Դատավորներ 8։1-35

8  Եւ Եփրեմեանք նորան ասեցին. Այս ի՞նչ բան է որ մեզ արիր, որ առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դէմ պատերազմելու. եւ նորա հետ սաստիկ վէճ արին։  Եւ նա նորանց ասեց. Ես հիմա ինչ եմ արել ձեզ պես, մի՞ թէ Եփրեմի ճռաքաղութիւնը Աբիեզերի այգեկութիցը լաւագոյն չէ։  Աստուած Մադիամի իշխաններին՝ Օրեբին եւ Զէբին ձեր ձեռքը տուաւ. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ պէս։ Իսկոյն նորանց սիրտը հանդարտացաւ նորա վերայ հէնց որ նա այս խօսքն ասեց։  Եւ Գեդէօնն եկաւ Յորդանան, եւ անցաւ ինքը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդիկը. թէեւ նուաղած էին, բայց հալածում էին։  Եւ նա ասեց Սոկքովթի մարդկանցը. Աղաչում եմ, ետեւիցս եկող ժողովրդին հացի նկանակներ տուեք, որովհետեւ նուաղած են. եւ ես Մադիամի թագաւորներին Զեբէէին եւ Սաղմանային հալածում եմ։  Եւ Սոկքովթի իշխաններն ասեցին. Մի՞ թե Զեբէէին ու Սաղմանայի ձեռքը արդեն քո ձեռքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք։  Եւ Գեդէօնն ասեց. Ուրեմն երբոր Տերը Զեբէէին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ձեր մարմինները անապատի փուշերովն ու տատասկներովը պիտի ծեծեմ։  Եւ այնտեղից վեր գնաց Փանուէլ, եւ նորանց էլ այնպես ասեց. եւ Փանուէլի մարդիկը Սոկքովթի մարդկանց տուած պատասխանի պես պատասխանեցին։  Եւ Փանուէլի մարդկանցն էլ ասեց՝ թե Երբ որ խաղաղութեամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ։ 10  Եւ Զեբէէն ու Սաղմանան Կարկարումն էին եւ նորանց հետ նորանց բանակը արեւելքի բնակիչների բոլոր բանակից մնացածը՝ ամենը տասնեւհինգ հազարի չափ մարդ. եւ ընկած մեռածները հարիւր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։ 11  Եւ Գեդէօնը վեր ելաւ Նոբահի եւ Յօգբէհայի արեւելեան կողմից վրանաբնակների ճանապարհովը եւ բանակը զարկեց, որովհետեւ բանակը անհոգ էր։ 12  Եւ Զեբէէն ու Սաղմանան փախան. եւ Գեդէօնը նորանց հալածեց եւ Մադիամի երկու թագաւորներին՝ Զեբէէին եւ Սաղմանային բռնեց, եւ բոլոր բանակը դղրդեցրեց։ 13  Եւ Յովասի որդի Գեդէօնը պատերազմից ետ դառաւ Արեսի զառիվերիցը. 14  Եւ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց եւ նորան հարցրեց. եւ նա գրեց նորա համար Սոկքովթի իշխաններին եւ ծերերին եօթանասուն եւեօթը մարդ։ 15  Եւ Գեդէօնը Սոկքովթի բնակիչների մօտ եկավ եւ ասեց. Ահա Զեբէէն ու Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. Մի՞ թե Զեբէէի ու Սաղմանայի ձեռքը արդեն քո ձեռքի մէջ է, որ մենք քո նուաղած մարդկանցը հաց տանք։ 16  Եւ նա քաղաքի ծերերին առաւ, եւ անապատիցը՝ փուշեր եւ տատասկներ, եւ նորանցով Սոկքովթի մարդկանցը պատժեց։ 17  Եւ Փանուէլի աշտարակը քանդեց եւ քաղաքի մարդկանցը մեռցրեց։ 18  Եւ Զեբէէին եւ Սաղմանային ասեց. Ի՞նչպես մարդիկ էին նորանք, որոնց սպանեցիք Թաբօրումը։ Եւ նորանք ասեցին. Ինչպես որ դու ես, նորանք էլ այնպես էին. ամեն մէկը թագաւորի որդիի էր նմանում։ 19  Եւ նա ասեց. Նորանք իմ եղբայրները՝ մօրս տղերքն էին։ Կենդանի է Տերը, եթե դուք նորանց ողջ թողէիք, ես ձեզ չէի մեռցնիլ։ 20  Եւ իր անդրանիկ որդի Յեթերին ասեց. Վեր կաց դորանց մեռցրու։ Բայց պատանին իր սուրը չ’քաշեց. նորա համար որ վախեցաւ, որովհետեւ մանկահասակ էր։ 21  Եւ Զեբէէն ու Սաղմանան ասեցին. Դու վեր կաց եւ մեզ սպանիր, որովհետեւ մարդիս ոյժը իրան համեմատ կ’լինի. եւ Գեդէօնը վեր կացաւ եւ Զեբէէին եւ Սաղմանային մեռցրեց. եւ նորանց ուղտերի պարանոցի վերայ եղած մահիկներն առաւ։ 22  Եւ Իսրայելի մարդիկը Գեդէօնին ասեցին. Մեզ վերայ թագաւորիր, դու էլ, քո որդին էլ, քո որդիի որդին էլ, որովհետեւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեցիր։ 23  Եւ Գեդէօնը նորանց ասեց. Ես ձեզ վերայ չ’եմ թագաւորիլ, ոչ էլ իմ որդին ձեզ վերայ կ’թագաւորէ, Եհովան թագաւորէ ձեզ վերայ։ 24  Յետոյ Գեդէօնը նորանց ասեց. Ձեզանից մի բան խնդրեմ. ամեն մարդ իր աւարի օղերն ինձ տայ. (որովհետեւ նորանք Իսմայելացի լինելով ոսկի օղեր ունէին։) 25  Եւ նորանք ասեցին. Տալիս ենք. եւ մի հանդերձ փռեցին. եւ ամեն մարդ իր աւարի օղերը այնտեղ գցեց։ 26  Եւ այն իր ուզած ոսկի օղերի կշիռքը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղավ. բացի մահիկներից, գինտերից եւ Մադիամի թագաւորների վերայի ծիրանի պատմուճաններից եւ բացի նորանց ուղտերի պարանոցի վերայ եղած մանեակներից։ 27  Եւ Գեդէօնը նորանցով մի եփուդ շինեց, եւ իր Եփրա քաղաքի մէջ դրաւ. եւ բոլոր Իսրայելը այնտեղ նորան հետեւելով պոռնկուեցաւ. եւ սա Գեդէօնի եւ նորա տան համար որոգայթ եղավ։ 28  Այսպէս Մադիամը Իսրայելի որդկանց առաջին նուաճուցաւ, եւ այլեւս գլուխ չ’բարձրացրեց. եւ Գեդէօնի օրերումը երկիրը քառասուն տարի հանգստացաւ։ 29  Եւ Յովասի որդի Յերոբաաղը գնաց եւ նստեց իր տանը։ 30  Եւ Գեդէօնը եօթանասուն որդի ունէր՝ իր երանքից ելած, որովհետեւ շատ կանայք ունէր։ 31  Եւ Սիւքէմի մէջ ունեցած հարճն էլ նորա համար մի որդի ծնեց. եւ նորա անունը Աբիմելէք դրաւ։ 32  Եւ Յովասի որդի Գեդէօնը բարի ծերութեամբ մեռաւ, եւ Աբիեզերանց Եփրայի մէջ իր հօր Յովասի գերեզմանումը թաղուեցաւ։ 33  Եւ եղաւ երբոր Գեդէօնը մեռաւ՝ Իսրայելի որդիքը ետ դառան, եւ Բահաղիմին հետեւելով պոռնկուեցան, եւ Բահաղ–բերիթն իրանց աստուած արին։ 34  Եւ Իսրայելի որդիքը չ’հիշեցին իրանց Տեր Աստուծուն, որ իրանց ազատել էր իրանց շրջակայ ամեն թշնամիների ձեռքիցը։ 35  Եւ Յերոբաաղի (այսինքն Գեդէօնի) տանը գթութիւն չ’արին այն ամեն բարութեան համեմատ, որ նա արաւ Իսրայելին։

Ծանոթագրություններ