Դատավորներ 14։1-20

14  Եւ Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսաւ,  Եւ վեր գնաց ու իր հօրը եւ մօրը պատմեց եւ ասեց. Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսայ. եւ հիմա ինձ համար կին առէք նորան։  Եւ նորա հայրն ու մայրն ասեցին. Մի՞ թե քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մէջ կին չ’կայ, որ դու գնաս անթլփատ Փղշտացիներիցը կին առնես. բայց Սամփսոնն իր հօրն ասեց. Նորան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է։  Եւ նորա հայրն ու մայրն չ’գիտեին, որ այս բանը Տերիցն է, որովհետեւ նա Փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում. եւ այն ժամանակը Փղշտացիներն իշխում էին Իսրայէլի վերայ։  Եւ Սամփսոնն իր հօր ու մօր հետ Թամնաթա իջաւ. եւ եկան մինչեւ Թամնաթայի այգիները. եւ ահա մի առիւծի կորիւն մռնչելով նորան դիմաւորեց։  Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա նորան պատառեց ինչպես մի ուլ կպատառեն, եւ ձեռքումը մի բան չ’կար. եւ իր հօրն ու մօրը չ’պատմեց ինչ որ արել էր։  Եւ իջաւ ու այն կնկան հետ խօսեց. եւ կինը Սամփսոնի աչքերին հաճելի էր։  Եւ մի ժամանակից յետոյ երբոր ետ դառաւ կնիկը առնելու, առիւծի դիակը տեսնելու համար ծռուեց ճանապարհիցը. եւ ահա առիւծի դիակի մէջ մեղուների գունդ եւ մեղր կար։  Եւ նա ձեռքն առաւ այն եւ ուտելով գնում էր, եւ իր հօրն ու մօր մօտ գնաց եւ նորանց էլ տուաւ, եւ նորանք կերան. բայց նորանց չ’ասեց թե մեղրը առիւծի դիակիցն է հանել։ 10  Եւ նորա հայրն իջաւ այն կնկայ մօտ, եւ Սամփսոնը այնտեղ մի խնջույք արաւ, որովհետեւ երիտասարդներն այսպէս էին անում։ 11  Եւ երբոր նորան տեսան՝ երեսուն ընկեր բերին, որ նորա հետ լինեն։ 12  Եւ Սամփսոնն ասեց նորանց. Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե նորան այս խնջույքի եօթը օրուայ մէջ ինձ բացատրէք եւ գտնեք, ես էլ ձեզ երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ կ’տամ. 13  Բայց եթե չ’կարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն փոխելու հանդերձ տաք, եւ նորանք ասեցին նորան. Հանելուկդ մեզ ասիր որ լսենք։ 14  Եւ նորանց ասեց. Կերողիցը կերակուր դուրս եկաւ եւ հզօրիցն անոյշ ելաւ։ Եւ նորանք այս հանելուկը երեք օրուայ մէջ չ’կարողացան բացատրել։ 15  Եւ եօթներորդ օրը Սամփսոնի կնկան ասեցին. Մարդիդ խաբիր որ հանելուկը մեզ բացատրէ, որ .մի գուցէ քեզ եւ քո հօր տունը կրակով այրենք. մեզ կողոպտելու համար կանչեցիք. չէ՞։ 16  Եւ Սամփսոնի կնիկը լաց եղաւ նորա մօտ եւ ասեց. Անպատճառ դու ինձ ատում ես եւ ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդկանցը մի հանելուկ ես ասել. եւ ինձ չ’բացատրեցիր։ Եւ նա ասեց նորան. Ահա իմ հօրն ու մօրը չ’յայտնեցի. եւ քե՞զ պիտի յայտնէի։ 17  Եւ նա իրանց խնջոյքի յօթը օրերին նորա մօտ լաց եղաւ. եւ նա եօթներորդ օրը նորան բացատրեց, որովհետեւ նորան նեղութիւն էր տալիս. նա էլ բացատրեց հանելուկը իր ժողովրդի որդկանցը։ 18  Եւ քաղաքի մարդիկը յոթներորդ օրը արեգակը մտնելուց առաջ նորան ասեցին. Ի՞նչ է անուշ մեղրիցը՝ եւ ի՞նչ զօրաւոր՝ առիւծիցը։ Եւ նա ասեց նորանց. Եթե դուք իմ երինջովը չ’հերկէիք, իմ հանելուկը չէիք գտնիլ։ 19  Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա իջաւ Ասկաղոն եւ նորանցից երեսուն մարդ մեռցրեց, եւ նորանց հանդերձներն առաւ եւ տուաւ հանելուկը բացատրողներին, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նա վեր գնաց իր հօր տունը։ 20  Եւ Սամփսոնի կնիկը մարդի գնաց նորա բարեկամը եղող ընկերին։

Ծանոթագրություններ