Դատավորներ 1։1-36

1  Եւ եղավ որ Յեսուի մեռնելուց յետոյ Իսրայելի որդիքը Տիրոջը հարցրին եւ ասեցին. Ո՞վ վեր կենայ առաջ մեզ համար Քանանացիների վերայ՝ նորանց հետ պատերազմելու։  Եւ Տերն ասեց. Յուդան թող վեր կենայ. ահա երկիրը նորա ձեռքը տուի։  Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասեց. Ինձ հետ վեր կաց դեպի իմ վիճակը, եւ Քանանացիների հետ պատերազմենք, եւ ես էլ քեզ հետ կը գնամ քո վիճակը. եւ Շմավոնը գնաց նորա հետ։  Եւ Յուդան ելավ, եւ Տերը Քանանացիներին եւ Փերեզացիներին նորանց ձեռքը տուաւ. եւ նորանցից Բեզեկումը տասը հազար մարդ կոտորեցին։  Եւ Բեզեկի մեջ գտան Ադոնիբեզեկին, եւ նորա հետ պատերազմեցին, եւ զարկեցին Քանանացիներին եւ Փերեզացիներին։  Եւ Ադոնիբեզեկը փախավ. բայց նորանք նորա ետեւից ընկնելով նորան բռնեցին, եւ նորա ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։  Եւ Ադոնիբեզեկն ասեց. Եօթանասուն թագավոր,որոնց ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրուած էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին ժողովում. ես ինչպես որ արի,Աստուած էլ ինձ այնպես հատուցում արավ։ Եւ նորան տարան Երուսաղեմ, եւ նա այնտեղ մեռավ։  Եւ Յուդայի որդիքը Երուսաղեմի հետ պատերազմ արին եւ նորան առան եւ սուրի բերանով զարկեցին եւ նորանց քաղաքը կրակով այրեցին։  Եւ յետոյ Յուդայի որդիքը իջան, որ լեռնակողմումը եւ հարաւային կողմումը եւ դաշտումը բնակող Քանանացիների դեմ պատերազմեն։ 10  Եւ Յուդան գնաց Քեբրոնումը բնակող Քանանացիների վերայ (եւ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ –արբա էր.) եւ զարկեցին Սեսին, Աքիմանին եւ Թոլոմիին։ 11  Եւ այնտեղից գնաց Դաբիրի դաբիրի բնակիչների վրա. (եւ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ –սեփեր էր.) 12  Եւ Քաղեբն ասեց. Ով որ Կարիաթ –սեփերը զարկէ եւ առնէ, իմ աղջիկ Ասքան նորան կ’տամ իբրև կին։ 13  Եւ Քաղեբի փոքր եղբօր Կենեզի որդի Գոթոնիելը առավ նորան, եւ Քաղեբն իր աղջիկ Ասքան նորան տուավ իբրև կին։ 14  Եւ երբոր աղջիկը գնում էր, նորան յորդորեց որ իր հօրիցը մի ագարակ ուզէ, եւ նա էշիցը վայր իջավ. եւ Քաղէբն ասեց նորան. Ի՞նչ կայ քեզ։ 15  Եւ աղջիկը նորան ասեց, Ինձ օրհնություն տուր. որովհետեւ ինձ մի հարավային երկիր ես տուել,ինձ ջրի աղբյուրներ էլ տուր։Եւ Քաղեբը նորան տուաւ վերի աղբիւրները եւ ցածի աղբիւրները։ 16  Եւ Մովսեսի աներ Կենեցիի որդիքը վեր կացան Յուդայի որդկանց հետ Արմաւեանց քաղաքիցը Արադի հարավային կողմին եղող Յուդայի անապատումը, եւ գնացին բնակուեցան ժողովրդի հետ։ 17  Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնի հետ գնաց. եւ Սեփաթումը բնակող Քանանացիներին զարկեցին, եւ նորան նզովեցին. եւ այն քաղաքի անունը Հօրմա կոչեցին։ 18  Եւ Յուդայեանք առան Գազան եւ նորա սահմանը,եւ Ասկաղոնը եւ նորա սահմանը, եւ Ակկարոնը եւ նորա սահմանը։ 19  Եւ Տերը Յուդայի հետ էր, եւ նա տիրեց սարին, բայց հովիտների բնակիչներին չ’կարողացավ հալածել,որովհետեւ նորանք երկաթի կառքեր ունէին։ 20  Եւ Քեբրոնը Քաղեբին տուին, ինչպես որ Մովսեսն ասել էր.եւ նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։ 21  Եւ Բենիամինի որդիքը չ’հալածեցին Երուսաղեմումը բնակող Յեբուսացիներին. եւ Յեբուսացիները Բենիամինի որդկանց հետ Երուսաղեմումը բնակուեցան մինչեւ այս օրը։ 22  Եւ Յովսեփի տունն էլ Բեթելի վերայ վեր կացան, եւ Տերը նորանց հետ էր։ 23  Եւ Յովսէփի տունը լրտեսեցին Բեթելը.(եւ այն քաղաքի անունը առաջուց Լուզ էր.) 24  Եւ պահապանները մի մարդ տեսան,որ այն քաղաքից դուրս էր գալիս եւ նորան ասեցին.Աղաչում ենք,քաղաքը մտնելու տեղը մեզ ցոյց տուր, եւ քեզ ողորմութիւն կ’անենք։ 25  Եւ նա քաղաքը մտնելու տեղը ցոյց տուաւ նորանց, եւ նորանք քաղաքը սուրի բերանով զարկեցին, բայց այն մարդին եւ նորա բոլոր ազգատոհմը թող տուին։ 26  Եւ այն մարդը Քետացիների երկիրը գնաց,եւ մի մեծ քաղաք շինեց, եւ նորա անունը Լուզ կոչեց. մինչեւ այս օրը նորա անունը այս է։ 27  Եւ Մանասեն չ’հալածեց Բեթսանը եւ նորա գիւղաքաղաքները, Թանաքը եւ նորա գիւղաքաղաքները, Դովրի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Մակեդդովի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները. եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այս երկրում։ 28  Եւ երբոր Իսրայելն ուժովացավ՝ Քանանացիներին հարկատու արաւ, բայց նորանց բոլորովին չ’հալածեց։ 29  Եւ Եփրեմը չ’հալածեց Գազերումը բնակող Քանանացիներին. եւ Քանանացիները նորա հետ Գազերումը բնակուեցան։ 30  Զաբուղոնը չ’հալածեց Կեդրոնի բնակիչներին եւ Նաաղօլի բնակիչներին. եւ Քանանացիները նորանց մեջ բնակուեցան եւ հարկատու եղան։ 31  Ասերը չ’հալածեց Ակքովի բնակիչներին, եւ Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելփայի, Ափեկի եւ Րոոբի բնակիչներին. 32  Այլ Ասերեանք այն երկրումը բնակող Քանանացիների մեջ բնակուեցան. որովհետեւ նորանց չը հալածեցին։ 33  Նեփթաղիմը չ’հալածեց Բեթսամիւսի բնակիչներին, այլ այն երկրումը բնակող Քանանացիների մեջ բնակուեց. եւ Բեթսամիւսի ու Բեթանաթի բնակիչները նորան հարկատու եղան։ 34  Եւ Ամօրհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վերայ, որուհետեւ նորանց թող չ’տուին որ իջնեն հովիտները։ 35  Եւ Ամորհացիները կամակորութեամբ բնակուեցան Հարես սարումը Այեղօնի եւ Սաղաբինի մեջ. բայց երբոր Յովսեփի տան ձեռքը ուժովացավ, նորանք հարկատու եղան։ 36  Եւ Ամորհացիների սահմանը Ակրաբիմի զառիվերիցը՝ Վեմիցը եւ էլ վեր էր։

Ծանոթագրություններ