Դատավորներ 3։1-31

3  Եւ սորանք են այն ազգերը, որ Տերը նորանցով փորձէ Իսրայելին այսինքն այն ամենին որ Քանանացիների բոլոր պատերազմները չէին գիտում.  (Միայն սորա համար որ Իսրայելի որդկանց սերունդը իմանան նորանց պատերազմ սովորեցնելը մանավանդ առաջուց չ’գիտացողները.)  Փղշտացիների հինգ նախարաութիւնները,եւ բոլոր Քանանացիները, եւ Սիդոնացիները, Լիբանան սարումը բնակող Խեւացիները՝ Բաաղհերմոն սարիցը մինչեւ Եմաթի մուտքը։  Սորանցով պիտի փորձէր Իսրայելին, որ իմանայ թե արդեօք կ’լսեն Տիրոջ պատուիրանքները, որոնք Մովսեսի ձեռքովը պատուիրեց նորանց հայրերին։  Եւ Իսրայեի որդիքը բնակուեցան Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Խեւացիների ու Յեբուսացիների մեջ.  Եւ նորանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նորանց տղերանցը տուին, եւ նորանց աստուծներին պաշտեցին։  Եւ Իսրայելի որդիքն արին այս չարութիւնը Տիրոջ առաջին, եւ իրանց Տեր Աստծուն մոռացան եւ Բահաղիմը եւ Աստարովթը պաշտեցին։  Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայելի վերայ բորբոքուեց, եւ նա նորանց Միջագետի Քուսարսաթեմ թագագորի ձեռքը մատնեց. եւ Իսրայելի որդիքը ութը տարի ծառայութիւն արին Քուսարսաթեմին։  Եւ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին. եւ Տերը Իսրայելի որդկանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Քաղէբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիէլին, որ ազատեց նորանց։ 10  Եւ Տիրոջ Հոգին եղաւ նորա վերայ, եւ Իսրայելի մեջ դատաւորութիւն էր անում. եւ երբոր պատերազմի գնաց, Տերը Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին նորա ձեռքը տուաւ, եւ նորա ձեռքը Քուսարսաթեմի դեմ զօրացավ։ 11  Եւ երկիրը քառասուն տարի հանգստացավ, եւ Կենեզեան Գոթոնիելը մեռաւ։ 12  Եւ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու. եւ Տերը ուժովացրեց Մովաբի Էգղոն թագաւորին Իսրայելի դեմ, որովհետեւ Տիրոջ առաջին չարութիւն արին։ 13  Եւ նա Ամմոնի եւ Ամաղէկի որդկանցն իր մոտ ժողովեց, եւ գնաց Իսրայէլին զարկեց եւ Արմաւենեաց քաղաքին տիրեց։ 14  Եւ Իսրայելի որդիքը ծառայութիւն արին Մովաբի Էգղոն թագաւորին տասնեւութը տարի։ 15  Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, եւ Տերը նորանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Բենիամինեան Գերայի որդի Աւովդին որ ձախաձեռն էր. եւ Իսրայէլի որդիքը նորա ձեռքովը Մովաբի Էգղոն թագավորին ընծայ ուղարկեցին։ 16  Եւ Աւովդ մեկ կանգուն երկայնութեամբ երկսայրի սուր շինեց իր համար, եւ կապեց նորան իր հանդերձների տակից իր աջ ազդրի վերայ։ 17  Եւ ընծան տարաւ Մովաբի Էգղոն թագավորին (եւ Էգղոնը խիստ գէր մարդ էր.) 18  Եւ երբոր ընծան տուաւ վերջացավ, ընծան կրող մարդկանցը ետ ուղարկեց. 19  Եւ ինքը Գաղգաղայումն եղած կուռքերի մօտիցը ետ դառավ եւ ասեց. Ով թագավոր, քեզ հետ մեկ ծածուկ խոսք ունեմ. եւ նա ասեց. Լուռ։ Եւ բոլոր նորա մօտ եղողները դուրս ելան։ 20  Եւ Աւովդը նորան մօտեցավ, եւ նա նստած էր իր յատկացեալ ամարանոցի վերնատանը, եւ Աւովդը նորան ասեց. Ես Աստուծոյ խօսք ունեմ քեզ համար. եւ նա աթոռի վերայիցը վեր կացավ։ 21  Եւ Աւովդը իր ձախ ձեռքը մեկնեց՝ սուրը իր աջ ազդրի վերայից քաշեց եւ նորա փորը կոխեց, 22  Եւ սուրի ետեւից կոթն էլ ներս մտաւ, եւ սուրը ճարպով ծածկվեցավ, որովհետեւ սուրը նորա փորիցը չ’հանեց, եւ աղբը դուրս ելավ։ 23  Եւ Աւովդը դուրս եկաւ սրահը եւ վերնատան դռները ետեւիցը գոցեց եւ կողպեց. 24  Եւ ինքը դուրս եկավ գնաց։ Եւ նորա ծառաները գնացին նայեցին, որ ահա վերնատան դռները կողպուած էին. եւ ասեցին. Նա անտարակույս իր ամարանոցի սենեակի մեջ հարկավորութեան է գնացել։ 25  Եւ սպասեցին մինչեւ որ ձանձրացան, բայց ահա վերնատան դռները չէր բաց անում, եւ բանալին առան բաց արին, եւ ահա իրանց տէրը գետնի վերայ մեռած ընկած էր։ 26  Եւ նորանք քանի որ դեռ ուշանում էին, Աւովդը փախավ, եւ կուռքերի մօտովն անցնելով ողջ առողջ Սէիրա հասավ։ 27  Եւ երբոր հասավ, Եփրեմի սարի վերայ փող հնչեցրեց, եւ Իսրայելի որդիքը նորա հետ այն սարիցը ցած իջան, եւ ինքը նորանց առաջին։ 28  Եւ նորանց ասեց. Իմ ետեւիցն եկէք, որովհետեւ Տերը ձեր թշնամի Մովաբացիներին ձեր ձեռքը տուաւ. եւ նորա ետեւիցն իջան եւ Մովաբի առաջում Յորդանանի անցքերը բռնեցին, եւ թող չ’տուին որ մի մարդ անցնէ։ 29  Եւ այն ժամանակ նորանք Մովաբիցը տասը հազարի չափ մարդ զարկեցին՝ ամենն էլ յաղթանդամ եւ զօրաւոր մարդիկ, եւ մեկը չ’ազատուեցավ։ 30  Եւ այն օրը Մովաբն Իսրայէլի ձեռքի տակ նուաճուեցավ. եւ երկիրը ութսուն տարի հանգստացավ։ 31  Եւ յետոյ Անաթի որդի Սամեգարը եղավ, եւ եզների խթանով Փղշտացիներիցը վեց հարիւր մարդ զարկեց. սա էլ Իսրայելին ազատեց։

Ծանոթագրություններ