Դատավորներ 7։1-25

7  Եւ Յերոբաաղը, այսինքն Գեդէօնը՝ եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան եւ բանակեցան Հարօդի աղբիւրի մօտ. եւ Մադիամի բանակը նորա հիւսիսային կողմերն էր դեպի Մօրէի բլուրը՝ հովիտի մեջ։  Եւ Տերն ասեց Գեդէօնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նորանց ձեռքը տամ, մի գուցէ Իսրայելն ինձ դեմ պարծենայ ասելով. թե Իմ ձեռքն ինձ ազատեց։  Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին եւ ասիր. Ով որ վախկոտ եւ վատասիրտ է՝ թող ետ դառնայ եւ Գաղաադ սարիցը գնայ. եւ ժողովրդիցը քսաներու հազար հոգի ետ դառան եւ մնացին տասը հազար։  Եւ Տերն ասեց Գեդէօնին. Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մօտ իջեցրու նորանց եւ այնտեղ քեզ համար նորանց փորձեմ. եւ որի համար քեզ ասեմ թե՝ Սա քեզ հետ գնայ՝ նա քեզ հետ թող գնայ. եւ որի համար քեզ ասեմ թե՝ Դա քեզ հետ չ’գնայ՝ նա թող չ’գնայ։  Եւ նա ժողովրդին ջրի մօտ իջեցրեց. եւ Տերը Գեդէօնին ասեց. Ով որ շան լակելու պես ջուրը լեզուովը լակէ, նորան առանձին կանգնեցնես. եւ ով որ էլ խմելու համար իր ծնկերի վերայ կորանայ։  Եւ ձեռքը բերանը տանելով լակողների թիւը երեք հարիւր հոգի էր, եւ բոլոր մնացած ժողովուրդն իրանց ծունկերի վերայ կորացան ջուր խմելու համար։  Եւ Տերն ասեց Գեդէօնին. Այն երեք հարիւր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, եւ Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. բայց բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր տեղը գնայ։  Վասնորոյ ժողովուրդը պաշար առան իրանց ձեռքը եւ իրանց փողերն էլ։ Եւ Գեդէօնն Իսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մէկին իր վրանը ուղարկեց, բայց այն երեք հարիւր մարդկանցով պինդ կանգնեց, եւ Մադիամի բանակը նորա տակին՝ հովիտումն էր։  Եւ այն գիշերը եղավ որ Տերը նորան ասեց. Վեր կաց իջիր բանակը, որովհետեւ նորանց քո ձեռքը մատնեցի։ 10  Եւ եթե դու վախենում ես իջնելու, քո ծառայ Փուրայի հետ իջիր բանակը. 11  Այն ժամանակ կ’լսես թե նորանք ինչ են խօսում. եւ յետոյ ձեռքերդ կ’ուժովանան, եւ բանակը կ’իջնես։ Եւ նա իջավ ինքը եւ իր ծառայ Փուրան բանակի մէջի գուդերի ծայրը։ 12  Եւ Մադիամն եւ Ամաղէկը եւ բոլոր արեւելցիները պառկել էին հովիտումը մարախների պես բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չ’կար, ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին։ 13  Եւ Գեդէօնը գնաց, եւ ահա մէկ մարդ իր ընկերին երազ էր պատմում եւ ասում. Ես երազ տեսայ, եւ ահա մէկ գարեղեն հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակը, եւ եկաւ վրանին հասաւ եւ նորան այնպես զարկեց որ վայր ընկաւ, եւ գլխիվայր դարձրեց. եւ վրանը վայր ընկավ։ 14  Եւ նորա ընկերը պատասխան տուաւ եւ ասեց. Դա ուրիշ բան չէ, բայց միայն Իսրայէլացի Յովասի որդի Գեդէօնի սուրը. Աստուած Մադիամը եւ բոլոր բանակը նորա ձեռքն է մատնել։ 15  Եւ երբոր Գեդէօնը լսեց երազի պատմութիւնը եւ նորա մեկնութիւնը, Տիրոջը երկրպագութիւն արաւ, եւ ետ դառավ բանակը Իսրայելի մօտ եւ ասեց. Վեր կացեք, որովհետեւ Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել։ 16  Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դարտակ սափորներ տուավ եւ սափորների մէջ էլ ջահեր. 17  Եւ նորանց ասեց. Ինձանից տեսեք եւ այնպես արեք. եւ երբոր բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դուք էլ այնպէս արէք։ 18  Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնեք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմումը փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։ 19  Եւ Գեդէօնը եւ նորա հետ եղող հարիւր մարդը կէս գիշերուայ պահի սկզբին, բանակի եզերքը հասան, եւ հենց որ պահապաններին զարթնեցրին, իսկոյն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում սափորները կոտրատեցին։ 20  Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէօնի սուրը։ 21  Եւ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, եւ բոլոր բանակը վազում եւ աղաղակում ու փախչում էին։ 22  Եւ երբոր այն երեք հարիւր մարդը փողերը հնչեցրին, Տերը բոլոր բանակի մէջ ամեն մարդի սուրը իր ընկերի վերայ դարձրեց. եւ զօրքը մինչեւ Բեթասետա դեպի Սարերա, մինչեւ Աբելմաուլայի սահմանը՝ Տաբէթ փախավ։ 23  Եւ Իսրայելացիք Նեփթաղիմից, Ասերից եւ բոլոր Մանասէից ժողովուեցան, եւ Մադիանացիներին հալածեցին։ 24  Եւ Գեդէօնն Եփրեմի բոլոր լեռնակողմը պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Մադիանացիներին դիմաւորելու իջէք, եւ նորանց առաջին ջրերը բռնեցեք, մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։ Եւ Եփրեմի բոլոր մարդիկը ժողովուեցան եւ ջրերը բռնեցին մինչեւ Բեթբարա, նաեւ Յորդանանը։ 25  Եւ Մադիամի երկու իշխաններին Օրէբին եւ Զէբին բռնեցին. Օրէբին սպանեցին Օրէբի վեմի մօտ, եւ Զէբին սպանեցին Զէբի հնձանի մօտ. եւ Մադիանացիներին հալածեցին, եւ Օրէբի եւ Զէբի գլուխները Գեդէօնին բերին Յորդանանի այն կողմիցը։

Ծանոթագրություններ