Եզեկիել 23։1-49

23  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, երկու կանայք կային՝ մէկ մօր աղջկերք,  Եւ նորանք պոռնկութիւն արին Եգիպտոսումը, իրանց մանկութիւնումը պոռնկութիւն արին, այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները։  Եւ նորանց անունները՝ մեծինը Ոողայ, եւ նորա քրոջինը Ոողիբայ էր. եւ նորանք իմն էին, եւ տղերք ու աղջկերք ծնեցին. եւ նորանց անունները՝ Սամարիան Ոողայ է, եւ Երուսաղէմը Ոողիբայ։  Եւ Ոողան՝ իմը լինելովը պոռնկութիւն արաւ եւ սիրահարուեցաւ իր սիրեկանների վերայ. այսինքն իր դրացի Ասորեստանցիների վերայ,  Կապուտակ հագնող կուսակալների եւ նախարարների վերայ, բոլորը շնորհալի երիտասարդներ, ձիաւորներ՝ ձիանք հեծած։  Եւ նա իր պոռնկութիւնը նորանց ընծայեց՝ Ասորեստանի ընտիր որդկանցը ամենին. եւ այն ամենովը, որոնց վերայ սիրահարուել էր՝ նորանց բոլոր կուռքերովը պղծուեցաւ։  Եւ իր Եգիպտոսից բերուած պոռնկութիւնները չ’ձգեց, որովհետեւ նորա հետ պառկել էին նորա մանկութեան ժամանակին, եւ նորանք շօշափել էին նորա կուսական ստինքները. եւ իրանց պոռնկութիւնը թափել էին նորա վերայ։  Դորա համար ես նորան յանձնեցի իր սիրեկանների ձեռքը Ասորեստանի որդկանց ձեռքը որոնց վերայ նա սիրահարուել էր։ 10  Նորանք բաց արին նորա ամօթոյքը, առան նորա տղերքն ու աղջկերքը, եւ իրան էլ սրով սպանեցին. եւ նա անուանի եղաւ կանանց մէջ, եւ դատաստաններ գործադրեցին նորա վերայ։ 11  Եւ նորա Ոողիբայ քոյրը տեսաւ, եւ նորանից աւելի ապականութիւն արաւ իր տռփանքովը, եւ իր պոռնկութիւններիցն աւելի. 12  Ասորեստանի որդկանցը սիրահարուեցաւ՝ կուսակալներին եւ նախարարներին իր դրացիներին, որոնք հագուած էին շքեղութիւնով՝ ձիաւորների՝ ձիանք հեծած, բոլորը շնորհալի երիտասարդներ։ 13  Եւ տեսայ որ պղծուեցաւ, երկուսին էլ ճանապարհը մէկ էր։ 14  Եւ իր պոռնկութիւնները աւելացրեց. երբոր մարդիկ տեսաւ պատի վերայ փորագրուած՝ Քաղդէացիների պատկերները կարմիր ներկերով նկարուած. 15  Իրանց մէջքերը գօտի կապած, գոյնզգոյն խոյրեր իրանց գլուխներին, ամենքը իշխանների կերպարանքով իրանց ծննդեան երկրի՝ Քաղդէացիների Բաբիլոնի որդկանց նմանութիւնովը. 16  Այն ժամանակ դորանց սիրահարուեցաւ՝ աչքերը տեսածին պէս, եւ դեսպաններ ուղարկեց նորանց մօտ Քաղդէացիները երկիրը։ 17  Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. եւ նա պղծուցաւ նորանցով. եւ նորանցից բաժանուեցաւ նորա հոգին։ 18  Եւ նա բաց արաւ իր պոռնկութիւնները եւ բաց արաւ իր ամօթոյքը. եւ իմ հոգին էլ բաժանուեցաւ նորանից ինչպէս որ հոգիս բաժանուել էր նորա քրոջից։ 19  Եւ նա շատացրեց իր պոռնկութիւնները յիշելով իր մանկութեան օրերը, որ պոռնկացել էր Եգիպտոսի երկրումը. 20  Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, որոնց մարմինը էշերի մարմին է, եւ ցանկութիւնը ձիերի ցանկութիւն։ 21  Եւ դու մտիկ տուիր քո մանկութեան եղեռնագործութեանը՝ Եգիպտացիները քո ստինքները շօշափեցին քո մատաղութեան ծծերի պատճառով։ 22  Սորա համար, ով Ոողիբայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քո սիրականներին վեր եմ կացնեու քեզ վերայ, որոնցից քո հոգին բաժանուել է, եւ նորանց քեզ վերայ եմ բերելու ամեն կողմից։ 23  Բաբիլոնի որդիներին, եւ բոլոր Քաղդէացիներին, Փակուդին, Բուէին եւ Կուէին, Ասորեստանի բոլոր որդիքը նորանց հետ, բոլորը շնորհալի երիտասարդներ, կուսակալներ եւ նախարարներ, ամենքը զօրագլուխքներ եւ անուանիներ՝ ձի հեծնողներ։ 24  Եւ նորանք պիտի գան քեզ վերայ զէնքերով, կառքերով ու անիւներով եւ ժողովուրդների բազմութիւնով, եւ վահան ու ասպար եւ սաղաւարտ պիտի դնեն քեզ դէմ շուրջանակի, եւ նորանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նորանք քեզ դատեն իրանց դատաստաններով։ 25  Եւ իմ նախանձը պիտի քեզ դէմ ուղղեմ, եւ նորանք քեզ հետ բարկութեամբ պիտի վարուին. քիթդ ու ականջներդ պիտի վեր առնեն, եւ մնացորդդ սրով պիտի ընկնէ. նորանք պիտի առնեն քո տղերքն եւ աղջկերքը, եւ մնացորդդ կրակով պիտի այրուի։ 26  Եւ քեզանից պիտի հանեն քո հանդերձները եւ պիտի առնեն քո զարդարանքի բաները. 27  Եւ ես պիտի դադարեցնեմ քո պղծագործութիւնները քեզանից եւ Եգիպտոսի երկրից բերած պոռնկութիւններդ. եւ աչքերդ պիտի չ’բարձրացնես դէպի նորանց, եւ միւս անգամ չես յիշիլ Եգիպտոսը։ 28  Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ մատնեցի նորանց ձեռքը որոնց դու ատում ես, որոնցից բաժանուել է քո հոգին։ 29  Եւ նորանք քեզ հետ ատելութիւնով պիտի վարուին, եւ պիտի առնեն քո բոլոր վաստակը, եւ քեզ մերկ ու տկլոր պիտի ձգեն, եւ պիտի բացուի քո պոռնկութեան ամօթոյքը եւ քո պղծագործութիւնն ու քո պոռնկութիւնները։ 30  Սորանք պիտի կատարուին քեզ վերայ, որովհետեւ դու ազգերին հետեւելով պոռնկութիւն արիր, նորա համար որ դու պղծուեցար նորանց կուռքերովը։ 31  Դու քո քրոջ ճանապարհովը գնացիր, ես էլ նորա բաժակը քո ձեռքին դրի։ 32  Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու պիտի քո քրոջ խոր եւ լայն բաժակը խմես, դու պիտի ծաղր ու ծանակ լինես. նա շատ կ’պարունակէ։ 33  Արբեցութիւնով ու տրտմութիւնով պիտի լցուիս. ապշութեան ու հիացութեան բաժակ է քո քրոջ Սամարիայի բաժակը։ 34  Եւ դու պիտի խմես նորան եւ քամես եւ նորա կտորները պիտի լիզես. եւ պիտի ստինքներդ նորանցով պատառոտես, որովհետեւ ես եմ խօսել, ասում է տէր Եհովան։ 35  Սորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Որովհետեւ դու ինձ մոռացար եւ ինձ քո մէջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործութիւններն ու պոռնկութիւնները։ 36  Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, մի՞թէ դու դատելու ես Ոողային եւ Ոողիբային. ապա նորանց պատմիր իրանց պղծութիւնները։ 37  Որովհետեւ նորանք շնութիւն են արել, եւ արիւն կայ նորանց ձեռքերին, եւ իրանց կուռքերովը շնացել են. եւ իրանց որդկանցն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նորանց համար որ կերակուր լինեն։ 38  Դեռ սա էլ արին ինձ. իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, եւ իմ շաբաթները պղծեցին. 39  Որովհետւ իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար եւ միեւնոյն օրը մտան իմ սրբարանթ որ նորան պղծեն. եւ ահա այսպէս արին իմ տան մէջ։ 40  Եւ մինչեւ անգամ լուր ուղարկեցիք հեռուից եկող մարդկանցը, որոնց մօտ պատգամաւորը գնալուն պէս, նորանք ահա իսկոյն եկան, որոնց համար դու լուացուեցար, աչքերիդ ծարոյր դրիր եւ զարդերով զարդարուեցար։ 41  Եւ պատուական բազմոցի վերայ նստեցիր, եւ պատրաստուած սեղան կար նորա առաջին, եւ իմ խունկն ու իւղն դրիր նորա վերայ։ 42  Եւ նորա հետ ուրախութիւն անող մի բազմութեան ձայն կար. եւ ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերուեցան, եւ նորանք ապարանջաններ էին դնում նորանց ձեռքերին, եւ պարծանքի թագեր՝ նորանց գլխին. 43  Եւ ես ասեցի շնութիւնների մէջ պառաւածին վերայ, Հիմա նորա պոռնկութիւնների հետ կ’պոռնկանան։ 44  Եւ նորա մօտ կ’մտնեն պոռնիկ կնկայ մօտ մտնելու նման, նոյնպէս մտան Ոողայի եւ Ոողիբայի մօտ՝ այդ պղծագործ կանանց մօտ։ 45  Եւ արդար մարդիկ իրանք պիտի դատեն նորանց շնացող կանանց դատաստանովը, որ նորանք շնացողներ են եւ արիւն կայ նորանց ձեռքին։ 46  Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ես նորանց դէմ ժողովք պիտի կանգնեցնեմ եւ նորանց պիտի մատնեմ տանջանքի եւ յափշտակութեան։ 47  Եւ ժողովքը պիտի նորանց քարկոծէ քարերով, եւ նորանց կտորէ իրանց սուրերովը, նորանց տղերքն ու աղջկերքն սպանէ եւ նորանց տները կրակով այրէ։ 48  Եւ պիտի դադարեցնեմ պղծագործութիւնները երկրից, եւ բոլոր կանայքը պիտի խրատուին, որ ձեր պղծագործութիւնների պէս չ’անեն։ 49  Եւ ձեր պղծագործութիւնը ձեզ վերայ պիտի դնեն, եւ դուք ձեր կուռքերի մեղքերը պիտի կրէք եւ գիտենաք որ ես եմ Տէր Եհովան։

Ծանոթագրություններ