Դատավորներ 10։1-18

10  Եւ Աբիմելէքից յետոյ Իսրայելին ազատելու համար Իսաքարեան Դովդայի որդիի Փուայի որդի Թովղան վեր կացավ. եւ նա Եփրեմի սարումը Սամիրի մէջ էր բնակվում։  Եւ Իսրայէլի մէջ քսանեւերեք տարի դատաւորութիւն արաւ, եւ մեռաւ եւ Սամիրի մէջ թաղուեցաւ։  Եւ նորանից յետոյ Գաղաադացի Յայիրը վեր կացաւ եւ Իսրայելի մէջ քսանեւերկու տարի դատաւորութիւն արաւ։  Եւ նա երեսուն որդի ունէր, որոնք հեծնում էին երեսուն աւանակի վերայ. եւ նորանք Գաղաադի երկրումը երեսուն քաղաք ունէին որոնք մինչեւ այս օրը ասվում են Յայիրի գիւղաքաղաքները։  Եւ Յայիրը մեռավ եւ Կամօնի մէջ թաղուեցաւ։  Եւ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ պաշտեցին Բահաղիմը եւ Աստարովթը, եւ Ասորիների աստուածները, եւ Սիդոնի աստուածները, եւ Մովաբի աստուածները, եւ Ամմոնի որդկանց աստուածները, եւ Փղշտացիների աստուածները, եւ թողեցին Տիրոջը եւ նորան ծառայութիւն չ’արին։  Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նորանց մատնեց Փղշտացիների ձեռքը եւ Ամմոնի որդկանց ձեռքը։  Եւ նորանք նեղեցին եւ հարստահարեցին Իսրայէլի որդիներին այն տարուանից մինչեւ տասնեւութը տարի, այսինքն բոլոր Իսրայելի որդիներին որոնք Յորդանանի այն կողմին Գաղաադումն էին Ամօրհացիների երկրի մէջ։  Նաեւ Ամմոնի որդիքը Յորդանանիցն անցան, որ Յուդայի հետ, Բենիամինի հետ եւ Եփրեմի տան հետ պատերազմ անեն. եւ Իսրայելը շատ մեծ նեղութեան մէջ էր։ 10  Եւ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին եւ ասեցին. Քեզ դէմ մեղք գործեցինք, որովհետեւ մեր Աստուծուն թողեցինք եւ Բահաղիմը պաշտեցինք։ 11  Եւ Տերը Իսրայելի որդկանցն ասեց. Ահա ձեզ ազատեցի Եգիպտացիներիցը, Ամորհացիներիցը, Ամմոնի որդիներիցը եւ Փղշտացիներիցը։ 12  Նաեւ Սիդոնացիները, Ամաղեկացիները եւ Մաոնացիները ձեզ նեղում էին, եւ դուք ինձ աղաղակեցիք, ես ձեզ նորանց ձեռքիցն ազատեցի։ 13  Բայց դուք ինձ թողեցիք եւ ուրիշ աստուածների ծառայութիւն արիք. նորա համար ես այլեւս ձեզ չեմ ազատելու։ 14  Գնացեք ձեր ընտրած աստուածներին աղաղակեցեք. նորանք ձեզ ազատեն ձեր նեղութեան ժամանակին։ 15  Եւ Իսրայելի որդիքը Տիրոջը ասեցին. Մենք մեղք գործեցինք. քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ. բայց միայն աղաչում ենք՝ ազատիր մեզ այսօր։ 16  Եւ իրանց միջիցը վեր առան օտար աստուածներին եւ Տիրոջը ծառայութիւն արին. եւ նորա սիրտն իջավ Իսրայէլի նեղութեան համար։ 17  Եւ Ամմոնի որդիքը ժողովուեցան, եւ Գաղաադի մէջ բանակ տուին. Իսրայէլի որդիքն էլ ժողովուեցան եւ Մասփայի մէջ բանակ տուին։ 18  Եւ ժողովուրդը՝ Գաղաադի իշխաններն իրար ասեցին. Ո՞վ է այն մարդը որ սկսէ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անելու. նա Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը լինի։

Ծանոթագրություններ