Եզեկիել 2։1-10

2  Եւ ինձ ասեց, Մարդի որդի, կանգնիր ոտներիդ վերայ, որ քեզ հետ խօսեմ։  Եւ հոգին մտաւ մէջս հէնց որ նա խօսեց ինձ հետ, եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ. եւ ես լսեցի նորան, որ խօսում էր ինձ հետ։  Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայէլի որդկանց մօտ, այն ինձ դէմ ապստամբող ապստամբ ազգերի մօտ. նորանք եւ նորանց հայրերը յանցաւոր եղան ինձ դէմ մինչեւ իսկ այս օրը.  Եւ որդիքը պինդերես եւ խստասիրտ են. ես քեզ նորանց մօտ եմ ուղարկում. եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան։  Եւ նորանք՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ տուն են, եւ կ’իմանան որ մարգարէ է եղել իրանց մէջը։  Իսկ դու, մարդի որդի, մի վախենար նորանցից, եւ նորանց խօսքերիցն էլ մի վախենար, թէեւ մօտդ տատասկներ եւ փուշեր էլ լինեն, եւ դու կարիճների վերայ ես բնակվում. նորանց խօսքերիցը մի վախենար եւ նորանց երեսիցը մի զարհուրիր, թէեւ նորանք ապստամբ տուն են։  Եւ իմ խօսքերն ասիր նորանց՝ թէ լսեն թէ զանց անեն, որովհետեւ նորանք ապստամբ են։  Իսկ դու, մարդի որդի, լսիր թէ ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր այն ապստամբ տան պէս. բաց բերանդ եւ կեր ինչ որես տալիս եմ քեզ։  Եւ ես մտիկ արի եւ ահա մի ձեռք կար դէպի ինձ մեկնուած, եւ ահա նորանում մի գրքի տոմս։ 10  Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ։

Ծանոթագրություններ