Դատավորներ 15։1-20

15  Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ ցորենի հունձի օրերին Սամփսոնը մի ուլ առաւ եւ գնաց իր կնկան այցելության եւ ասեց. Ներքին սենեակը գնամ կնկանս մօտ, բայց կնկայ հայրը նորան չ’թողեց որ մտնէ։  Եւ նորա հայրն ասեց. Իրաւ կարծեցի՝ որ դու նորան բոլորովին ատեցիր, եւ նորան քո ընկերին տուի. ահա նորա փոքր քոյրը նորանից գեղեցիկ է. հիմա թող նորա տեղ նա լինի քեզ։  Եւ Սամփսոնը նորանց ասեց. Այս անգամ Փղշտացիներիցն անպատիժ եմ, եթե նորանց չարութիւն անեմ։  Եւ Սամփսոնը գնաց երեք հարիւր աղուէս բռնեց, եւ ջահեր առաւ, ու ագի ագիի դարձրեց եւ երկու ագիների մէջտեղը մէկ ջահ դրաւ։  Եւ ջահերը կրակով վառեց, եւ նորանց քշեց Փղշտացիների հունձքերի մէջ, եւ դիզուած եւ չ’կտրուած հունձքերը եւ մինչեւ անգամ այգիները՝ ձիթենիները այրեց։  Եւ Փղշտացիները ասեցին. Այս բանը ո՞վ արաւ։ Եւ ասեցին. Թամնացիի փեսայ Սամփսոնը. որովհետեւ նա նորա կնիկն առաւ եւ նորա ընկերին տուաւ։ Եւ Փղշտացիները վեր կացան եւ կնկան եւ նորա հօրը կրակով այրեցին։  Իսկ Սամփսոնը նորանց ասեց. Թե եւ դուք այսպես արիք, բայց ես վրէժ եմ առնելու ձեզանից, եւ յետոյ կ’դադարեմ։  Եւ նորանց սրունքն ու երանքը մեծ հարուածով զարկեց. եւ իջաւ Ետամ՝ ապառաժի խոռոչումը բնակուեց։  Եւ Փղշտացիները վեր գնացին ու Յուդայի մէջ բանակ տուին, ու Լեքիի մէջ տարածուեցան։ 10  Եւ Յուդայեանք ասեցին. Ի՞նչու համար էք մեզ վերայ եկել։ Նորանք էլ ասեցին. Սամփսոնին կապելու ենք վեր եկել, որ նորան մեզ արածի պես մենք էլ իրան անենք։ 11  Եւ Յուդայիցն երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը եւ Սամփսոնին ասեցին. Չ’գիտե՞ս որ Փղշտացիները մեզ վերայ իշխում են. եւ այս ի՞նչ ես արել մէզ։ Եւ նա նորանց ասեց. Նորանք ինձ ինչպէս որ արին, ես էլ նորանց այնպէս եմ արել։ 12  Եւ նորան ասեցին. Մենք իջել ենք որ քեզ կապենք եւ Փղշտացիների ձեռքը տանք։ Եւ Սամփսոնը նորանց ասեց. Ինձ երդում արեք որ դուք ինձ չեք մեռցնիլ։ 13  Եւ նորանք նորա հետ խօսեցին ասելով. Ոչ, բայց քեզ միայն կապենք եւ նորանց ձեռքը տանք, եւ քեզ բնաւ չենք մեռցնիլ, եւ նորան երկու նոր չուանով կապեցին եւ ապառաժիցը դուրս հանեցին։ 14  Նա եկաւ մինչեւ Լեքի, եւ Փղշտացիները աղաղակելով նորան դիմավորեցին. եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ եւ նորա կռների վերայ եղող չուանները կրակով այրուած քթանի պես եղան, եւ կապերը ձեռքերիցը լուծուեցան։ 15  Եւ մէկ էշի ծնօտ գտաւ որ դեռ չորացած չէր, եւ ձեռքը մեկնեց առաւ այն եւ նորանով հազար մարդ մեռցրեց։ 16  Եւ Սամփսոնն ասեց. Էշի ծնօտովը մէկ խումբ՝ երկու խումբ՝ էշի ծնոտով հազար մարդ մեռցրի։ 17  Եւ երբոր իր խօսքը վերջացրեց՝ ծնօտը ձեռքիցը գցեց, եւ այնտեղի անունը Ռամաթ–լէքի կոչեց։ 18  Եւ շատ խիստ ծարաւեց եւ Տիրոջն աղաղակեց եւ ասեց. Դու քո ծառայի ձեռքովը յաջողեցիր այս մեծ փրկութիւնը, եւ հիմա ծարաւով մեռնեմ, եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ։ 19  Եւ Աստուած Լեքիի մէջ եղած փոսը բացաւ, եւ նորանից ջուր ելաւ. եւ նա խմեց, եւ ոգին իր մօտը դառաւ, եւ կենդանացաւ, նորա համար նորա անունը Ենգօրէ ասուեցաւ, որ Լեքիի մէջ է մինչեւ այս օրը։ 20  Եւ նա Փղշտացիների օրերին Իսրայելի մէջ քսան տարի դատաւորութիւն արաւ։

Ծանոթագրություններ