Եզեկիել 15։1-8

15  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։  Մի՞թէ նորանից փայտ կ’առնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կ’առնուի՞ նորանից որ եւ է աման կախելու համար։  Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. նորա երկու ծայրերն էլ կ’ուտէ կրակը, եւ մէջը կ’այրուի. միթէ նա պիտանի՞ է մի բանի։  Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չ’ունի. ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կ’ունենայ։  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրուելու համար, նոյնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։  Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կ’գան եւ միւս կրակը կ’ուտէ նորանց, եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կ’լինեմ։  Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։

Ծանոթագրություններ