Դատավորներ 5։1-31

5  Եւ այն օրը Դեբօրան եւ Արինոամի որդի Բարակը երգեցին եւ ասեցին,   Իսրայելի զօրավարներն առաջնորդելով,Ժողովուրդը յօժարակամ լինելով,Օրհնեցէք Տիրոջը։  Լսեցէք, թագավորներ,Ականջ դրեք, նախարաներ.Ես երգում եմ Տիրոջը.Սաղմոս եմ ասում Իսրայելի Տեր Աստուծուն։  Ով Տեր, դու Սեիրիցը դուրս գալիս,Դու Եդովմի դաշտից չուելիս,Երկիրը շարժեց, երկինքը տեղաց,Եւ ամպերը ջուր տեղացին։  Սարերը հալուեցան Տիրոջ երեսիցը՝Այս Սինան՝ Իսրայելի Տեր Աստուծոյ երեսիցը։  Անաթի որդի Սամեգարի օրերումը,Յայելի օրերումը՝Ուղիները դադարել էին,Եւ ճանապարհորդները խոտորնակ ուղիներով էին գնում։  Իսրայելի մեջ զօրավարներ չ’մնացին, չ’մնացին.Մինչեւ որ վեր կացայ ես՝ Դեբօրա,Մինչեւ որ վեր կացայ ես՝ մայրս Իսրայելի մեջ։  Ընտրեցին նոր աստուածներ. Իսկոյն պատերազմ եղաւ դռներումը.Արդե՞օք վահան կամ նիզակ երեւեցավԻսրայելի քառասուն հազարի մեջ։  Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է.Ով ժողովրդի անձնուէրներ,Օրհնեցեք Տիրոջը։ 10  Սպիտակ էշերի վերայ հեծնողներ,Գորգի վերայ* նստողներ,Եւ ճանապարհի վերայ գնացողներ,երգեցեք*։ 11  Աղեղնաւորների ձայնից ազատուածՋուր հանելու տեղերի մեջ,Այն տեղ գովաբանում են Տիրոջ արդարութիւններըՆորա զօրավարների արդարութիվները՝ Իսրայելի մեջ,Երբոր Տիրոջ ժողովուրդը դռներն իջան։ 12  Արթնացիր, արթնացիր, Դեբօրա,Արթնացիր, արթնացիր, երգ ասիր,Վեր կաց, Բարակ,Գերութիւնդ գերի արա, ով Աբինոամի որդի։ 13  Այն ժամանակ փախստականներն իջանԺողովրդի հզօրների մօտ.Տերն ինձ հետ իջավԶօրավորների հետ։ 14  Եփրեմից եկան նորանք, որոնց արմատը Ամաղէկումն է.Քո ետեւիցը, Բենիամին, քո ժողովրդի մեջՄաքիրից իջան իշխաններ,Եւ Զաբուղոնից՝ դպրի գրիչ բռնողներ։ 15  Եւ Իսաքարի իշխանները Դեբօրայի հետ,Եւ Իսաքարը Բարակի պեսՀովիտը ուղարկուեցաւ նորա ետեւիցը.Ռուբէնի հեղեղատների մեջՄեծ յուզմունք կար։ 16  Ի՞նչու համար փարախների մեջ նստեցիր,Որ հօտերի մայելը լսես։ Ռուբենի հեղեղատներումըՄեծ տարակուսանք կար։ 17  Գաղաադը Յորդանանի այն կողմին էր բնակվում,Եւ Դանը ի՞նչու համար նավերումը պանդուխտ մնաց։ Ասերը ծովի եզերքումն է նստում,Եւ իր նավահանգիստների մօտ է բնակվում։ 18  Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է,Որ իր կեանքն արհամարհում է մինչեւ մահ,Եւ Նեփթաղիմը դաշտի բարձր տեղերումը՝ զինքը։ 19  Թագավորները եկան, պատերազմեցին.Այն ժամանակ պատերազմեցին Քանանացիների թագավորներըԹանաքի մեջ Մակեդդովի ջրի մօտ.Փողի ավարը չ’առան։ 20  Երկնքիցը պատերազմեցին.Աստղերն իրանց շրջաններիցըՍիսարայի դեմ պատերազմեցին։ 21  Կիսոն հեղեղատը քշեց նորանց՝Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ով իմ անձն, զօրութիւնը կոխիր 22  Այն ժամանակ ձիերի սմբակները կոտրատուեցան վազելուցը՝Նորա զորաւորների վազելուցը։ 23  Անիծեցեք Մարովզը, ասեց Տիրոջ հրեշտակը,Նորա բնակիչներին սաստիկ անիծեցեք,Որովհետեւ Տիրոջ օգնութեանը չ’եկան,Տիրոջ օգնութեանը՝ զօրավորների դեմ։ 24  Օրհնեալ լինի կանանց մեջ Յայելը՝Կենեցի Քաբերի կինը,Վրանների մեջ կանայքներից օրհնեալ լինի։ 25  Ջուր ուզեց. կաթ տուավ,Իշխանաց ամանովը կոգի մատուցրեց։ 26  Իր ձեռքը ցիցին մեկնեց, Եւ իր աջ ձեռքը՝ հիւսան ուռին,Եւ Սիսարային զարկեց գլուխը ճեղքեց,Եւ ջարդեց մխեց նորա ծամելիքը։ 27  Նա կորացաւ, Յայելի ոտքերի մեջ ընկավ փռուեցաւ,Նորա ոտքերի մեջ կորացաւ ընկավ.Ուր որ կորացավ՝ այնտեղ ընկավ խոցուած։ 28  Պատուհանիցը նայում եւ աղաղակում էՍիսարայի մայրը վանդակի ետեւից.Ի՞նչու համար է ուշանում նորա կառքը գալու,Ի՞նչու են ետանում նորա կառքերի քայլերը։ 29  Նորա իմաստուն տիկինները պատասխանում են նորան,Հենց ինքն էլ իր խօսքերի պատասխանը տալիս է իրան. 30  Անշուշտ նորանք աւար են գտել, բաժանում են,Մեկ կամ երկու աղջիկ՝ իւրաքանչիւր հզօրի համար,Իսկ Սիսարայի համար՝ գոյնզգոյն աւար, Գոյնզգոյն նկարագործ աւար,Երկու կողմից հիւսկէն եւ պարանոցի համար գոյնզգոյն աւար։ 31  Այսպես կորչեն քո բոլոր թշնամիները, ով Տեր,Իսկ Նորան սիրողները լինեն ինչպես իր զօրութեամբը ծագող արեւը։ Եւ երկիրը հանգստացավ քառասուն տարի։

Ծանոթագրություններ

5։10 Կամ՝ դատաստանի ատեանում։
5։10 խոսեցէք՝ կամ մտածեցէք։