Եզեկիել 20։1-49

20  Եւ եղաւ եօթներորդ տարումը հինգերորդ ամսուայ տասնին, որ Իսրայէլի ծերերից մարդիկ եկան Եհովայից հարցնելու, եւ նստեցին իմ առաջին։  Եւ Տիրոջ խոսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, խոսիր Իսրայէլի ծերերի հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ինձանից հարցնելո՞ւ էք եկել. Կենդանի եմ ես, որ ես ինձ հարցնուիլ չեմ տալ ձեզանից, ասում է Տէր Եհովան։  Մի՞թե նորանց դատելու ես. Դատելո՞ւ ես, ով մադի որդի. Դու նորանց իրանց հայրերի պղծութիւնները իմացրու.  Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան։ Ես Իսրայէլին ընտրած օրս, որ ձեռքս վեր բարձրացրի Յակոբի տան բերունդի համար եւ յայտնուեցայ նորանց Եգիպտոսի երկրումը, իմ ձեռքը վեր բարձրացրի ասելով.  Ես եմ ձեր Տէր Աստուածը.Այն օրը որ ես ձեռքս վեր բարձրացրի նորանց համար, որ նորանց հանեմ Եգիպտոսի երկրիցը դեպի այն երկիրը, որ ես նորանց համար պատրաստել էի, որ կաթ ու մեղր էր բղխում, որ ամեն երկիրների զարդն է.  Եւ ասեցի նորանց. Ձեզանից ամեն մարդ դէն գցէ աչքերի գարշութիւները եւ Եգիպտոսի կուռքերովը մի պղծուիք. ես եմ ձեր Տէր Աստուածը։  Բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ եւ չ’ուզեցին ինձ լսել. Ամեն մարդ իր աչքերի գարշութիւնները դէն չ’գցեց , եւ Եգիպտոսի կուռքերը չ’ձգեցին. եւ ես ասեցի որ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ որ իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ Եգիպտոսի երկրումը։  Եւ ես արի իմ անունի համար, որ չ’պղծուի այն ազգերի աչքերի առաջին, որոնց մէջ են նորանք, որոնց ես յայտնուեցայ նորանց աչքերի առաջին նորանց Եգիպտոսի երկրիցը հանելիս։ 10  Եւ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը եւ նորանց տարայ անապատը. 11  Եւ տուի նորանց իմ օրէնքները, եւ իմ իրաւունքները իմացրի նորանց, որոնց ո՛ր մարդ որ կատարէ՝ կ’ապրէ նորանցով։ 12  Նաեւ իմ շաբաթները տուի նորանց որ նշան լինի իմ եւ նորանց մէջ, որ իմանան ես եմ նորանց սրբող Տերը։ 13  Բայց Իսրայէլի տունը ապստամբուեց ինձ դէմ անապատումը, նորանք չ’գնացին իմ օրէնքներովը, եւ իմ իրաւունքները մերժեցին , որոնց կատարող մարդը նորանցով կ’ապրէ, եւ իմ շաբաթները շատ պղծեցին. Եւ ես ասեցի թէ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ անապտումը նորանց բնաջինջ անելու համար։ 14  Եւ ես արի իմ անունի համար, որ չ’պղծուի ազգերի աչքերի առաջին, որոնց աչքերի առաջին ես հանեցի նորանց։ 15  Եւ ձեռքս էլ բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց չ’տանեմ այն տուած երկիրս, որ մեղր եւ կաթ է բղխում, որ զարդ է բոլոր երկիրների համար։ 16  Որովհետեւ նորանք մերժեցին իմ իրաւունքները եւ իմ օրէնքներովը չ’գնացին եւ իմ շաբաթները պղծեցին, որովհետեւ իրանց կուռքերի ետեւիցն էր գնում նորանց սիրտը։ 17  Բայց իմ աչքը խնայեց նորանց, որ նորանց չ’կորցնեմ, եւ նորանց չ’վերջացրի անապատումը։ 18  Եւ նորանց որդիներին ասեցի անապատումը. Ձեր հայրերի կանոններովը մի գնաք, եւ նորանց սովորութիւնները մի պահէք եւ նորանց կուռքերովը մի պղծուիք։ 19  Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ օրէնքներովը գնացէք, եւ իմ իրաւունքները պահեցէք եւ նորանց կատարեցէք։ 20  Եւ իմ շաբաթները սրբեցէք, որ նորանք նշան լինեն իմ մէջ եւ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը։ 21  Բայց որդիքը ապստամբուեցին ինձ դէմ, իմ օրէնքներովը չ’գնացին եւ իմ իրաւունքները չ’պահեցին որ անէին նորանց, որոնց ամեն ով որ անէ նորանցով կ’ապրէ. Նորանք պղծեցին իմ շաբաթները. Եւ ես ասեցի որ իմ սրտմտութիւնը թափեմ նորանց վերայ, որ կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ անապատումը։ 22  Սակայն ես ետ քաշեցի իմ ձեռքը, եւ արի իմ անունի համար, որ չ’պղծուի այն ազգերի աչքերի առաջին որոնց աչքերի առաջին ես նորանց հանեցի։ 23  Ես էլ իմ ձեռքը բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։ 24  Որովհետեւ նորանք չ’կատարեցին իմ իրաւունքները եւ մերժեցին իմ օրէնքները եւ իմ շաբաթները պղծեցին եւ նորանց աչքերը իրանց հայրերի կուռքերի ետեւիցն էր։ 25  Եւ ես էլ նորանց օրէնքներ տուի որ լաւ չէին, եւ իրաւունքներ՝ որոնցով չէին կանող ապրել։ 26  Եւ նրանց պղծեցի իրանց ընծաներովը ամեն արգանդ բացողին կրակով անցկացնել տալով, որպես զի նորանց բնաջինջ անեմ, եւ որպէս զի գիտենան որ ես եմ Տէրը։ 27  Սորա համար խոսիր Իսրայէլի տան հետ, մարդի որդի, եւ ասիր նորանց.Այսպէս է ասում Տէր Եհովան. Դեռ սորանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը ինձ դէմ անհաւատարմութիւն գործելով։ 28  Եւ ես նորանց տարել էի այն երկիրը, որի մասին ես բարձրացրել էի ձեռքս, որ նորանց տամ այն, իսկ նորանք ամեն բարձր բլուր եւ ամեն տերեւալից ծառ տեսնելով այնտեղ իրանց զոհերը մատուցրին եւ իրանց գրգռող մատաղները այնտեղ տարան եւ իրանց անուշահոտ խունկերը մատուցրին այտեղ, եւ այնտեղ թափեցին իրանց նուէրները։ 29  Եւ ես նորանց ասեցի. Դա ի՞նչ բարձրաւանդակ է ուր որ դուք գնում էք, եւ նորան մինչեւ այս օրը բարձրաւանդակ են անուանում։ 30  Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մի՞թէ դուք ձեր հայրերի ճանապարհովը պղծուիք եւ նորանց գարշութիւնների հետեւելով պոռնկանաք, 31  Եւ ձեր ընծաները մատուցանելիս եւ ձեր որդկանցը կրակով անցկացնելիս եւ ձեր պղծուիք ձեր բոլոր կուռքերովը մինչեւ այսօր, եւ ես ինձ հարցանուի՞լ կըտամ ձեզանից, ով Իսրայէլի տուն, կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ինձ ձեզանից հարցանուի՞լ չեմ տալ։ 32  Եւ ձեր մտքումը վեր կացածը պիտի բնաւ չ’կատարուի, որ ասում էք թէ Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով։ 33  Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան,որ անշուշտ պիտի ձեզ վերայ զորաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով ու թափած սրտմտութիւնով տիրեմ. 34  Եւ ձեզ պիտի հանեմ եւ ձեզ ժողովեմ երկիրներից ուր որ ձեզ ցրիւ էի տուել զորաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ թափած սրտմտութիւնով. 35  Եւ ձեզ պիտի տանեմ ազգերի անապատը եւ ձեզ հետ այնտեղ դատուիմ երես առ երես. 36  Ինչպես որ դատուեցայ ձեր հայրերի հետ Եգիպտոսի երկրի անապատումը, նոյնպէս պիտի դատուիմ եւ ձեզ հետ, ասում է Տէր Եհովան։ 37  Եւ ձեզ պիտի անցկացնեմ գաւազանի տակովը եւ ձեզ պիտի մտցնեմ ուխտի կապուածքի տակ։ 38  Եւ ես պիտի ջոկեմ ձեզանից ապստամբներին եւ ինձ դէմ յանցաւոր եղողներին իրանց պանդխտութեան երկրիցը հանեմ, որ Իսրայէլի երկիրը չ’մտնեն. Եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։ 39  Եւ դուք, ով Իսրայէլի տուն, այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ամեն մարդ գնացէք ձեր կուռքերին ծառայեցեք. Բայց յետոյ իրաւ որ ինձ պիտի լսէք եւ իմ սուրբ անունը այլեւս պիտի չ’պղծէք ձեր ընծաներովը եւ ձեր կուռքերովը. 40  Որովհետեւ իմ սուրբ սարի վերայ, Իսրայէլի սարին վերայ, ասում է Տէր Եհովան, այնտեղ ինձ պիտի ծառայեն բոլոր Իսրայէլի տունը բոլորովին այն երկրումը. Այնտեղ ես պիտի հաւանեմ նորանց եւ այնտեղ պիտի որոնեմ ձեր ընծաները, ձեր տուրքերի երախայրիքը ձեր բոլոր սուրբ բաներովը. 41  Անուշահոտ խունկով պիտի հաճեմ ձեզ երբոր ձեզ հանեմ ազգերի միջից եւ ձեզ ժողովեմ այն երկիրներից ուր որ ես ձեզ ցրիւ եմ տուել, եւ պիտի սրբուիմ ձեզանով ազգերի աչքի առաջին։ 42  Եւ դուք կ’իմանաք թէ ես եմ Տէրը երբոր ձեզ կ’տանեմ Իսրայէլի երկիրը՝ այն երկիրը որի մասին ձեռքս վեր եմ բարձրացրել որ նորանց հայրերին տամ այն։ 43  Եւ այնտեղ պիտի յիշեք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար. 44  Եւ պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, երբոր ես ձեզ կ’անեմ այս իմ անունի համար եւ ոչ ձեր չար ճանապարհների համեմատ, եւ ձեր ապականեալ արարքների համեմատ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան։ 45  Եւ Տիրոջ խոսքը եղաւ ինձ ասելով. 46  Մարդի որդի, երեսդ դէպի հարաւ արա եւ խօսք բղխիր դէպի հարաւ եւ մարգարէացիր հարաւային դաշտի անտառի մասին. 47  Եւ ասիր հարաւային անտառին. Լսիր Տիրոջ խոսքը, այսպէս է ասում Տէր Եհովան . Ահա ես քեզանում կրակ եմ վառելու, որ պիտի լափէ քո մէջ ամեն կանաչ ծառը եւ ամեն չոր ծառը. Բորբոքուած բոցը պիտի չ’հանգչէ եւ ամեն կողմերը պիտի այրուին նորանով հարաւից մինչեւ հիւսիս։ 48  Եւ ամեն մարմին պիտի տեսնէ որ ես Տէրս ես նորան վառել. Նա չ’պիտի հանգչէ։ 49  Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, նորանք ինձ համար ասում են. Չէ՞ որ դա առակախոսութիւններ է անում։

Ծանոթագրություններ