Եզեկիել 19։1-14

19  Եւ դու ողբ բարձրացրու Իսրայէլի իշխանների վերայ, եւ ասիր.  Ի՞նչ է քո մայրը, իմ մատակ առիւծ, որ առիւծների մէջ է պառկում, որ իր լակոտներին՝ կորիւնների մէջ է մեծացնում։  Եւ նա մեծացրեց իր լակոտներից մէկին, որ մի կորիւն եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ որ մարդ էր ուտում։  Եւ ազգերը լսեցին նորա մասին, նա բռնուեցաւ նորանց փոսումը. եւ նորան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը։  Եւ երբոր տեսաւ որ թուլացել է՝ յոյսը կտրուել է, այն ժամանակ իր լակոտներից մէկին առաւ, մի կորիւն շինեց նորան։  Եւ նա ման եկաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ մարդ ուտել։  Եւ նա գիտաց նորա որբեւայրիներին եւ քանդեց նորանց քաղաքները, եւ սարսափեց երկիրն ու նորա զօրութիւնը նորա մռնչելու ձայնիցը։  Եւ ազգերը վերկացան նորա վերայ գաւառներից շուրջանակի, եւ տարածեցին նորա վերայ իրանց ցանցը, նա էլ բռնուեցաւ նորանց փոսումը։  Եւ նորան շղթաներով վանդակում դրին, եւ նորան տարան Բաբիլոնի թագաւորի մօտ, եւ նորան դրին բերդում. որպէս զի նորա ձայնը միւսանգամ չ’լսուի Իսրայէլի սարերի վերայ։ 10  Մայրդ քո նմանութիւնով ջրերի վերայ տնկուած որթի նման է, որ պտղատու եւ ոստալից եղաւ շատ ջրերից։ 11  Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ մինչեւ ամպերի մեջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։ 12  Բայց նա խլուեցաւ բարկութիւնով՝ գետինը գցուեցաւ, եւ արեւելեան քամին չորացրեց նորա պտուղը, կոտրատուեցան եւ չորացան նորա զօրաւոր ճիւղերը, կրակը լափեց նորան։ 13  Եւ հիմա տնկուել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։ 14  Եւ կրակ դուրս եկաւ նորա ոստերի մի շառաւղիցը, կերաւ նորա պտուղը, եւ նորա վերայ զօրաւոր ճիւղ չ’մնաց իշխանի գաւազանի համար։ Սա ողբ է, եւ ողբ պիտի լինի։

Ծանոթագրություններ