Դատավորներ 4։1-24

4  Եւ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Աւովդը մեռած էր։  Եւ Տերը մատնեց նորանց Քանանացիների Յաբին թագավորի ձեռքը, որ թագաւորում էր Հասորի մեջ, եւ նորա զօրագլուխը Սիսարան էր, եւ բնակվում էր ազգաց Արիսօթի մեջ։  Եւ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին, որովհետեւ նա ինը հարիւր երկաթի կառքեր ուներ, եւ քսան տարի Իսրայելի որդկանցը սաստիկ նեղեց։  Եւ Դեբօրա մարգարէուհին՝ Ղաբիդօթի կինը Իսրայելի մեջ դատաւորութիւն էր անում այն ժամանակը։  Եւ բնակվում էր Եփրեմի սարի վերայ Ռամայի եւ Բեթելի մեջտեղը՝ Դեբօրայի արմավենիի տակ, եւ Իսրայելի որդիքը վեր էին գնում նորա մօտ դատաստանի համար։  Եւ նա մարդ ուղարկեց, եւ կանչեց Նեփթաղիմի Կադեսից Աբինոամի որդի Բարակին եւ նորան ասեց.Մի՞ թէ Իսրայելի Տեր Աստուածը չ’հրամայեց թե. Գնա վեր ելիր Թաբօր սարը, եւ քեզ հետ Նեփթաղիմի որդկանցից եւ Զաբուղոնի որդկանցից տասը հազար մարդ վեր առ.  Եւ ես կ’բերեմ քո դիմացը Յաբինի զօրագլուխ Սիսարային եւ նորա կառքերը եւ բազմութիւնը Կիսոն հեղեղատի մօտ եւ նորան քո ձեռքը կը մատնեմ։  Եւ Բարակը նորան ասեց. Եթե ինձ հետ գնաս կ’գնամ, բայց եթե ինձ հետ չ’գնաս, չեմ գնալ։  Եւ նա ասեց. Անպատճառ ես քեզ հետ կ’գնամ, սակայն փառքը քոնը չի լինիլ գնացած ճանապարհումը, որովհետեւ Տերը Սիսարային մեկ կնկայ ձեռքը կ’մատնէ։Եւ Դեբոօրան վեր կացավ Բարակի հետ գնաց Կադես։ 10  Եւ Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին ժողովեց Կադեսի մեջ, եւ տասը հազար մարդ վեր կացավ նորա ետեւիցը. Դեբօրան էլ նորա հետ վեր կացավ։ 11  (Եւ Կենեցի Քաբերը բաժանուել էր Մովսէսի աներ Յոբաբի որդիք Կենեցիներիցը եւ իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մօտ Սանանիմի կաղնիի մօտ։) 12  Եւ Սիսարային իմացրին, որ Աբինոամի որդի Բարակը վեր է եկել Թաբօր սարը։ 13  Եւ Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթի կառքերը՝ եւ իր հետ եղող բոլոր զօրքը ազգաց Աբիսօթից ժողովեց Կիսոն հեղեղատը։ 14  Եւ Դեբօրան ասեց Բարակին. Վեր կաց, որովհետեւ Տերն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց. մի՞ թե Տերը չէ քո առաջ դուրս գալիս։ Եւ Բարակը Թաբօր սարիցը իջավ. եւ նորա հետ տասը հազար մարդ կար։ 15  Եւ Տերը խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը Բարակի առաջին սուրի բերանով. եւ Սիսարան կառքերիցը վայր իջավ եւ ոտքով փախաւ։ 16  Եւ Բարակը հալածեց կառքերը եւ բանակը մինչեւ ազգաց Արիսոթը, եւ Սիսարայի բոլոր բանակը սուրի բերանով ընկավ, եւ մարդ չմնաց։ 17  Եւ Սիսարան ոտքով փախավ Կենեցի Քաբերի կնկայ Յայէլի վրանը, որովհետեւ Հասորի Յաբին թագաւորի եւ Կենեցի Քաբերի տան մեջտեղ խաղաղութիւն կար։ 18  Եւ Յայելը Սիսարային դիմավորելու դուրս եկավ եւ նորան ասեց. Տեր իմ, դարձիր, ինձ մոտ դարձիր, մի վախենար։ Եւ նա դեպի վրանը դարձաւ նորա մօտ. եւ կինը նորան ծածկեց գորգով։ 19  Եւ նա ասեց այն կնկան. Աղաչում եմ ինձ մի քիչ ջուր տուր խմեմ, որովհետեւ ծարավ եմ։ Նա էլ կաթի տիկը բացավ, եւ նորան խմեցրեց. եւ ծածկեց նորան։ 20  Եւ նա ասեց այն կնկան. Վրանի դռանը կանգնիր, եւ եթե մարդ գայ, քեզ հարցնէ եւ ասէ Այս տեղ մարդ կա՞յ. ասես Չկայ։ 21  Եւ Քաբերի կինը Յայելը առավ վրանի մեկ ցից, եւ ուռն էլ բռնեց ձեռքին եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ հոգնած էր, եւ մեռաւ։ 22  Եւ ահա Բարակը Սիսարայի ետեւիցն էր ընկել, եւ Յայելը դուրս եկավ նորան դիմավորելու եւ նորան ասեց.Եկ ցոյց տամ քեզ այն մարդը որ դու պտրում ես. եւ նա այն կնկայ հետ ներս մտավ, եւ ահա Սիսարան մեռած վայր ընկած էր եւ ցիցը նորա ծամելիքի մեջ էր։ 23  Եւ Աստուած այն օր Քանանացիների Յաբին թագաւորին կորացրեց Իսրայելի որդկանց առաջին։ 24  Եւ Քանանացիների Յաբին թագաւորի դեմ Իսրայելի որդկանց ձեռքը օրէցօր զօրանում էր մինչեւ որ Քանանացիների Յաբին թագաւորին բնաջինջ արին։

Ծանոթագրություններ