Դատավորներ 6։1-40

6  Եւ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին, եւ Տերը նորանց եօթը տարի Մադիանացիների ձեռքը մատնեց։  Եւ Մադիանացիների ձեռքը Իսրայելի վերայ սաստկացավ. Իսրայելի որդիքը Մադիանացիների պատճառով իրանց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրներ եւ պատնէշներ շինեցին։  Եւ երբոր Իսրայելացիները սերմ էին ցանում, Մադիանացիները նորանց վերայ էին գալիս . եւ Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչներն էլ էին նորանց վերայ գալիս.  Եւ նորանց դեմ բանակ կազմելով փչացնում էին գետնի բերքը մինչեւ Գազա, եւ Իսրայէլի մեջ ապրուստ չէին թողում, ոչ ոչխար, ոչ արջառ եւ ոչ էշ։  Որովհետեւ նորանք իրանց հօտերովը եւ վրաններովը վեր էին կենում, եւ մարախի պես բազմութեամբ գալիս, այնպես որ նորանց եւ նորանց ուղտերին թիւ չ’կար, եւ երկիրն էին գալիս որ նորան փչացնեն։  Եւ Իսրայելը Մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. եւ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին։  Եւ երբոր Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին Մադիանացիների պատճառով։  Տերը Իսրայէլի որդկանց համար մէկ մարգարէ ուղարկեց. եւ նա ասեց նորանց. Իսրայելի Տեր Աստուածն այսպես է ասում. Ես ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ ծառայութեան տանիցը դուրս բերի,  Եւ ազատեցի ձեզ Եգիպտացիների ձեռքիցը, եւ բոլոր ձեզ նեղութիւն տուողների ձեռքիցը, եւ նորանց ձեր առաջից քշեցի, եւ նորանց երկիրը ձեզ տուի. 10  Եւ ձեզ ասեցի. Ես եմ Եհովան ձեր Աստուածը. մի վախենաք Ամօրհացիների աստուածներիցը, որոնց երկրումը դուք բնակվում էք, բայց դուք իմ խօսքին չ’լսեցիք։ 11  Եւ Տիրոջ հրեշտակն եկաւ, եւ Աբիեզերեան Յովասի բեւեկնիի տակին նստեց, որ Եփրայի մեջ էր, եւ նորա որդի Գեդէօնը կալումը ցորեն էր ծեծում Մադիանացիների երեսիցը փախցնելու համար։ 12  Եւ Տիրոջ հրեշտակը նորան երեւեցաւ, եւ ասեց. Ով հզօր զօրաւոր, Տէրը քեզ հետ։ 13  Եւ Գեդէօնը նորան ասեց. Ոհ, Տէր իմ, եթե Տէրը մեզ հետ է, ի՞նչու համար այս բոլոր բաները մեզ հասան. եւ ու՞ր են նորա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են՝ ասելով. թե Տէրը մեզ Եգիպտոսիցը հանեց. բայց հիմա Տէրը մեզ մերժել է, եւ մեզ Մադիանացիների ձեռքն է մատնել։ 14  Եւ Տէրը նորան նայեց եւ ասեց. Գնա քո այդ զօրութիւնովը, եւ ազատիր Իսրայելին Մադիանացիների ձեռքիցը. ահա ես եմ քեզ ուղարկում։ 15  Եւ նա նորան ասեց. Ոհ, Տեր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելին, ահա իմ ազգատոհմը Մանասէի մեջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ։ 16  Եւ Տէրը նորան ասեց. Ես քեզ հետ կ’լինեմ, եւ դու Մադիամին մէկ մարդի պէս կ’զարկես։ 17  Եւ նա նորան ասեց. Աղաչում եմ, եթե քո աչքի առաջին շնորհք գտայ, ինձ մի նշան ցոյց տուր, թե դու ես ինձ հետ խօսողը։ 18  Աղաչում եմ՝ այս տեղից չ’գնաս, մինչեւ որ ես քեզ մօտ գամ, իմ նուէրը բերեմ եւ քո առաջը դնեմ։ Եւ նա ասեց. Ես կ’մնամ մինչեւ քո ետ դառնալը։ 19  Եւ Գեդէօնը գնաց, այծերից մի ուլ, մեկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց. միսը մի սակառի մեջ դրավ, եւ արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, եւ նորա առաջը հանեց այն բեւեկնիի տակ ու մատուցրեց։ 20  Եւ Աստուծոյ հրեշտակը նորան ասեց. Միսն ու բաղարջն առ, եւ այս վէմի վերայ դիր, եւ արգանակը թափիր։ 21  Եւ նա այնպես արաւ։ Եւ Տիրոջ հրեշտակը իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց ու մսին եւ բաղարջին դպաւ, եւ վէմից կրակ դուրս եկաւ միսն ու բաղարջն այրեց, եւ Տիրոջ հրեշտակը նորա աչքերի առաջիցը գնաց։ 22  Եւ Գեդեօնը տեսավ որ նա Տիրոջ հրեշտակն է եւ Գեդէօնն ասեց. Ոհ, Տեր Եհովայ, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսայ։ 23  Բայց Տէրը նորան ասեց. Խաղաղութիւն քեզ, մի վախենար չես մեռնիլ։ 24  Եւ Գեդէօնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց, եւ նորա անունը Եհովայ–շալոմ* կոչեց, որ մինչեւ այս օրը կայ Աբիեզերանց Եփրայի մեջ։ 25  Եւ այն գիշերը Տերը նորան ասեց. Առ քո հօր զուարակը եւ եօթը տարեկան երկրորդ զուարակը, եւ քո հօր ունեցած Բահաղի սեղանը քանդիր, եւ նորա վերայի Աստարովթը կտրիր։ 26  Եւ քո Տեր Աստծոյ համար մի սեղան շինիր այս ապառաժ քարի գլխին կարգով, եւ երկրորդ զուարակն առ, եւ քո կտրած Աստարովթի փայտերովը ողջակէզ արա։ 27  Եւ Գեդէօնն իր ծառաներիցը տասը մարդ առաւ, եւ Տիրոջ իրան ասածին պես արաւ, եւ իր հօր տանիցը, եւ քաղաքի մարդկանցիցը վախեցաւ ցերեկը անելու, եւ գիշերն արաւ։ 28  Եւ երբոր քաղաքի մարդիկն առաւօտը կանուխ վեր կացան, տեսան որ ահա Բահաղի սեղանը քանդուած, եւ նորա վերայի Աստարովթը կտրուած, եւ երկրորդ զուարակը՝ շինուած սեղանի վերայ ողջեկեզ եղած էր։ 29  Եւ իրար ասեցին. Այս բանն ո՞վ արաւ. եւ պտրտեցին եւ քննեցին. եւ ասուեցավ, թե Այս բանը Յովասի որդի Գեդէօնն է արել։ 30  Եւ քաղաքի մարդիկը Յովասին ասեցին. Որդիդ դուրս բեր որ մեռնի, որովհետեւ Բահաղի սեղանը քանդել է եւ նորա վերայի Աստարովթը կտրել է։ 31  Եւ Յովասն իր վերայ եկող բոլոր մարդկանցն ասեց. Մի թե դու՞ք էք Բահաղին իրաւունքը պաշտպանելու, կամ թե դու՞ք էք նորան ազատելու. ով որ նորա իրաւունքը պաշտպանէ թող մեռցնուի մինչեւ առաւօտը. եթե նա աստուած է՝ թող ինքն իր իրաւունքը պաշտպանէ նորա դեմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։ 32  Եւ նոյն օրը նորան Յերոբաաղ անուանեց, որովհետեւ ասեց. Թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։ 33  Եւ բոլոր Մադիանացիները, Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչները մէկտեղ ժողովուեցան, եւ Յորդանանիցն անցնելով Յեզրայէլի հովիտում բանակ տուին։ 34  Եւ Տիրոջ Հոգին հանգչեց Գեդէօնի վերայ, եւ նա փող հնչեցրեց, եւ Աբիեզերեանք նորա ետեւից ժողովուեցան։ 35  Եւ բոլոր Մանասէին պատգամաւորներ ուղարկեց, նա էլ նորա ետեւից ժողովուեցաւ. եւ Ասերին, Զաբուղոնին եւ Նեփթաղիմին էլ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանք գնացին նորանց դիմաւորելու։ 36  Եւ Գեդէօնն Աստուծուն ասեց. Եթե Իսրայելին իմ ձեռքովն ազատելու ես ինչպես որ ասել ես, 37  Ահա ես կալումը բուրդի գզաթ կ’դնեմ. եթե մինակ գզաթի վերայ ցօղ եւ բոլոր գետնի վերայ չորութիւն լինի, այն ժամանակ կ’իմանամ որ Իսրայելին իմ ձեռքովն ազատելու ես ինչպես որ ասել ես։ 38  Եւ այնպես եղաւ. որովհետեւ առաւօտը կանուխ վեր կացաւ, եւ գզաթը քամեց, եւ գզաթիցը ցօղը հանեց, որ մի կոնք լիքը ջուր եղաւ։ 39  Եւ Գեդէօնն ասեց Աստուծուն. Քո բարկութիւնը ինձ վերայ չ’բորբոքուի, եւ մինակ այս անգամ էլ խօսեմ. միայն այս անգամ էլ խօսեմ. միայն այս անգամ էլ գզաթովը փորձեմ. թող մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ լինի։ 40  Եւ այն գիշերը Աստուած այնպես արաւ. մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ եղաւ։

Ծանոթագրություններ

6։25 Տերը խաղաղութիւն է։