջիւրները, եւ ոյժ չկար խոյումը նորա առաջին կանգնելու. եւ նորան գցեց գետինը եւ կոխ տուաւ նորան, եւ մեկը չկար որ խոյին ազատեր նորա ձեռիցը։  Եւ այցերի քոշը խիստ մեծացաւ, եւ հենց որ ուժովացաւ նորա մեծ եղջիւրը կոտրուեցաւ, եւ նորա տեղը չորս երեւելիները դուրս եկան դէպի երկնից չորս կողմերը։  Եւ նորանցից մեկից մի փոքր եղջիւր դուրս եկաւ, եւ նա չափազանց մեծացաւ դէպի հարաւ եւ դէպի արեւելք եւ դէպի փառաւորը. 10  Եւ մեծացաւ մինչեւ երկնքի զօրքը, եւ գցեց գետինը այն զորքիցը եւ աստղերիցը եւ նորանց կոխ տուաւ։ 11  Եւ մինչեւ զորաց իշխանը բարձրացաւ, եւ նորանից վեր առաւ մշտնջենականը, եւ կործանուեցաւ նորա սրբարանի բնակարանը։ 12  Եւ մեկ զորք տրուեցաւ մշտնջենական զոհի հետ ամբարշտութեան համար, եւ ճշմարտութիւնը գցեց գետինը, եւ անում էր ու յաջողում։ 13  Եւ ես լսեցի մէկ սուրբ խոսելիս, եւ մէկ սուրբ ասեց այն ինչ խօսողին, Մինչեւ ե՞րբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ աւերող ամբարշտութիւնը, որ սրբարանն էլ զօրքն էլ պիտի տրուին ոտնակոխութեան։ 14  Եւ նա ասեց ինձ. Մինչեւ երկու հազար երեք հարիւր իրիկուն–առաւօտ. յետոյ սրբարանը պիտի արդարանայ։ 15  Եւ եղաւ որ երբոր ես Դանիէլս տեսիլքը տեսայ, այն ժամանակ հասկացողութիւն էի որոնում, եւ ահա կանգնած էր մէկը առաջս մարդի երեւոյթի պէս. 16  Եւ ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, եւ նա կանչեց ու ասեց. Ով Գաբրիէլ, հասկացրու դորան տեսիլքը։ 17  Եւ նա եկաւ կանգնած տեղիս մօտը, եւ երբոր նա եկաւ ես վախեցայ եւ ընկայ երեսիս վերայ, եւ նա ինձ ասեց. Հասկացիր, ով մարդի որդի, որ վերջի ժամանակի համար է տեսիլքը։ 18  Եւ նա ինձ հետ խօսելիս ես թմրած վայր ընկայ երեսիս վերայ գետինը, եւ նա ինձ դիպաւ եւ կանգնեցրեց կանգնած տեղիս վերայ։ 19  Եւ ասեց. Ահա քեզ իմացնում եմ թէ ինչ է լինելու բարկութեան վերջումը, որովհետեւ վերջի որոշ ժամանակի համար է։ 20  Այն երկու եղջիւրաւոր խոյը, որ տեսար, Մարաց եւ Պարսից թագաւորներն է. 21  Եւ այն այծերի քօշը Յունաց թագաւորն է. եւ այն մեծ եղջիւրը նորա աչքերի մէջ տեղը՝ առաջին թագաւորն է։ 22  Եւ այն կոտրուածը որի տեղը չորսը դուրս եկաւ, չորս ներ են դուրս գալու ազգիցը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը։ 23  Եւ նորանց թագաւորութեան վերջին՝ երբոր ամբարիշտները կ’լրացնեն, մի պինտերես եւ խորագէտ եւ խորագետ թագաւոր վեր կ’կենայ. 24  Եւ կ’զօրանայ նորա իշխանութիւնը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը, եւ սքանչելիքլերով պիտի աւերէ եւ յաջողէ ու կատարէ, եւ պիտի փչացնէ զօրաւորներին եւ սուրբերի ժողովուրդը։ 25  Եւ նորա խելքովը պիտի յաջողուի խաբէութիւնը նորա ձեռովը, եւ նա պիտի իր սրտումը հպարտանայ եւ խաղաղության մէջ շատերին պիտի կորցնէ, եւ վեր պիտի կենայ իշխանաց իշխանի դէմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրուի։ 26  Եւ իրիկուայ ու առաւօտուայ տեսիլքը, որ ասուեցաւ, ճշմարիտ է. եւ դու տեսիլքը փակիր, որովհետեւ շատ օրերի համար է։ 27  Եւ ես Դանիէլս նուաղեցի եւ հիւանդացայ մի քանի օր. յետոյ վեր կացայ եւ արի թագաւորի գործը, եւ զարմացած էի տեսիլքի մասին, եւ մէկ հասկացող չ’կար։

Ծանոթագրություններ