Դատավորներ 13։1-25

13  Եւ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Տերը նորանց քառասուն տարի Փղշտացիների ձեռքը մատնեց։  Եւ մի Սարաացի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուէ անունով, եւ նորա կնիկը ամուլ էր եւ զաւակ չէր ծնում։  Եւ Տիրոջ երեւեցաւ այս կնկան եւ ասեց. Ահա դու հիմա ամուլ ես եւ չես ծնում, բայց կյղանաս եւ մի որդի կ’ծնես։  Հիմա զգոյշ կաց որ գինի կամ ցքի չ’խմես եւ ոչ անմաքուր բան ուտես։  Որովհետեւ ահա դու կ’յղանաս եւ մի որդի կ’ծնես, եւ նորա գլխի վերայ ածելի պիտի չ’գայ. նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը։  Եւ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց ասելով. Աստուծոյ մի մարդը ինձ մօտ եկավ, եւ նորա դէմքը Աստուծոյ հրեշտակի դէմքի պես ահարկու էր. եւ ես չ’հարցրի թե որտեղից է նա, եւ նա էլ իր անունն ինձ չ’ասեց.  Բայց ինձ ասեց. Ահա դու կ’յղանաս եւ մի որդի կ’ծնես. հիմա գինի ու ցքի չ’խմես, եւ անմաքուր բան չ’ուտես, որովհետեւ այն տղան արգանդից մինչեւ իր մահուան օրը Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի։  Եւ Մանուեն Տիրոջն աղաչեց եւ ասեց. Աղաչում եմ, ով Տեր իմ, այն Աստուծոյ մարդը որին դու ուղարկեցիր՝ թող դարձեալ մեզ մօտ գայ եւ մեզ սովորեցնէ, թե այն ծնուելու տղային ի՞նչ անենք։  Եւ Աստուած Մանուէի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակը դարձեալ այն կնկայ մօտ եկաւ՝ երբոր նա արտումը նստել էր, եւ նորա մարդը Մանուէն հետը չէր։ 10  Եւ կնիկը շուտով վազեց. եւ իր մարդին պատմեց եւ նորան ասեց. Ահա այն օրն ինձ մօտ եկող մարդն ինձ երեւացել է։ 11  Եւ Մանուէն վեր կացաւ եւ իր կնկայ ետեւիցը գնաց, եւ նորան ասեց. Դու՞ ես այն մարդը որ այս կնկայ հետ խօսել ես. եւ նա ասեց. Ես եմ։ 12  Եւ Մանուէն ասեց. Երբոր քո խօսքերը կատարուին, ի՞նչ կերպ պետք է անել տղային, եւ ի՞նչ է նորա բանը։ 13  Եւ Տիրոջ հրեշտակը Մանուէին ասեց. Ամեն իմ ասածիցը թող կնիկը զգուշանայ. 14  Որթիցը դուրս եկած ոչ մի բան չ’ուտէ, եւ գինի եւ ցքի չ’խմէ, եւ անմաքուր բան չ’ուտէ, եւ իմ ամեն պատուիրածը պահէ։ 15  Եւ Մանուէն Տիրոջ հրեշտակին ասեց. Աղաչում եմ թող քեզ պահենք, եւ այծերից մի ուլ պատրաստենք քո առաջին։ 16  Եւ Տիրոջ հրեշտակը Մանուէլին ասեց. Թե եւ ինձ պահես էլ՝ քո հացիցը չեմ ուտիլ. բայց եթե ողջակեզ անես, Տիրոջը զոհիր այն, որովհետեւ Մանուէն չ’իմացաւ թե նա Տիրոջ հրեշտակն է։ 17  Եւ Մանուէն Տիրոջ հրեշտակին ասեց. Անունդ ի՞նչ է, որպեսզի երբոր խօսքդ կատարուի՝ քեզ պատուենք։ 18  Եւ Տիրոջ հրեշտակը նորան ասեց. Այս ի՞նչու ես հարցնում իմ անունը, որովհետեւ նա սքանչելի է։ 19  Եւ Մանուէն առաւ ուլն ու հացի նուէրը, եւ ապառաժի վերայ զոհեց Տիրոջը. եւ նա Մանուէի եւ նորա կնկայ աչքերի առաջին հրաշք արաւ։ 20  Որովհետեւ երբոր բոցը բարձրանում էր սեղանիցը դէպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցովը վեր ելաւ. եւ Մանուէն եւ իր կնիկը մտիկ էին անում, եւ երեսի վերայ գետինը ընկան։ 21  Եւ Տիրոջ հրեշտակը այլեւս Մանուէին եւ նորա կնկան չ’երեւեցաւ. այն ժամանակ Մանուէն հասկացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։ 22  Եւ Մանուէն ասեց իր կնկան. Անպատճառ պիտի մեռնենք, որովհետեւ Աստուծուն տեսանք. 23  Եւ կնիկը նորան ասեց. Եթե Տերը ուզէր մեզ մեռցնել, մեր ձեռքիցը ողջակէզն ու հացի նուէրը չէր ընդունիլ. եւ այս բոլոր բաները մեզ չէր ցոյց տալ. եւ այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չէր տալ։ 24  Եւ կնիկը մի որդի ծնեց, եւ նորա անունը Սամփսոն կոչեց, եւ տղան մեծացաւ, եւ Տերը օրհնեց նորան։ 25  Եւ Տիրոջ Հոգին սկսեց նորա վերայ գալ Սարաայի եւ Եսթաւուղի մէջ տեղը Դանի բանակումը։

Ծանոթագրություններ