Դատավորներ 2։1-23

2  Եւ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայիցը Բոքիմ ելավ եւ ասեց.Ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ այն երկիրը բերի,որի համար ձեր հայրերին երդում էի արել.եւ ասեցի Ձեզ հետ արած ուխտս յաւիտեան չեմ դրժիլ։  Իսկ դուք այս երկրի բնակիչների հետ դաշնակցութիւն մի անեք, նորանց սեղանները քանդեցեք. բայց դուք իմ ձայնին հնազանդութիւն չ’արիք. դուք այդ ի՞նչ էք արել։  Ես էլ ասեցի.Նորանց ձեր առաջիցը չեմ քշիլ, եւ նորանք ձեզ համար թշնամի, եւ նորանց աստուածներն էլ ձեզ համար որոգայթ կ’լինեն։  Եւ երբոր Տիրոջ հրեշտակը բոլոր Իսրայելի որդկանց հետ այս խօսքերը խօսեց, ժողովուրդը ձայնը բարձրացնելով լաց եղաւ։  Եւ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցրին։  Եւ երբոր Յեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիքը ամեն ամեն մեկն իր կալուածքը գնաց երկիրը ժառանգելու համար։  Եւ ժողովուրդը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ Յեսուից յետոյ ողջ մնացող եւ Իսրայելի համար Տիրոջ արած ամեն մեծ գործքերը տեսնող ծերերի բոլոր օրերումը։  Եւ Տիրոջ ծառայ Նավեան Յեսուն մեռավ հարիւրեւտասը տարեկան,  Եւ նորան թաղեցին իր ժառանգութեան սահմանումը Գաաս սարի Թամնաթ – հարեսումը։ 10  Եւ այն դարի բոլոր մարդիկն իրանց հայրերի մոտ ժողովուեցան, եւ նորանից յետոյ մեկ ուրիշ ազգ վեր կացավ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ Եւ այն դարի բոլոր մարդիկն իրանց հայրերի մոտ ժողովուեցան, եւ նորանից յետոյ մեկ ուրիշ ազգ վեր կացավ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ 11  Եւ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին եւ Բահաղիմը պաշտեցին. 12  Եւ թողեցին իրանց հայրերի Տեր Աստուծուն որ Եգիպտոսի երկրիցը հանել էր նորանց, եւ հետեւեցին օտար աստուածներին, այսինքն իրանց շուրջը եղող ազգերի մի քանի աստուածներին,եւ նորանց երկրպագութիւն արին եւ բարկացրին Տիրոջը։ 13  Եւ Տիրոջը թողեցին եւ պաշտեցին Բահաղը եւ Աստարովթը։ 14  Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայելի վերայ բորբոքուեց, եւ նա կողոպտիչների ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք կողոպտեցին նորանց.եւ շրջակայ թշնամիներին ծախեց, եւ այլ եւս չէին կարողանում իրանց թշնամիների առաջին կանգնել։ 15  Ուր որ էլ գնում էին՝ Տիրոջ ձեռքը նորանց վերայ էր չարիքի համար, ինչպես որ Տերը ասել էր, եւ ինչպես որ նորանց երդում էր արել. եւ նորանք շատ նեղութեան մեջ էին։ 16  Եւ Տերը դատավորներ վերկացրեց, որոնք ազատեցին նորանց կողոպտիչների ձեռքից։ 17  Սակայն նորանք իրանց դատավորներին էլ չ’լսեցին, եւ օտար աստուածների հետեւելով պոռնկութիվն արին, եւ նորանց երկրպագեցին. շուտով խոտորուեցան այն ճանապարհիցը,որ իրանց հայրերը Տիրոջը լսելու համար գնում էին. նորանց պես չ’արին։ 18  Եւ երբոր Տերը նորանց համար դատաւորներ էր կանգնեցնում, Տերը այն դատավորի հետն էր լինում եւ այն դատավորի բոլոր օրերումն իրանց թշնամիների ձեռքիցն ազատում էր նորանց, որովհետեւ Տերը զղջում էր նորանց նեղութիւն տուողների եւ չարչարողների երեսից նորանց հեծութիւնների համար։ 19  Եւ երբոր այն դատաւորը մեռնում էր, նորանք դարձեալ իրանց հայրերից աւելի էին անօրինանում օտար աստուածների հետեւելով եւ նորանց պաշտելով եւ նորանց նորանց երկրպագութիւն անելով. իրանց գործքերիցն ու իրանց խստապարանոց գնացքիցը ետ չէին դառնում։ 20  Եւ Տիրոջ բարկութիւն Իսրայելի վերայ բորբոքուելով ասեց. Որովհետեւ այս ազգը զանց է անում այն ուխտը, որ իրանց հայրերին պատուիրեցի, եւ իմ ձայնին չէ լսում, 21  Ես էլ այսուհետեւ նորանց առաջիցը ոչ մեկին չեմ հալածիլ այն ազգերիցը,որոնց որ Յեսուն մեռնելիս թողեց, 22  Որպես զի նորանցով Իսրայելին փորձեմ, թէ արդեօք իրանց հայրերի պես կ’զգուշանան Տիրոջ ճանապարհը գնալու, թե ոչ։ 23  Եւ Տերն այս ազգերին թող տուաւ, եւ շուտով չ’հալածեց եւ նորանց Յեսուի ձեռքը չ’մատնեց։

Ծանոթագրություններ