Եբրայեցիներ 5։1-14

5  Որովհետեւ ամեն քահանայապետ մարդկանցից առնուած մարդկանց համար է դրվում աստուածակոյս բաներում. որ ընծաներ եւ զոհեր մատուցանէ մեղքերի համար:  Որ նա կարող է կարեկից լինել տգէտներին եւ մոլորուածներին. որ ինքն էլ տկարութիւնով պատուած է:  Եւ այն պատճառով պէտք է ինչպէս ժողովրդի համար նոյնպէս էլ իր անձի համար պատարագ մատուցանէ մեղքերի համար:  Եւ ոչ թէ մէկն իր անձի համար պատիւը առնում է. այլ նա որ Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը:  Այսպէս էլ Քրիստոսը ոչ թէ ինքն իր անձը փառաւորեց, որ Քահանայապետ լինի. այլ նա որ ասեց նորան թէ Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ:  Ինչպէս էլ մի ուրիշ տեղ ասում է. Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս:  Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար:  Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց:  Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ. 10  Աստուածանից անուանուելով Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս: 11  Որի համար շատ բան ունինք ասելու, եւ դժուար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելիքով: 12  Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի: 13  Որովհետեւ ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարութեան խօսքին, որովհետեւ տղայ է: 14  Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը. որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու:

Ծանոթագրություններ